Back 2022-2026թթ. առողջապահական գրագիտության միջոցառումների ծրագիր՝ Թուրքիա

 Նպատակ.

Բարձրացնել առողջապահական գրագիտությունը համազգային մակարդակով՝ զարգացնելով անհրաժեշտ կոգնիտիվ և սոցիալական հմտություններ՝ առողջապահության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, հասկանալու և օգտագործելու համար՝ բնակչության առողջությունը բարելավելու և պահպանելու նպատակով:


 Խնդիրներ.

  • մշակել և կիրառել բնակչության առողջապահական գրագիտության ներկա վիճակը ներկայացնող գնահատման սանդղակներ.
  • մշակել և տարածել առողջապահական ճշգրիտ, մատչելի և կիրառելի տեղեկատվություն.
  • մշակել և իրականացնել առողջության հետ կապված ծրագրային հավելվածներ, ինչպիսիք են E-NABIZ-ը և MHRS-ը։ MHRS-ը բժշկական այցելությունների պլանավորման կենտրոնական համակարգն է։ E-NABIZ-ը անձնական առողջապահական գրառումների համակարգ է, որը կառավարում է անձնական առողջության մասին տեղեկատվությունը և օգտագործվում է հանրային և առողջապահական մասնագետների կողմից՝ դիտարկելու ախտորոշումները և բուժումը, թեստերը և հետազոտությունների հաշվետվությունները, ախտորոշիչ պատկերագրման գրառումները և հաշվետվությունները, դեղատոմսերը, պատվաստումները, առողջապահական ծառայությունների այցելություններ, պացիենտի անցյալ և ապագա նշանակումները.
  • բարձրացնել բուժաշխատողների առողջապահական գրագիտությունը.
  • բարելավել հիվանդությունների և ռիսկի գործոնների վերաբերյալ սոցիալական իրազեկությունը.
  • ձևավորել առողջ ապրելակերպի մշակույթ.
  • բարձրացնել հանրային իրազեկվածությունը առողջապահական ծառայություններից ժամանակին օգտվելու վերաբերյալ.
  • իրականացնել հսկողություն և գնահատումներ:

 Թիրախային խումբ.

Նպատակն է ծրագրում ներառել հանրության բոլոր խմբերը, այդ թվում՝ երեխաներին, հղի կանանց, ծնողներին, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցներին:


 Իրականացման եղանակը.

Միջոցառումների ծրագիրն իրականացվում է համապատասխան շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ, մասնավորապես՝ համալսարանների, TÜİ K–ի (Թուրքիայի վիճակագրական ինստիտուտ), TRT–ի (Թուրքական ռադիոհեռուստատեսություն), մասնավոր հեռուստատեսային և ռադիոալիքների, այլ նախարարությունների և հասարակական կազմակերպությունների: Նախարարությունները և նրանց տարածքային կազմակերպություններն իրենց պարտականությունների շրջանակում նախապատրաստում են առողջապահական գրագիտության հետ կապված ծրագրեր (օրինակ՝ Ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարությունը Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է առողջապահական գրագիտության դասընթացներ ընտանիքների համար): Համագործակցություն է պլանավորվում է հետևյալ հաստատությունների հետ.

  • TUIK-ի՝ բնակչության առողջապահական գրագիտության ներկա վիճակը ներկայացնող գնահատման սանդղակների կիրառման հարցում.
  • համալսարանների՝ վերոնշյալ գնահատման սանդղակների արդյունքների գնահատման և գիտական հրապարակումների պատրաստման համար.
  • TRT–ի՝ մասնավոր ռադիո/հեռուստաալիքների, ավանդական և նոր մեդիա ալիքների՝ մեծահասակների համար առողջապահական գրագիտության բարձրացմանն ուղղված հաղորդումների պատրաստման համար.
  • Թուրքիայի քաղաքապետարանների միության և համապատասխան ՀԿ-ների՝ ամբողջ երկրում գործունեության կազմակերպման և տարածման համար.
  • Թուրքիայի կանաչ կիսալուսնի միության՝ կախվածության մասին իրազեկվածության բարձրացման համար.
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կախվածության և թմրամիջոցների ռացիոնալ օգտագործման վերաբերյալ ուսումնասիրությունների համար:

Գործողությունների ծրագրի շրջանակներում գործողությունների արդյունավետության և շարունակականության համար.

  • յուրաքանչյուր կառույցի առաքելության, տեսլականի և աշխատանքի դաշտի համաձայն՝ գործընկեր կառույցների շարքում նշանակվում է պատասխանատու կառույց, որը 6 ամիսը մեկ կատարողականի մասին հաշվետվություն է ներկայացնում.
  • շահագրգիռ կառույցների պատասխանատվության ներքո իրականացվող գործողությունների վերաբերյալ տվյալները մուտքագրվում են առցանց մոնիտորինգի հարթակ.
  • Առողջապահության նախարարության առողջապահության բարելավման համար պատասխանատու գլխավոր տնօրինությունը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ մոնիտորինգ է իրականացնում և կատարողականի հաշվետվություններ է պատրաստում՝ ապահովելու Միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունների արդյունավետությունն ու շարունակականությունը:

 Վերջնարդյունք.

Առողջ ապրելակերպի վարքագծի բարելավում և շարունակականություն:


 Ավելացված արժեք.

Առողջապահական ցածր գրագիտությունը հանդիսանում է բացասական վարքագծի տարբեր դրսևորումների և հետևանքներիի պատճառ, ինչպիսիք են առողջապահության հետ կապված հաղորդագրությունների վատ ընկալումը, դեղերի ոչ պատշաճ օգտագործումը, կանխարգելիչ առողջապահական ծառայությունների թերօգտագործման հետևանքով հոսպիտալացումների ավելացումը և շտապ օգնության ծառայություններից օգտվելու չարաշահումը: Այս իրավիճակները խոչընդոտում են առողջապահական ծառայությունների արդյունավետ օգտագործմանը, դրանք նաև հանգեցնում են ցածր արտադրողականության, հիվանդացության և մահացության աճի և բժշկական ծախսերի ավելացման: Այդ ամենից ելնելով կանխատեսվում է, որ առողջապահական գրագիտության մակարդակի բարձրացման շնորհիվ կարձանագրվի կյանքի ընդհանուր որակի բարձրացում և առողջապահական ծախսերի զգալի նվազում:


 Վերջնարդյունք.

Համաձայն 2018թ. «Թուրքիայում առողջապահական գրագիտության մակարդակի և հարակից գործոնների մասին հետազոտության» և Türkiye-Türkiye Sağlık Okur Yazarlığı Ölçeği-TSOY-32-ի առողջապահական գրագիտության սանդղակի, մասնակիցների առողջական գրագիտության մակարդակը կազմում է 30%–ից (անբավարար) 38% (խնդրահարույց-սահմանափակ): Հասարակության բոլոր շերտերի առողջապահական գրագիտության մակարդակը կանոնավոր պարբերականությամբ չափելը կարևոր ուղեցույց է առողջապահական գրագիտության բարելավմանն ուղղված գործողությունների և քաղաքականության համար:

Գործողությունների ծրագրի ակնկալվող արդյունքներն են.

  • հասարակության յուրաքանչյուր անդամի համար վստահելի և հասկանալի տեղեկատվություն ստանալու հնարավորությունների ապահովում.
  • երեխաների և նրանց ընտանիքների իրազեկության բարձրացում՝ հիմնական կրթության ուսումնական ծրագրում որպես առանձին առարկա ներառելով առողջապահական գրագիտությունը.
  • դրական փոփոխություններ անհատների առողջ ապրելակերպի վարքագծում.
  • մարդիկ ներգրավված են որոշումների կայացման գործընթացում՝ իրենց բուժման և խնամքի համար.
  • մարդիկ հետևում են բուժման հրահանգներին՝ որը թույլ է տալիս նվազեցնել դեղերի ընդունման և օգտագործման սխալները.
  • մարդիկ ունեն գիտելիքներ և պատասխանատվություն են կրում իրենց առողջության և հիվանդությունների համար.
  • թմրամոլության դեմ պայքարի վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացում.
  • մարդիկ ունեն գիտելիքներ վերարտադրողական առողջության, աշխատանքի անվտանգության, տարեցների առողջության և խնամքի, հիվանդների խնամքի, բնապահպանական առողջության, քրոնիկ հիվանդությունների մասին, ինչպիսիք են հիպերտոնիան, շաքարախտը, ասթման, վարակիչ հիվանդությունները, և հետևում են հիվանդությունների կառավարման ծրագրերի պահանջներին.
  • ավելի ակտիվ մասնակցություն առողջության բարելավման միջոցառումներին, ինչպիսիք են քաղցկեղի սկրինինգը, առողջության համար վտանգավոր վարքագծի կանխարգելումը, տնային պատահարների կանխումը, ընտանեկան կրթական ծրագրերը.
  • կանխարգելիչ առողջապահական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության պակասի վերացում և այդ ծառայություններից արդյունավետ օգտագործում.
  • շտապ օգնության ծառայությունների և հոսպիտալացումների ոչ պատշաճ օգտագործման նվազեցում.
  • առողջապահական ծախսերի կրճատում։
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Ներբեռնել ուղեցույցը

 Ուղեցույցի ամբողջական տարբերակը

Health literacy good practices
Access to appropriate care
Access to digital spaces
Access to valid health information
Communication between individuals
Health literacy policy, mobilisation and capacity building
Shared decision-making
Country
Albania
Andorra
Armenia
Austria
Azerbaijan
Belgium
Bosnia and Herzegovina
Bulgaria
Croatia
Cyprus
Czech Republic
Denmark
Estonia
Finland
France
Georgia
Germany
Greece
Hungary
Iceland
International
Ireland
Italy
Latvia
Liechtenstein
Lithuania
Luxembourg
Malta
Monaco
Montenegro
North Macedonia
Norvège
Pays-Bas
Poland
Portugal
Republic of Moldova
Romania
San Marino
Serbia
Slovak Republic
Slovenia
Spain
Sweden
Switzerland
Türkiye
Ukraine
United Kingdom
Reset Filter