II. Եվրոպայի խորհրդի անդամ-երկրների հոգեկան առողջության ծառայություններում հարկադրանքի կրճատման եվ կանխարգելման հարցում լավագույն գործելակերպը
Լավ գործելակերպի օրինակները ներառում են հետևյալ երկրները՝ Բելգիա, Չեխիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Իսլանդիա, Պորտուգալիա, Միացյալ Թագավորություն, Նորվեգիա, Նիդեռլանդներ, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա և այլ: Մեկ նյութ, որը պարունակում է բազմաթիվ օրրնակներ, տրամադրվել է «Հոգեկան առողջությունը Եվրոպայում» կազմակերպության կողմից (Նյութ 27)։
Գործելակերպի օրնակները դասավորվել են ըստ միջավայրի և նպատակի: Դասակարգման մեջ ներառվել են հետևյալ խմբերը․
- Հիվանդանոցային գործելակերպ (11 օրինակ),
- «Համայնքային» կամ ոչ հիվանդանոցային գործելակերպ (8 օրինակ)
- Հիբրիդային գործելակերպ, որի նպատակն է ավելի լավ ինտեգրել հիվանդանոցային և ոչ հիվանդանոցային ծրագրերը, շտապ և ոչ շտապ օգնության ծրագրերը (6 օրինակ)
- Այլ նախաձեռնություններ՝ ուղղված հարկադրանքի նվազեցմանը և կամավորության սկզբունքով գոծելակերպի խթանմանը, ներառյալ նախապես պլանավորման մեխանիզմները, համակիցների աջակցությունը և աջակցություն տրամադրող աշխատակազմը, ինչպես նաև հոգեկան առողջության ոլորտի մասնա մասնագետների և այլոց վերապատրաստումը (6 օրինակ)
Յուրաքանչյուր խմբի ներքո օրինակները դասավորված են այբբենական կարգով: