I. Մարդու իրավունքների և կենսաէթիկայի թեմաներով հանրային բանավեճի ուղեցույց
Կենսաբժշկության ոլորտի զարգացումները խոստանում են զգալի օգուտներ անհատներին, հասարակությանը և ապագա սերունդներին: Այս օգուտներին հետամուտ լինելը, սակայն, հաճախ կապված է էթիկական և սոցիալական լուրջ մարտահրավերների հետ: Այն կարող է հիմնվել որոշումների վրա, որոնք կայացվում են գիտական անորոշության և հակասող արժեքների համատեքստում, սակայն կարող են ունենալ հեռու գնացող հետևանքներ: Կենսաբժշկության բազմաթիվ զարգացումներ ունեն սոցիալական և տնտեսական միջավայրում խորքային փոփոխություններ առաջացնելու ներուժ: Դրանք կարող են հարցականի տակ դնել և հնարավոր է վերաձևակերպել այն նորմերը, որոնցով, սովորաբար, առաջնորդվում է կյանքը: Այս պատճառով էլ կենսաբժշկության զարգացումների ուղղությունները և վտանգների ու հնարավոր օգուտների բաշխման եղանակն առաջացնում են հանրության մեծ հետաքրքրությունը:
Այս ոլորտում հանրային բանավեճը այս փաստաթղթում և Օվիեդոյի կոնվենցիայի 28-րդ հոդվածում «հանրային բանավեճի» համապարփակ գաղափարն օգտագործված է հանրային տիրույթում (այսինքն` ոչ մասնագիտական կոնտեքստում) խորհրդակցական այն շփումները նկարագրելու համար, որոնց միջոցով անհատները և խմբերը կարող են նույնականացնել, բացահայտել և պարզել իրենց տարբեր շահերն այն խնդիրների դեպքում, որոնք ազդում են (կարող են ազդել) նրանց բոլորի վրա: խրախուսելու հարցում անդամ-պետություններին աջակցելու նպատակով Եվրոպայի խորհրդի Կենսաէթիկայի կոմիտեն (DH-BIO) մշակել է այս ուղեցույցն: Նպատակն է՝ ուղղություն տալ հանրային բանավեճը նախաձեռնելու կամ դրան աջակցելու համար պատասխանատուներին և հանրային քաղաքականության միջոցով դրան արձագանքողներին: Դրանց թվում են անդամ-պետություններում որոշումներ կայացնողները, պետական պաշտոնատար անձինք և պետական մարմինները, էթիկայի ազգային կոմիտեները, կրթական և գիտական հաստատությունները և համապատասխան այլ կազմակերպությունները:
Կարդալ ավելին
Հանրային բանավեճի մշակույթը խրախուսելուց բացի` ուղեցույցը բացատրում է հանրային բանավեճի կարևորությունը կենսաբժշկության ոլորտի կառավարման հարցում, ինչպես նաև օգնում է թեմային և հանագամանքներին համապատասխան նույնականացնել պատշաճ և արդյունավետ մոտեցումները: Ուղեցույցը հասնում է դրան հիմնականում խրախուսելով հանրային բանավեճի պատճառների, նպատակների, մասնակիցների պետական իշխանությունները, փորձագետնեըր և քաղաքացիները` բոլորն էլ կարող են համարվել հանրային մասնակցային միջոցառման կամ բանավեճի մասնակիցներ: և ձևաչափերի ավելի խորքային վերլուծություն և ներկայացնելով որոշ առաջարկություններ և օրինակներ: Այն նախատեսված չէ որպես հանրային բանավեճի ձեռնարկ, այլ հանրային բանավեճին մոտենալու ուղեցույց է, որից կարող են օգտվել մասնակիցները և, վերջին հաշվով, ամբողջ հասարակությունը:
Ուղեցույցում «հանրային բանավեճ» ընդհանուր հասկացությունն օգտագործված է հանրային տիրույթում հանրային բանավեճի տարածք, հաղորդակցության ենթադրական միջավայր, որտեղ առանձին անհատներ կարող են ձևակերպել և քննարկել իրենց բոլորի վրա ազդեցություն ունեցող հասարակական մարտահրավերները և ազդել քաղաքականության վրա: Գործնականում դրան կարող են աջակցել հաստատությունները, օրինակ` սոցիալական կամ քաղաքական, և մեդիան: դիսկուրսիվ մտքերի փոխանակումը նկարագրելու համար, որի միջոցով անհատները և խմբերը կարող են սահմանել, բացահայտել և համադրել իրենց տարբեր շահերն այն խնդիրների շուրջ, որոնք հնարավոր է ազդեցություն ունենան նրանցից յուրաքանչյուրի վրա: «Բանավեճն» ընկալվում է որպես բաց գործընթաց և չի ենթադրում որևէ սպասումներ, որ այն կտա բոլորի համար ընդունելի արդյունք:
Գոյություն ունեն տարբեր գործիքներ և մոտեցումներ, որոնցից շատերը մշակվել են հասարակագիտական հետազոտությունների լույսի ներքո կամ գործնական քաղաքականություն մշակելու ընթացքում: Դրանցից յուրաքանչյուրն ունի առավելություններ և սահմանափակումներ, որոնք քննարկված են մեծաքանակ գիտական գրականության մեջ, որի ծավալներն աճում են: Դրանցից շատերը ներկայացված են սույն ուղեցույցում օրինակների միջոցով և լրացուցիչ մանրամասները բացված են փաստաթղթի վերջում նշված ընտրված աղբյուրներում:
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիայի (Օվիեդոյի կոնվենցիա) նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը կենսաբժշկական գիտության և բժշկական պրակտիկայի ոլորտներում: Կոնվենցիայի 28-րդ հոդվածը պարտավորեցնում է անդամ պետություններին հասարակության անդամներին ապահովել կենսաբժշկության ոլորտում կարծիք հայտնելու հնարավորություն: Դրանում ասված է`
«Սույն Կոնվենցիայի կողմերը հետևում են, որ կենսաբանության և բժշկության նվաճումների հետ կապված հիմնարար հարցերը լինեն հանրային լայն քննարկման առարկա, որը, մասնավորապես, հաշվի է առնում համապատասխան բժշկական, սոցիալական, տնտեսական, էթիկական և իրավական հետևանքները, իսկ դրանց հնարավոր կիրառումը լինի պատշաճ խորհրդակցության առարկա:»
Օվիեդոյի կոնվենցիայի 28-րդ հոդվածից ելնելով` հանրային բանավեճը խրախուսելու նպատակներն են`
բարձրացնել հանրության իրազեկվածությունը, մասնավորապես` խրախուսելով տեղեկատվության, տեսակետերի և կարծիքների շրջանառությունը,
հանրային տիրույթում խթանել տարբեր դերակատարների, խմբերի և անհատների միջև երկխոսությունը, ընդգրկելով նաև հնարավոր խոցելի կամ դժվարին վիճակներում գտնվողներին,
խորհրդակցել հասարակության, այդ թվում` թիրախային խմբերի հետ և այդպիսով նկատի առնել նրանց շահերն ու պատկերացումները` տեղեկացված քաղաքական որոշումներ կայացնելու համար: