Առողջապահական գրագիտության քաղաքականություն, ուժերի համախմբում եվ կարողությունների զարգացում
Բոլոր մակարդակներում առողջապահական գրագիտության մշակույթի ամրապնդման համար պահանջվում են ավելի մեծ ջանքեր՝ բուժօգնության համընդհանուր մատչելիություն ապահովելու համար, այդ թվում՝ խոցելի իրավիճակներում հայտնված մարդկանց համար: Գործնականում դա նշանակում է հանրային քաղաքականության մշակում տեղական, տարածքային, ազգային և միջազգային մակարդակներում: Դա նաև պահանջում է միջոլորտային համագործակցություն այլ շահագրգիռ կողմերի հետ (շահեկիցների, կոալիցիաների, դաշինքների, ցանցերի և այլն) և առողջապահական մարմիններում և համակարգերում կարողությունների զարգացում` աշխատուժի կարողություններն ու հմտությունները ուժեղացնելու համար:
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Առողջապահական գրագիտության պետական քաղաքականությունը վերելք է ապրում։ Ամբողջ Եվրոպայում կառավարությունները համախմբում են ուժերը առողջապահական գրագիտության բարձրացման համար, համագործակցելով ոչ պետական շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում՝ գիտական շրջանակների, արդյունաբերության ոլորտների և ՀԿ-ների: Մասնավորապես, մի քանի եվրոպական երկրներ՝ Ավստրիան, Նորվեգիան, Պորտուգալիան և Մեծ Բրիտանիան (Շոտլանդիան) ընդունել են համազգային առողջապահական գրագիտության գործողությունների ծրագրեր, որոնք խթանում են այդ ուղղությամբ նախաձեռնությունները և ծրագրերը ամբողջ երկրում՝ բնակչության առողջապահական գրագիտության բարձրացման համար:
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Առողջապահական գրագիտության համայնքների համախբումը առողջապահական հավասարության ապահովման հիմնական բաղադրիչն է: Դա պայմանավորված է նրանով, որ առողջապահական գրագիտությունը խիստ միջոլորտային և միջառարկայական խնդիր է: Ոլորտների և առողջապահության տարբեր ուղղությունների միջև համագործակցությունը առողջապահական գրագիտության գործընկերության և ծրագրերի շրջանակում բարելավում է գիտելիքների փոխանցումը և ակնկալվող արդյունքները: Ֆորմալ և ոչ ֆորմալ շահեկիցների խմբերը, կոալիցիաները, դաշինքները, ցանցերը, հարթակները, ինչպես նաև այլ կառույցները, կազմակերպությունները և մավորումները օգնում են քննարկել, գնահատել և ամրապնդել առողջապահական գրագիտության կարողությունները հասարակության տարբեր մակարդակներում (ստորև ներկայացված են որոշ օրինակներ):
Առողջապահական գրագիտության ներդրման ազդեցությունը ուժեղացնելու համար գործակալները, որոնք հաճախ կոչվում են «առողջապահական գրագիտության առաջնորդներ»։ Նրանց կարելի է գտնել քաղաքականության ոլորտում, գիտական շրջանակներում, մասնագետների շրջանում կամ քաղաքացիական հասարակությունում: Կազմակերպչական փոփոխությունների ջատագովների առկայությունը չափազանց կարևոր է, սակայն նրանց ազդեցությունը մեծապես կախված է ղեկավարության աջակցությունից: Կառավարման կառուցվածքը և մշակույթը, որն աջակցում է առողջապահական գրագիտության հարցում նորարարությանը և որակի բարելավմանը, էական նշանակություն ունի ծրագրերի հաջող իրականացման համար (տե՛ս ստորև օրինակը):
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Առողջապահական գրագիտության մարմինները և համակարգերը դառնում են ավելի «մարդակենտրոն», երբ նրանք ինտեգրում են առողջապահական գրագիտությունը որպես համապարփակ արժեք և ռազմավարություն իրենց աշխատանքի բոլոր պարագաներում: Ռեսուրսները ներառում են առողջապահական գրագետ կազմակերպությունների տասը որոշիչները, Վիեննայի մոդելը առողջապահական գրագետ հիվանդանոցների համար և Օֆելիա գործիքակազմը, որոնք լավ օրինակ են, թե ինչպես օպտիմալացնել առողջապահական գրագիտությունը կազմակերպություններում և համայնքներում: Առողջապահական գրագիտության հարցումների գործիքը օգնում է բնակչության և կազմակերպությունների միջև առողջապահական գրագիտության առաջընթացի գնահատմանը և մոնիտորինգին:
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏՈՒԺԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Առողջապահական գրագիտությունը առաջացնում է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություններ, ինչպես նաև մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով աշխատուժի առողջապահական գրագիտության մակարդակի բարելավման պահանջ: Հաշվի առնելով առողջապահական գրագիտության հետազոտությունների և քաղաքականության մշակման ընդհանուր զարգացումը, առողջապահական գրագիտությունը դառնում է առողջապահական մարմինների և համակարգերի կողմից պահանջված հմտություն և կարողունակություն։
Այն նախատեսում է առողջապահական գրագիտության ընդգրկում բարձրագույն կրթության կրթական ծրագրերում և հետբուհական ուսուցում` առարկայական լայն շրջանակի ներքո: Գործնականում դա ուշադրություն է ենթադրում բուժաշխատողների գիտելիքների, հմտությունների և վերաբերմունքի նկատմամբ, հատկապես երբ խոսքը գնում է խոցելի իրավիճակներում հայտնված և առողջապահական գրագիտության ցածր մակարդակ ունեցող մարդկանց մասին: Այդ առումով կարևորվում է զգայունությունը հասարակությունում տարբեր մշակույթի մարդկանց և խմբերի կարիքների նկատմամբ: Կարևոր է նաև օգտատերերի փորձի և կարիքների ինտեգրումը, ինչպես նաև առողջապահական ծառայությունների համատեղ մատուցման ապահովումը։
In Portugal, the national action plan on health literacy aims to reach different parts of the population, including, for example, immigrant populations and temporary residents. The national action plan was launched after a survey revealed that up to 40% of the population had difficulties in accessing adequate and reliable information on health care. For young people, health information is often obtained via social media platforms which can be both a challenge and an opportunity to tailor and better direct health literacy towards their lifestyles.
Target group:
The success and development of the Action Plan will depend on the close coordination and work with the following strategic partners: Public, Social and Private Sectors; Ministries, General-Directorates and Inter-ministerial Committees; National Health Plan Health Programmes; other structures belonging to the Ministry of Health Academy, Professional Bodies, Scientific Societies, Private Institutions for Social Solidarity (IPSS), NGOs, Media, Social Media, Digital Media, Civil Society Patient Associations.
Method:
The action plan focuses on four priorities:
adopting healthy lifestyles;
training for proper use;
promoting well-being;
promoting knowledge and research.
Outcome:
The Action Plan facilitates the provision of instruments and tools to health professionals to promote health literacy; campaigns and thematic interventions are carried out for the population that promote health literacy; the network of stakeholders to incorporate and strengthen health Literacy promotion interventions and their impact are increased; and a monitoring committee with the purpose of supporting the prioritisation of actions and measures, and as a resource of excellence for the development of strategic information.
Added value:
Whilst keeping a person-centred approach to interventions, the Action Plan intends to improve the health literacy levels of the Portuguese population continuously and consciously in a sustainable way. Deploying a life cycle approach is in line with other policy initiatives related to “Health Citizenship”, “Equity and Access to Healthcare”, “Quality in Health”, “Healthy Policies” and their respective objectives and goals.
The aim of the strategy is to increase the health literacy of the population in Norway. It is targeted at health and social professionals, decision-makers, and managers as well as patient organisations and other relevant stakeholders. It pursues a cross-sectoral approach, in particular the involvement of the health and educational sector.
Method:
The methods include:
promoting the concept of health literacy in the Norwegian context;
setting- up targeted efforts to improve population health literacy;
highlighting the importance of health literacy among health providers for the patients' engagement in services;
developing health and social services with respect to the health literacy responsiveness of staff;
identifying the state of the art of health literacy in the population;
describing different initiatives that can enhance health literacy in various population groups and showcasing examples of ongoing activities that support health literacy without being labelled as such;
conducting health literacy research;
describing how health authorities will work to improve health literacy in populations and sub-groups of the population.
Outcome:
Health authorities are required to facilitate patients journeys that engage patients in shared and informed decisions, such as asking "what is important to you?". Health literacy is regarded as a precondition for realising patient-centered health services.
Added value:
The strategy on health literacy supports the vision of a patient-centered health system. It implies that patients and users have the knowledge, competencies and opportunities to manage health in the best possible way.
«Դյուրացման ուղին», որը Շոտլանդիայում առողջապահական գրագիտության վերաբերյալ երկրորդ փուլի միջոցառումների ծրագիր է, մշակվել է Ազգային առողջապահական համակարգի կողմից և սահմանում է 2017-2025 թվականներին Շոտլանդիայում առողջապահական գրագիտության բարելավման միջոցառումների օրակարգը:
Առաջին ծրագիրը վերնագրված է «Դյուրացման ուղի»: Միջոցառումների ծրագիրը միտված է խոչընդոտների վերածմանը և, նախ և առաջ, դրանց առաջացման կանխարգելմանը։
Թիրախային խումբ.
Միջոցառումների ծրագիրն ուղղված է բուժաշխատողներին, պացիենտների կազմակերպություններին և որոշում կայացնողներին:
Իրականացման եղանակը.
Միջոցառումների ծրագիրը իրականացվում է չորս ուղղությամբ.
տարածել «Դյուրացման ուղի» ծրագրի փորձն ամբողջ Շոտլանդիայում.
ներառել առողջապահական գրագիտության բարելավման ուղիները քաղաքականության մեջ և գործնականում.
ստեղծել առողջապահական գրագիտությանը հանձնառու ավելի շատ կազմակերպություններ և համայնքներ.
մարդկանց առողջապահական գրագիտության մակարդակը բարելավելու համար նախատեսել աջակցություն և ծառայություններ:
Վերջնարդյունք.
Առողջապահական գրագիտության միջոցառումների ծրագիրն օգնում է բարելավել ծառայությունների նախագծումը և մատուցումը՝ ընդհանուր որոշումների կայացման միջոցով մարդկանց կարիքներին աջակցելու համար
Ավելացված արժեք.
Առողջապահական գրագիտության միջոցառումների ծրագիրը սահմանում է Շոտլանդիայում առողջապահական գրագետ հասարակություն ձևավորելու ձգտումը, որը բնակչությանը հնարավորություն կտա ունենալ վստահություն, գիտելիք, հասկացողություն և լավ առողջություն պահպանելու հմտություններ:
Գերմանիայում առողջապահական գրագիտության միջոցառումների ազգային ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել առողջապահական գրագիտության վերաբերյալ առաջին ներպետական հետազոտության արդյունքները, որոնց համաձայն Գերմանիայի բնակչության կեսից ավելին դժվարությունների է հանդիպում առողջապահական տեղեկատվության մշակման հարցում: Արձագանքելով այդ խնդրին գիտնականների, մասնագետների և փորձագետների 15 հոգանոց խումբը 2018 թվականին հրապարակեց այդ ուղղությամբ միջոցառումների ծրագրի առաջին տարբերակը։
Թիրախային խումբ.
ծրագիրն ուղղված է բուժաշխատողներին, պացիենտների կազմակերպություններին և որոշում կայացնողներին:
Իրականացման եղանակը.
Ծրագրի միջոցառումներն իրականացվում են չորս ուղղություններով, ելնելով Գերմանիայում առողջապահական գրագիտության ամրապնդման համար 15 նպատակային առաջարկություններից՝ հետևելով հինգ հիմնական սկզբունքներին:
Վերջնարդյունք.
Առողջապահական գրագիտության միջոցառումների ազգային ծրագիրն ուղեկցվում է համապատասխան շահագրգիռ կողմերի հետ համատեղ մշակված իրականացման ռազմավարություն:
Ավելացված արժեք.
Առողջապահական գրագիտության միջոցառումների ազգային ծրագիր նպաստել է Գերմանիայում առողջապահական գրագիտության մակարդակի բարձրացմանը։
Բարձրացնել առողջապահական գրագիտությունը համազգային մակարդակով՝ զարգացնելով անհրաժեշտ կոգնիտիվ և սոցիալական հմտություններ՝ առողջապահության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, հասկանալու և օգտագործելու համար՝ բնակչության առողջությունը բարելավելու և պահպանելու նպատակով:
Խնդիրներ.
մշակել և կիրառել բնակչության առողջապահական գրագիտության ներկա վիճակը ներկայացնող գնահատման սանդղակներ.
մշակել և տարածել առողջապահական ճշգրիտ, մատչելի և կիրառելի տեղեկատվություն.
մշակել և իրականացնել առողջության հետ կապված ծրագրային հավելվածներ, ինչպիսիք են E-NABIZ-ը և MHRS-ը։ MHRS-ը բժշկական այցելությունների պլանավորման կենտրոնական համակարգն է։ E-NABIZ-ը անձնական առողջապահական գրառումների համակարգ է, որը կառավարում է անձնական առողջության մասին տեղեկատվությունը և օգտագործվում է հանրային և առողջապահական մասնագետների կողմից՝ դիտարկելու ախտորոշումները և բուժումը, թեստերը և հետազոտությունների հաշվետվությունները, ախտորոշիչ պատկերագրման գրառումները և հաշվետվությունները, դեղատոմսերը, պատվաստումները, առողջապահական ծառայությունների այցելություններ, պացիենտի անցյալ և ապագա նշանակումները.
բարելավել հիվանդությունների և ռիսկի գործոնների վերաբերյալ սոցիալական իրազեկությունը.
ձևավորել առողջ ապրելակերպի մշակույթ.
բարձրացնել հանրային իրազեկվածությունը առողջապահական ծառայություններից ժամանակին օգտվելու վերաբերյալ.
իրականացնել հսկողություն և գնահատումներ:
Թիրախային խումբ.
Նպատակն է ծրագրում ներառել հանրության բոլոր խմբերը, այդ թվում՝ երեխաներին, հղի կանանց, ծնողներին, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցներին:
Իրականացման եղանակը.
Միջոցառումների ծրագիրն իրականացվում է համապատասխան շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ, մասնավորապես՝ համալսարանների, TÜİ K–ի (Թուրքիայի վիճակագրական ինստիտուտ), TRT–ի (Թուրքական ռադիոհեռուստատեսություն), մասնավոր հեռուստատեսային և ռադիոալիքների, այլ նախարարությունների և հասարակական կազմակերպությունների: Նախարարությունները և նրանց տարածքային կազմակերպություններն իրենց պարտականությունների շրջանակում նախապատրաստում են առողջապահական գրագիտության հետ կապված ծրագրեր (օրինակ՝ Ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարությունը Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է առողջապահական գրագիտության դասընթացներ ընտանիքների համար): Համագործակցություն է պլանավորվում է հետևյալ հաստատությունների հետ.
TUIK-ի՝ բնակչության առողջապահական գրագիտության ներկա վիճակը ներկայացնող գնահատման սանդղակների կիրառման հարցում.
համալսարանների՝ վերոնշյալ գնահատման սանդղակների արդյունքների գնահատման և գիտական հրապարակումների պատրաստման համար.
TRT–ի՝ մասնավոր ռադիո/հեռուստաալիքների, ավանդական և նոր մեդիա ալիքների՝ մեծահասակների համար առողջապահական գրագիտության բարձրացմանն ուղղված հաղորդումների պատրաստման համար.
Թուրքիայի քաղաքապետարանների միության և համապատասխան ՀԿ-ների՝ ամբողջ երկրում գործունեության կազմակերպման և տարածման համար.
Թուրքիայի կանաչ կիսալուսնի միության՝ կախվածության մասին իրազեկվածության բարձրացման համար.
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կախվածության և թմրամիջոցների ռացիոնալ օգտագործման վերաբերյալ ուսումնասիրությունների համար:
Գործողությունների ծրագրի շրջանակներում գործողությունների արդյունավետության և շարունակականության համար.
յուրաքանչյուր կառույցի առաքելության, տեսլականի և աշխատանքի դաշտի համաձայն՝ գործընկեր կառույցների շարքում նշանակվում է պատասխանատու կառույց, որը 6 ամիսը մեկ կատարողականի մասին հաշվետվություն է ներկայացնում.
շահագրգիռ կառույցների պատասխանատվության ներքո իրականացվող գործողությունների վերաբերյալ տվյալները մուտքագրվում են առցանց մոնիտորինգի հարթակ.
Առողջապահության նախարարության առողջապահության բարելավման համար պատասխանատու գլխավոր տնօրինությունը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ մոնիտորինգ է իրականացնում և կատարողականի հաշվետվություններ է պատրաստում՝ ապահովելու Միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունների արդյունավետությունն ու շարունակականությունը:
Վերջնարդյունք.
Առողջ ապրելակերպի վարքագծի բարելավում և շարունակականություն:
Ավելացված արժեք.
Առողջապահական ցածր գրագիտությունը հանդիսանում է բացասական վարքագծի տարբեր դրսևորումների և հետևանքներիի պատճառ, ինչպիսիք են առողջապահության հետ կապված հաղորդագրությունների վատ ընկալումը, դեղերի ոչ պատշաճ օգտագործումը, կանխարգելիչ առողջապահական ծառայությունների թերօգտագործման հետևանքով հոսպիտալացումների ավելացումը և շտապ օգնության ծառայություններից օգտվելու չարաշահումը: Այս իրավիճակները խոչընդոտում են առողջապահական ծառայությունների արդյունավետ օգտագործմանը, դրանք նաև հանգեցնում են ցածր արտադրողականության, հիվանդացության և մահացության աճի և բժշկական ծախսերի ավելացման: Այդ ամենից ելնելով կանխատեսվում է, որ առողջապահական գրագիտության մակարդակի բարձրացման շնորհիվ կարձանագրվի կյանքի ընդհանուր որակի բարձրացում և առողջապահական ծախսերի զգալի նվազում:
Վերջնարդյունք.
Համաձայն 2018թ. «Թուրքիայում առողջապահական գրագիտության մակարդակի և հարակից գործոնների մասին հետազոտության» և Türkiye-Türkiye Sağlık Okur Yazarlığı Ölçeği-TSOY-32-ի առողջապահական գրագիտության սանդղակի, մասնակիցների առողջական գրագիտության մակարդակը կազմում է 30%–ից (անբավարար) 38% (խնդրահարույց-սահմանափակ): Հասարակության բոլոր շերտերի առողջապահական գրագիտության մակարդակը կանոնավոր պարբերականությամբ չափելը կարևոր ուղեցույց է առողջապահական գրագիտության բարելավմանն ուղղված գործողությունների և քաղաքականության համար:
Գործողությունների ծրագրի ակնկալվող արդյունքներն են.
հասարակության յուրաքանչյուր անդամի համար վստահելի և հասկանալի տեղեկատվություն ստանալու հնարավորությունների ապահովում.
երեխաների և նրանց ընտանիքների իրազեկության բարձրացում՝ հիմնական կրթության ուսումնական ծրագրում որպես առանձին առարկա ներառելով առողջապահական գրագիտությունը.
դրական փոփոխություններ անհատների առողջ ապրելակերպի վարքագծում.
մարդիկ ներգրավված են որոշումների կայացման գործընթացում՝ իրենց բուժման և խնամքի համար.
մարդիկ հետևում են բուժման հրահանգներին՝ որը թույլ է տալիս նվազեցնել դեղերի ընդունման և օգտագործման սխալները.
մարդիկ ունեն գիտելիքներ և պատասխանատվություն են կրում իրենց առողջության և հիվանդությունների համար.
թմրամոլության դեմ պայքարի վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացում.
մարդիկ ունեն գիտելիքներ վերարտադրողական առողջության, աշխատանքի անվտանգության, տարեցների առողջության և խնամքի, հիվանդների խնամքի, բնապահպանական առողջության, քրոնիկ հիվանդությունների մասին, ինչպիսիք են հիպերտոնիան, շաքարախտը, ասթման, վարակիչ հիվանդությունները, և հետևում են հիվանդությունների կառավարման ծրագրերի պահանջներին.
ավելի ակտիվ մասնակցություն առողջության բարելավման միջոցառումներին, ինչպիսիք են քաղցկեղի սկրինինգը, առողջության համար վտանգավոր վարքագծի կանխարգելումը, տնային պատահարների կանխումը, ընտանեկան կրթական ծրագրերը.
կանխարգելիչ առողջապահական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության պակասի վերացում և այդ ծառայություններից արդյունավետ օգտագործում.
շտապ օգնության ծառայությունների և հոսպիտալացումների ոչ պատշաճ օգտագործման նվազեցում.
Առողջապահական ծառայությունների որակի ապահովման առանցքային կառուցակարգերը, ներառյալ Որակի և անվտանգության առողջապահական ծառայության ներպետական չափանիշները և Թերապեվտների Ավստրալիայի թագավորական քոլեջի մասնագիտական չափանիշները, նախատեսում են առողջապահական գրագիտության բարելավման համար համապատասխան գործողություններ։
Թիրախային խումբ.
Ձեռնարկը կազմվել է Նոր Հարավային Ուելսի առողջապահության ոլորտի բոլոր մակարդակներում աշխատող առողջապահական մասնագետների համար։
Իրականացման եղանակը.
Համաձայն հավատարմագրման չափանիշների՝ սպառողների նկատմամբ գոյություն ունի անվտանգ, որակյալ խնամք ապահովելու պարտավորություն: Դա նշանակում է ճանաչել սպառողների՝ սեփական առողջության հարցում գործընկեր լինելու իրավունքը: Ձեռնարկը ուղղորդում է առողջապահական մասնագետներին, թե ինչպես օգնել սպառողներին կայացնել լավագույն առողջապահական որոշումներ:
Վերջնարդյունք.
Ուսումնական նյութը նպաստում է առողջապահության ոլորտում աշխատող անձնակազմի մասնագիտական զարգացմանը և բարձրացնում նրանց աշխատանքի որակը՝ բավարարելու այն մարդկանց կարիքները, որոնց նրանք ծառայություններն են մատուցում, մասնավորապես՝ խոցելի իրավիճակներում հայտնվածներին:
Ավելացված արժեք.
Ձեռնարկը առողջապահական աշխատուժի գիտելիքները, մոտիվացիան և կարողությունները բարձրացնելու հեշտ և ծախսարդյունավետ միջոց է:
2012 թվականին Ավստրիայի նախարարների խորհուրդը ՝ «Առողջապահությունը քաղաքականության կենտրոնում» ծրագրի շրջանակներում հաստատեց առողջապահության առանցքային գործոնները բարելավելու տասը համապարփակ թիրախ։ Առողջապահական թիվ 3 թիրախը նպատակաուղղված էր բնակչության առողջապահական գրագիտության բարձրացմանը:
Իրականացման եղանակը.
Պետական կառավարման, սոցիալական ապահովության, գիտահետազոտական հաստատությունների և քաղաքացիական հասարակության 30 փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբը մշակել է հատուկ ենթաթիրախներ և ցուցանիշներ, նպատակ ունենալով.
շահագրգիռ կողմերի և ազդակիր անձանց ներգրավման միջոցով բարձրացնել առողջապահական համակարգի գրագիտության մակարդակը (ստեղծելով առողջապահական գրագետ կազմակերպություններ).
ուժեղացնել մարդկանց, այդ թվում՝ խոցելի իրավիճակներում հայտնվածների առողջապահական գրագիտությունը (համագործակցելով կրթական համակարգի հետ).
ներդնել առողջապահական գրագիտությունը սպասարկման և արտադրության ոլորտներում (տնտեսական համակարգում):
Վերջնարդյունք.
Առողջապահության ազգային բարեփոխումների գործընթացը անցումային կետ է դեպի առողջապահական ավելի գրագետ համակարգ: Այդ ուղղությամբ քայլերը ներառում էին Ավստրիական առողջապահական գրագիտության հարթակի՝ որպես առողջապահական գրագիտության նախաձեռնությունների ղեկավար մարմնի ստեղծումը, մասնակցությունը առողջապահական գրագիտության եվրոպական և ազգային հետազոտություններին, առողջապահական գրագիտության վերաբերյալ տեղեկատվության և հաղորդակցության ուղղությամբ միջոցառումների իրականացումը, ինչպես նաև առողջապահական գրագետ կազմակերպությունների զարգացումը: Միևնույն ժամանակ, առողջապահական գրագիտությունը ամրապնդվում է, համարվելով բուժաշխատողների մասնագիտական կարողունակություն:
Ավելացված արժեք.
Առողջապահական գրագիտության վերաբերյալ 3-րդ առողջապահական թիրախի հաստատումից ի վեր առողջապահական գրագիտությունը ընդգրկվել է Ավստրիայի առաջնային հանրային քննարկումների օրակարգում և ներառվել կառավարության ծրագրում: Այն առողջապահական մասնագետների ուսումնական ծրագրերում նոր թեմա է, ընդ որում առողջապահական գրագիտության մասին փաստացի տվյալները հանգեցրել են պրակտիկայի բարելավմանը միտված բազմաթիվ նոր նախաձեռնությունների: Դեռևս ավելի մեծ արդյունքներ կարելի է ակնկալել նաև առողջապահական ոլորտից դուրս համատեղ որոշումների կայացման և գործողությունների միջոցով:
Ասիական առողջապահական գրագիտության միավորումը հիմնադրվել է 2013 թվականին։ Այն կազմակերպում է ասիական առողջապահական գրագիտության համաժողովներ և աջակցում է Ասիայում առողջապահական գրագիտության զարգացմանը:
Առողջապահական գրագիտություն Եվրոպայում. յս ցանցը մեկնարկել է 2010 թվականին՝ որպես (2009-2012թթ. Առողջապահական գրագիտության եվրոպական ծրագրի շարունակություն: Ցանցը կազմակերպում է Առողջապահական գրագիտության եվրոպական համաժողովները և աջակցում է առողջապահական գրագիտության զարգացմանը եվրոպական համատեքստում:
Առողջապահության նախարարության «Առողջապահական գրագիտության դաշինքը» գործարկվել է 2017 թվականին Գերմանիայի առողջապահական համակարգի ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ համատեղ։ Ընդհանուր նպատակը Գերմանիայի բնակչության շրջանում առողջապահական գրագիտության ամրապնդումն ու հետագա զարգացումն է: Առողջապահական գրագիտության դաշինքը ներառում է 14 տարբեր կազմակերպություններ:
Ֆրանկոֆոն առողջապահական գրագիտության ցանցն հետազոտողների առաջին ֆրանսալեզու միջոլորտային ցանցն է, որը միտված է առողջապահական գրագիտության, այդ թվում՝ թվային առողջապահական գրագիտության բարելավմանը: Ցանցի կայքում ամփոփվում են Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Բելգիայում կատարված աշխատանքները։
Մեծ Բրիտանիայի առողջապահական գրագիտության ցանցը բազմաբնույթ խումբ է: Ցանցի նպատակն է առաջ մղել առողջապահական գրագիտության վերաբերյալ հետազոտությունները, տեսությունը, կրթությունը և պրակտիկան՝ հատուկ ուշադրություն դարձնելով անձնական, սոցիալական, տնտեսական և քաղաքական հետևանքներին:
ԱՀԿ գործողությունների ցանց բնակչության և կազմակերպությունների առողջապահական գրագիտության գնահատման համար (M-POHL). այս ցանցը ստեղծվել է 2017 թվականին՝ Եվրոպայում բնակչության և կազմակերպչական մակարդակներում առողջապահական գրագիտության գնահատման նպատակով։ Միջազգային համակարգման կենտրոնը գտնվում է Ավստրիայում: Ցանցը վերահսկում է HLS19 եվրոպական առողջապահական գրագիտության հարցման արդյունքերը, որն անցկացվել է 2019/2020 թթ։ Այն ընդլայնում է 2011 թվականին մեկնարկած Առողջապահության գրագիտության առաջին Եվրոպական հետազոտությունը:
Իդեռլանդների առողջապահական գրագիտության դաշինքը ստեղծվել է 2010 թվականին որպես Առողջապահական գրագիտության եվրոպական ծրագրի շարունակություն՝ ստեղծելու ավելի ներառական հասարակություն, բարելավելով առողջապահական գրագիտության իրավասությունները բնակչության առողջապահության և ինքնակառավարման համար: Դաշինքը նպաստում է քաղաքացիների առողջապահական գրագիտությանը և աջակցում է առողջապահության ոլորտի մասնագետներին առողջապահական գրագիտության խնդիրները ճանաչելու և դրանք լուծելու գործում: Դաշինքը նաև նպաստում է հստակ հաղորդակցության և պարզ լեզվի տարածմանը:
Covid-HL ցանցը բազմաբնույթ ցանց է, որը ստեղծվել է որպես բաց գիտական և հետազոտական համայնք՝ խթանելու առողջապահական գրագիտության, առողջապահական տեղեկատվության և թվային առողջապահության ոլորտում հետազոտությունները: 2020 թվականի փետրվարին մեկնարկից ի վեր ցանցին միացել են ավելի քան 50 երկրներից 100 երիտասարդ և փորձառու հետազոտողներ: Միասին նրանք ուսումնասիրում են անհատների և համակարգերի առողջապահական գրագիտությունը՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես է Covid-19 համաճարակը փոխել հասարակությունը, առողջապահությունը և տեղեկատվության կառավարումը:
Առողջապահական գրագիտության միջազգային միավորում (IHLA) այն հիմնադրվել է 2017թ.։ IHLA-ի նպատակն է ամբողջ աշխարհում համախմբել առողջապահական գրագիտության բարելավման ուղղությամբ աշխատող մարդկանց, նպատակ ունենալով ստեղծել առողջապահական գրագիտություն բոլորի համար և կերթելով այնպիսի համաշխարհային միջավայր, որտեղ մարդիկ և հասարակությունները միասնական ջանքեր կգործադրեն մարդկանց առողջությունը և կյանքի որակը բարելավելու համար: Կազմակերպության անկյունաքարը շահագրգիռ խմբերն են, որոնք զարգացնում և իրականացնում են առողջապահական գրագիտությունը բազմազան ուղղություններով:
Բրախի մոդելն ընդգծում է առողջապահական գրագետ կազմակերպությունների տասը որոշիչները:
Թիրախային խումբ.
Բրախի մոդելը կարող է օգտագործվել ռազմավարական պլանավորման համար առողջապահության մասնագետների, բուժաշխատողների և որոշում կայացնողների կողմից:
Իրականացման եղանակը.
Մոդելը նկարագրում է գործողությունների տաս ուղղությունները, որոնցում առողջապահական ծառայություններ մատուցողները և ղեկավարները պետք է զարգանան և բարելավեն իրենց կարողությունները՝ առողջապահական գրագետ կազմակերպություն դառնալու համար.
առաջնորդություն, որը առողջապահական գրագիտությունը դարձնում է ոլորտի առաքելության, կառուցվածքի և գործունեության անբաժանելի մասը.
առողջապահական գրագիտության ինտեգրում պլանավորման, գնահատման միջոցառումների, պացիենտների անվտանգության ապահովման և որակի բարելավման մեջ.
աշխատուժի վերապատրաստում` առողջապահական գրագետ լինելու և առաջընթացը վերահսկելու համար.
բնակչության ներգրավվածությունը առողջապահական տեղեկատվության և ծառայությունների նախագծման, իրականացման և գնահատման գործում.
առողջապահական գրագիտության մի շարք հմտություններ ունեցող բնակչության կարիքների բավարարում.
միջանձնային հաղորդակցության մեջ առողջապահական գրագիտության ռազմավարությունների կիրառում և շփման բոլոր կետերում փոխըմբռնման հաստատում.
առողջապահական տեղեկատվության և ծառայությունների հեշտ հասանելիության և կողմնորոշման ապահովում.
տպագիր, աուդիո-վիզուալ և սոցիալական մեդիա բովանդակության նախագծում և տարածում, որը հեշտ հասկանալի և կիրառելի է.
բարձր ռիսկային իրավիճակներում առողջապահական գրագիտության ապահովում, ներառյալ բուժօգության փոփոխության դեպքում և դեղերի մասին խորհրդատվություն տրամադրելիս.
հստակ տեղեկատվություն այն մասին, թե ինչ առողջապահական ծրագրեր են հասանելի և որքան գումար պետք է վճարվի ծառայությունների դիմաց:
Վերջնարդյունք.
Բրախի մոդելը մեծ ազեդություն է ունեցել առողջապահական գրագիտության բարելավմանն ուղղված կառուցվածքային ջանքերի օրակարգի ձևավորման հարցում:
Ավելացված արժեք.
Առողջապահական գրագիտության բարելավման ռազմավարական մոտեցման կիրառումը ուժեղացնում է առողջապահական գրագիտության ազդեցությունը կազմակերպությունում և դրանից դուրս:
Յուրաքանչյուր ՕՖԵԼԻԱ (Առողջապահության գրագիտության և հասանելիության օպտիմիզացում անգլերեն՝ Ofelia (Ophelia - Optimising HEalth LIteracy and Access)) ծրագիրը միտված է մարդկանց առողջության բարելավմանը և առողջապահության հավասար մատչելիության ապահովմանը՝ բարելավելով առողջապահական տեղեկատվության և ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը տեղական պայմաններին հարմարեցված ձևերով:
Թիրախային խումբ.
Օֆելիա մոտեցումը նախատեսում է համայնքի անդամների, ղեկավարների և աշխատողների լայն շրջանակի համագործակցություն՝ առողջապահական գրագիտության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար, որոնք հիմնված են համայնքում բացահայտված կարիքների վրա:
Իրականացման եղանակը.
Ծրագիրը կազմված է համայնքներում իրականացվող միջոցառումներից։ Այն նախատեսում է իրականացվելիք միջոցառումների հաշվառում, որակի բարելավմանը միտված համագործակցություն և շահեկիցների ուժերի համախմբում:
Վերջնարդյունքներին միտված ծրագրիը կենտրոնանում է երկու առանցքային հարցերի վրա. «Որո՞նք են մասնակից համայնքների հաճախորդների առողջական գրագիտության ուժեղ և թույլ կողմերը», և «Ինչպե՞ս են համայնքները մեկնաբանում և արձագանքում դրանց՝ իրենց հաճախորդների համար առողջության և արդարության տեսանկյունից դրական արդյունքների հասնելու համար»:
Ծրագրի առաջին փուլը Առողջապահական գրագիտության հարցաշարի միջոցով կարիքների գնահատումն է՝ հաճախորդների շրջանում առողջապահական գրագիտության ընդհանուր կարիքները բացահայտման նպատակով առողջապահական գրագիտության բազմաչափ վերլուծությունը: Երկրորդ փուլում յուրաքանչյուր սպասարկող կազմակերպության անձնակազմը և ղեկավարությունը համագործակցում են միջամտության պլանների մշակման ուղղությամբ՝ ռազմավարական կերպով արձագանքելու բացահայտված տեղական խնդիրներին: Երրորդ փուլում փորձարկվում են միջամտությունները յուրաքանչյուր համայնքում՝ որոշելու, թե արդյոք այնտեղ կարելի է բարելավել ծառայության մատչելիությունը և/կամ լուծել հայտնաբերված առողջապահական խնդիրները:
Վերջնարդյունք.
Առողջապահական գրագիտության և տեղական մակարդակում արձագանքման բարելավում:
Առողջապահական գրագիտության առաջնորդի գործիքակազմը առաջարկել է Հորովիցի կենտրոնը՝ Նեբրասկայի Տեղական առողջապահության տնօրենների միավորման հետ համատեղ:
Թիրախային խումբ.
Գործիքակազմը նախատեսված է տեղական առողջապահական վարչության աշխատակիցների համար՝ գնահատելու առողջապահական գրագիտության կարողությունները, մշակելու գործողությունների ծրագիր և ձեռնաուխ լինելու դրա իրականացմանը։ Առողջապահության պետական գերատեսչությունները և այլ կազմակերպությունները նույնպես կարող են օգտվել այդ գործիքակազմից գնահատման և պլանավորման նպատակով, թեև դրանց որոշ կազմակերպչական գործառույթներ կարող են տարբերվել:
Իրականացման եղանակը.
Առողջապահական գրագիտության առաջնորդի գործընթացը բաղկացած է 5 քայլերից.
Ծանոթացում գործիքակազմի մասին տեղեկատական նյութին.
Առողջական գրագիտության մակարդակի ստուգում. գերատեսչությունում առողջապահական գրագիտության քաղաքականության և ընթացակարգերի գնահատում.
Առողջապահական գրագիտության միջոցառումների ծրագիր. SMART նպատակների և միջոցառումների ծրագրի մշակում:
Առողջության գրագիտության ապահովում. ծրագրի իրականացման հանձնառություն.
Միջոցառումների ծրագրի իրականացում։
Վերջնարդյունք.
Գործընկերությունն օժանդակում է առողջապահական գրագիտության ուսուցմանը, որը համահունչ է ազգային չափանիշներին, և առողջապահական գրագիտության ուսուցման ռեսուրսների տվյալների բազայի մշակմանը ծրագրերի զարգացմանն աջակցելու համար:
Ավելացված արժեք.
Ծրագիրը միտված է բազմաթիվ տեղական առողջապահական շրջանների ներգրավմանը առողջապահական գրագիտության ռազմավարական ծրագրերի մշակման մեջ, այդ թվում՝ նահանգի ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների, հավատարմագրման հնարավորությունների, կրթության և մասնագիտական զարգացմանը, Մերիլենդ նահանգի՝ առողջապահական գրագետ նահանգ դառնալու համար ուղեցույցների մշակմանը:
Վիեննայի մոդելն ունի երկակի նպատակ՝ բարելավել առողջապահական կազմակերպությունների նյութական պայմանները և ստեղծել մարդկանց համար տեղեկատվության օգտագործումը հեշտացնելու աշխատանքային մշակույթ։
Թիրախային խումբ.
Վիեննայի առողջապահական գրագիտության կազմակերպության (V-HLO) ինքնագնահատման գործիքը առողջապահական կազմակերպությունների որակի ղեկավարների համար նախատեսված հարցաթերթ է: Դրա նպատակն է որոշել առողջապահական գրագիտության առումով կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը:
Իրականացման եղանակը.
Վիեննայի առողջապահական գրագիտության կազմակերպության ինքնագնահատման գործիքը անդրադառնում է ինը չափանիշների և 22 ենթաչափանիշների:
Վիեննայի առողջապահական գրագիտության կազմակերպության ինը չափանիշներ և 22 ենթաչափանիշներ
Կազմակերպությունը պետք է.
Կազմակերպությունը.
1. Մշակի առողջապահական գրագիտության կառավարման քաղաքականություն և ստեղծի կազմակերպչական կառույցներ։
1.1. Առողջապահական գրագիտությունը hասկանում է որպես կազմակերպչական պատասխանատվություն:
1.2. Ապահովում է որակը առողջապահական գրագիտության ոլորտում։
2. Մշակի նյութեր և ծառայություններ՝ համապատասխան շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
2.1. Ներգրավում է պացիենտների ներկայացուցիչներին նյութերի և ծառայությունների մշակման մեջ։
2.2. Ներգրավում
է անձնակազմին նյութերի և ծառայությունների մշակման մեջ։
3. Ապահովի պացիենտների հետ հաղորդակցման համար առողջապահական գրագետ որակյալ անձնակազմ։
3.1. Ապահովում է, որ անձնակազմը վերապատրաստվի առողջապահական գրագետ հաղորդակցության համար՝ ախտորոշման, թերապիայի, բուժման և խնամքի, ինչպես նաև պացիենտի դուրս գրման նախապատրաստման համար։
3.2. Ապահովում է, որ անձնակազմը վերապատրաստվի առողջապահական գրագետ հաղորդակցության համար՝ հիվանդությունների կանխարգելման և առողջության բարելավման համար։
4. Ապահովի աջակցող միջավայր՝ առողջապահական գրագետ կողմնորոշում և մատչելիություն։
4.1. Ապահովում է անխափան ինտերնետային և հեռախոսային կապ։
4.2. Տրամադրում է կազմակերպություն մուտք գործելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը։
4.3. Ապահովում է հիվանդանոցի մուտքային տարածքում բավարար կողմնորոշիչ աջակցություն, որպեսզի պացիենտները և այցելուները հեշտությամբ գտնեն իրենց ճանապարհը։
4.4. Ունի հեշտ օգտագործելի նավիգացիոն համակարգ և ցուցանակներ։
4.5. Ապահովում է որպեսզի պացիենտներին և այցելուներին հասանելի լինի անվճար առողջապահական տեղեկատվությունը։
5. Կիրառի առողջապահական գրագիտության սկզբունքները պացիենտների հետ ամենօրյա հաղորդակցության մեջ։
5.1. Պացիենտների հետ անմիջական հաղորդակցությունը համապատասխանեցնումում է առողջապահական գրագիտության սկզբունքներին։
5.2. Գրավոր և տեսալսողական նյութերը մշակված են առողջապահական գրագիտության սկզբունքներին համապատասխան։
5.3. Կազմակերպությունը տրամադրում է ռեսուրսներ՝ անհրաժեշտության դեպքում թարգմանչական աջակցություն ապահովելոււ համար։
5.4. Բարձր ռիսկային իրավիճակներում հաղորդակցությունը հետևում է առողջապահական գրագիտության սկզբունքներին։
6. Բարելավի պացիենտների և նրանց շրջապատի առողջական գրագիտությունը։
6.1. Պացիենտներին (և նրանց շրջապատին) աջակցություն է տրամադրում՝ բարելավելու առողջապահական գրագիտությունը հիվանդության հետ կապված ինքնակառավարման համար։
6.2. Պացիենտներին (և նրանց շրջապատին) աջակցություն է տրամադրում՝ բարելավելու առողջ ապրելակերպին միտված առողջապահական գրագիտությունը։
8.1. Աջակցում է առողջապահական գրագիտությանը շարունակական և ինտեգրված բուժօգնության հարցում։
8.2. Նպաստում է տեղական բնակչության առողջապահական գրագիտության զարգացմանը։
9. Կիսվի փորձով և օրինակ ծառայի։
9.1. Աջակցում է առողջապահական գրագետ առողջապահության հայեցակարգերի և գործելակերպի տարածմանը և հետագա զարգացմանը։
Վերջնարդյունք.
Գործիքը նախատեսված է կարիքների գնահատում իրականացնելու համար՝ բարելավելու պացիենտների իրազեկվածությանը և մշակելու նրանց առողջապահական գրագիտության հետագա ամրապնդման համար նպատակային գործողություններ:
Ավելացված արժեք.
Հիվանդանոցների՝ բնակչության առողջապահական գրագիտության մակարդակը հաշվի առնելու կարողությունների հզորացումն անհրաժեշտ է բուժօգնության որակը բարելավելու համար: Հիվանդանոցներում առողջապահական գրագիտության քաղաքականության և ռազմավարության մշակելու եղանակներից մեկը ինքնագնահատման գործիքների կիրառումն է՝ բարձրացնելու իրազեկությունը, օգնելու գործողություններին առաջնահերթութությունների սահմանմանը և համախմբելու շահագրգիռ կողմերին:
Առողջապահական գրագիտության եվրոպական հարցումը բնակչության առողջապահական գրագիտության գնահատման գործիք է:
Թիրախային խումբ.
Առողջապահական գրագիտության եվրոպական հարցումը ներկայումս լայնորեն կիրառվում է եվրոպական տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս: Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուների և կիրառվել ցածր, միջին և բարձր եկամուտ ունեցող երկրներում:
Իրականացման եղանակը.
Հարցաշարը հասանելի է տարբեր տարբերակներով և նրան կարելի է ծանոթանալ Բնակչության և կազմակերպչական առողջության գրագիտության չափման գործողությունների ցանցի միջազգային համակարգող կենտրոնում:
Վերջնարդյունք.
Առողջապահական գրագիտության հարցումն օգնում է հետևել առողջապահական գրագիտության զարգացմանը և վերահսկել առաջընթացը: Վերլուծության արդյունքները տեղեկատվական հիմք են հանդիսանում առողջապահական գրագիտության հետ կապված քաղաքականության մշակման, հետազոտությունների և գործնական կիրառման համար:
Ավելացված արժեք.
Առողջապահական գրագիտության վերաբերյալ տվյալների բազայի ստեղծումը խթանում է գործողությունները եվրոպական տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս: Գործողությունների ցանցը ներառում է կառավարության շահագրգիռ կողմերին, ինչպես նաև հետազոտողներին՝ ապահովելու առողջապահական գրագիտության հարցումներից ստացված տվյալների հիման վրա աշխատանքի արդյունավետությունը: