Բոլոր մակարդակներում առողջապահական գրագիտության մշակույթի ամրապնդման համար պահանջվում են ավելի մեծ ջանքեր՝ բուժօգնության համընդհանուր մատչելիություն ապահովելու համար, այդ թվում՝ խոցելի իրավիճակներում հայտնված մարդկանց համար: Գործնականում դա նշանակում է հանրային քաղաքականության մշակում տեղական, տարածքային, ազգային և միջազգային մակարդակներում: Դա նաև պահանջում է միջոլորտային համագործակցություն այլ շահագրգիռ կողմերի հետ (շահեկիցների, կոալիցիաների, դաշինքների, ցանցերի և այլն) և առողջապահական մարմիններում և համակարգերում կարողությունների զարգացում` աշխատուժի կարողություններն ու հմտությունները ուժեղացնելու համար:

Back Վիեննայի մոդելը առողջապահական գրագետ հիվանդանոցների համար՝ Ավստրիա

 Նպատակը և խնդիրները.

Վիեննայի մոդելն ունի երկակի նպատակ՝ բարելավել առողջապահական կազմակերպությունների նյութական պայմանները և ստեղծել մարդկանց համար տեղեկատվության օգտագործումը հեշտացնելու աշխատանքային մշակույթ։


 Թիրախային խումբ.

Վիեննայի առողջապահական գրագիտության կազմակերպության (V-HLO) ինքնագնահատման գործիքը առողջապահական կազմակերպությունների որակի ղեկավարների համար նախատեսված հարցաթերթ է: Դրա նպատակն է որոշել առողջապահական գրագիտության առումով կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը:


 Իրականացման եղանակը.

Վիեննայի առողջապահական գրագիտության կազմակերպության ինքնագնահատման գործիքը անդրադառնում է ինը չափանիշների և 22 ենթաչափանիշների:

Վիեննայի առողջապահական գրագիտության կազմակերպության ինը չափանիշներ և 22 ենթաչափանիշներ

Կազմակերպությունը պետք է.

Կազմակերպությունը.

1. Մշակի առողջապահական գրագիտության կառավարման քաղաքականություն և ստեղծի կազմակերպչական կառույցներ։

1.1. Առողջապահական գրագիտությունը hասկանում է որպես կազմակերպչական պատասխանատվություն:

  1.2. Ապահովում է որակը առողջապահական գրագիտության ոլորտում։
2. Մշակի նյութեր և ծառայություններ՝ համապատասխան շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

2.1. Ներգրավում է պացիենտների ներկայացուցիչներին նյութերի և ծառայությունների մշակման մեջ։

  2.2. Ներգրավում
է անձնակազմին նյութերի և ծառայությունների մշակման մեջ։
3. Ապահովի պացիենտների հետ հաղորդակցման համար առողջապահական գրագետ որակյալ անձնակազմ։

3.1. Ապահովում է, որ անձնակազմը վերապատրաստվի առողջապահական գրագետ հաղորդակցության համար՝ ախտորոշման, թերապիայի, բուժման և խնամքի, ինչպես նաև պացիենտի դուրս գրման նախապատրաստման համար։

  3.2. Ապահովում է, որ անձնակազմը վերապատրաստվի առողջապահական գրագետ հաղորդակցության համար՝ հիվանդությունների կանխարգելման և առողջության բարելավման համար։
4. Ապահովի աջակցող միջավայր՝ առողջապահական գրագետ կողմնորոշում և մատչելիություն։

4.1. Ապահովում է անխափան ինտերնետային և հեռախոսային կապ։

 

4.2. Տրամադրում է կազմակերպություն մուտք գործելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը։

 

4.3. Ապահովում է հիվանդանոցի մուտքային տարածքում բավարար կողմնորոշիչ աջակցություն, որպեսզի պացիենտները և այցելուները հեշտությամբ գտնեն իրենց ճանապարհը։

  4.4. Ունի հեշտ օգտագործելի նավիգացիոն համակարգ և ցուցանակներ։
  4.5. Ապահովում է որպեսզի պացիենտներին և այցելուներին հասանելի լինի անվճար առողջապահական տեղեկատվությունը։
5. Կիրառի առողջապահական գրագիտության սկզբունքները պացիենտների հետ ամենօրյա հաղորդակցության մեջ։

5.1. Պացիենտների հետ անմիջական հաղորդակցությունը համապատասխանեցնումում է առողջապահական գրագիտության սկզբունքներին։

 

5.2. Գրավոր և տեսալսողական նյութերը մշակված են առողջապահական գրագիտության սկզբունքներին համապատասխան։

 

5.3. Կազմակերպությունը տրամադրում է ռեսուրսներ՝ անհրաժեշտության դեպքում թարգմանչական աջակցություն ապահովելոււ համար։

  5.4. Բարձր ռիսկային իրավիճակներում հաղորդակցությունը հետևում է առողջապահական գրագիտության սկզբունքներին։
6. Բարելավի պացիենտների և նրանց շրջապատի առողջական գրագիտությունը։

6.1. Պացիենտներին (և նրանց շրջապատին) աջակցություն է տրամադրում՝ բարելավելու առողջապահական գրագիտությունը հիվանդության հետ կապված ինքնակառավարման համար։

  6.2. Պացիենտներին (և նրանց շրջապատին) աջակցություն է տրամադրում՝ բարելավելու առողջ ապրելակերպին միտված առողջապահական գրագիտությունը։
7. Բարելավի անձնակազմի առողջապահական գրագիտությունը։

7.1. Անձնակազմին աջակցություն է տրամադրում՝ բարելավելու առողջ ապրելակերպին միտված առողջապահական գրագիտությունը։

   
8. Նպաստի շրջանում առողջապահական գրագիտությանը։

8.1. Աջակցում է առողջապահական գրագիտությանը շարունակական և ինտեգրված բուժօգնության հարցում։

  8.2. Նպաստում է տեղական բնակչության առողջապահական գրագիտության զարգացմանը։
9. Կիսվի փորձով և օրինակ ծառայի։ 9.1. Աջակցում է առողջապահական գրագետ առողջապահության հայեցակարգերի և գործելակերպի տարածմանը և հետագա զարգացմանը։

 

 Վերջնարդյունք.

Գործիքը նախատեսված է կարիքների գնահատում իրականացնելու համար՝ բարելավելու պացիենտների իրազեկվածությանը և մշակելու նրանց առողջապահական գրագիտության հետագա ամրապնդման համար նպատակային գործողություններ:


 Ավելացված արժեք.

Հիվանդանոցների՝ բնակչության առողջապահական գրագիտության մակարդակը հաշվի առնելու կարողությունների հզորացումն անհրաժեշտ է բուժօգնության որակը բարելավելու համար: Հիվանդանոցներում առողջապահական գրագիտության քաղաքականության և ռազմավարության մշակելու եղանակներից մեկը ինքնագնահատման գործիքների կիրառումն է՝ բարձրացնելու իրազեկությունը, օգնելու գործողություններին առաջնահերթութությունների սահմանմանը և համախմբելու շահագրգիռ կողմերին:

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page