Բոլոր մակարդակներում առողջապահական գրագիտության մշակույթի ամրապնդման համար պահանջվում են ավելի մեծ ջանքեր՝ բուժօգնության համընդհանուր մատչելիություն ապահովելու համար, այդ թվում՝ խոցելի իրավիճակներում հայտնված մարդկանց համար: Գործնականում դա նշանակում է հանրային քաղաքականության մշակում տեղական, տարածքային, ազգային և միջազգային մակարդակներում: Դա նաև պահանջում է միջոլորտային համագործակցություն այլ շահագրգիռ կողմերի հետ (շահեկիցների, կոալիցիաների, դաշինքների, ցանցերի և այլն) և առողջապահական մարմիններում և համակարգերում կարողությունների զարգացում` աշխատուժի կարողություններն ու հմտությունները ուժեղացնելու համար:

Back Դյուրացման ուղի. առողջապահական գրագիտության միջոցառումների ծրագիր՝ Մեծ Բրիտանիա (Շոտլանդիա)

 Նպատակը և խնդիրները.

«Դյուրացման ուղին», որը Շոտլանդիայում առողջապահական գրագիտության վերաբերյալ երկրորդ փուլի միջոցառումների ծրագիր է, մշակվել է Ազգային առողջապահական համակարգի կողմից և սահմանում է 2017-2025 թվականներին Շոտլանդիայում առողջապահական գրագիտության բարելավման միջոցառումների օրակարգը:

Առաջին ծրագիրը վերնագրված է «Դյուրացման ուղի»: Միջոցառումների ծրագիրը միտված է խոչընդոտների վերածմանը և, նախ և առաջ, դրանց առաջացման կանխարգելմանը։


 Թիրախային խումբ.

Միջոցառումների ծրագիրն ուղղված է բուժաշխատողներին, պացիենտների կազմակերպություններին և որոշում կայացնողներին:


 Իրականացման եղանակը.

Միջոցառումների ծրագիրը իրականացվում է չորս ուղղությամբ.

  • տարածել «Դյուրացման ուղի» ծրագրի փորձն ամբողջ Շոտլանդիայում.
  • ներառել առողջապահական գրագիտության բարելավման ուղիները քաղաքականության մեջ և գործնականում.
  • ստեղծել առողջապահական գրագիտությանը հանձնառու ավելի շատ կազմակերպություններ և համայնքներ.
  • մարդկանց առողջապահական գրագիտության մակարդակը բարելավելու համար նախատեսել աջակցություն և ծառայություններ:

 Վերջնարդյունք.

Առողջապահական գրագիտության միջոցառումների ծրագիրն օգնում է բարելավել ծառայությունների նախագծումը և մատուցումը՝ ընդհանուր որոշումների կայացման միջոցով մարդկանց կարիքներին աջակցելու համար


 Ավելացված արժեք.

Առողջապահական գրագիտության միջոցառումների ծրագիրը սահմանում է Շոտլանդիայում առողջապահական գրագետ հասարակություն ձևավորելու ձգտումը, որը բնակչությանը հնարավորություն կտա ունենալ վստահություն, գիտելիք, հասկացողություն և լավ առողջություն պահպանելու հմտություններ:


 Making it Easier. Health Literacy Action Plan - UK (Scotland)

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page