Նպատակը և խնդիրները.
2012 թվականին Ավստրիայի նախարարների խորհուրդը ՝ «Առողջապահությունը քաղաքականության կենտրոնում» ծրագրի շրջանակներում հաստատեց առողջապահության առանցքային գործոնները բարելավելու տասը համապարփակ թիրախ։ Առողջապահական թիվ 3 թիրախը նպատակաուղղված էր բնակչության առողջապահական գրագիտության բարձրացմանը:
Իրականացման եղանակը.
Պետական կառավարման, սոցիալական ապահովության, գիտահետազոտական հաստատությունների և քաղաքացիական հասարակության 30 փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբը մշակել է հատուկ ենթաթիրախներ և ցուցանիշներ, նպատակ ունենալով.
- շահագրգիռ կողմերի և ազդակիր անձանց ներգրավման միջոցով բարձրացնել առողջապահական համակարգի գրագիտության մակարդակը (ստեղծելով առողջապահական գրագետ կազմակերպություններ).
- ուժեղացնել մարդկանց, այդ թվում՝ խոցելի իրավիճակներում հայտնվածների առողջապահական գրագիտությունը (համագործակցելով կրթական համակարգի հետ).
- ներդնել առողջապահական գրագիտությունը սպասարկման և արտադրության ոլորտներում (տնտեսական համակարգում):
Վերջնարդյունք.
Առողջապահության ազգային բարեփոխումների գործընթացը անցումային կետ է դեպի առողջապահական ավելի գրագետ համակարգ: Այդ ուղղությամբ քայլերը ներառում էին Ավստրիական առողջապահական գրագիտության հարթակի՝ որպես առողջապահական գրագիտության նախաձեռնությունների ղեկավար մարմնի ստեղծումը, մասնակցությունը առողջապահական գրագիտության եվրոպական և ազգային հետազոտություններին, առողջապահական գրագիտության վերաբերյալ տեղեկատվության և հաղորդակցության ուղղությամբ միջոցառումների իրականացումը, ինչպես նաև առողջապահական գրագետ կազմակերպությունների զարգացումը: Միևնույն ժամանակ, առողջապահական գրագիտությունը ամրապնդվում է, համարվելով բուժաշխատողների մասնագիտական կարողունակություն:
Ավելացված արժեք.
Առողջապահական գրագիտության վերաբերյալ 3-րդ առողջապահական թիրախի հաստատումից ի վեր առողջապահական գրագիտությունը ընդգրկվել է Ավստրիայի առաջնային հանրային քննարկումների օրակարգում և ներառվել կառավարության ծրագրում: Այն առողջապահական մասնագետների ուսումնական ծրագրերում նոր թեմա է, ընդ որում առողջապահական գրագիտության մասին փաստացի տվյալները հանգեցրել են պրակտիկայի բարելավմանը միտված բազմաթիվ նոր նախաձեռնությունների: Դեռևս ավելի մեծ արդյունքներ կարելի է ակնկալել նաև առողջապահական ոլորտից դուրս համատեղ որոշումների կայացման և գործողությունների միջոցով: