Նպատակը և խնդիրները.
«Դյուրացման ուղին», որը Շոտլանդիայում առողջապահական գրագիտության վերաբերյալ երկրորդ փուլի միջոցառումների ծրագիր է, մշակվել է Ազգային առողջապահական համակարգի կողմից և սահմանում է 2017-2025 թվականներին Շոտլանդիայում առողջապահական գրագիտության բարելավման միջոցառումների օրակարգը:
Առաջին ծրագիրը վերնագրված է «Դյուրացման ուղի»: Միջոցառումների ծրագիրը միտված է խոչընդոտների վերածմանը և, նախ և առաջ, դրանց առաջացման կանխարգելմանը։
Թիրախային խումբ.
Միջոցառումների ծրագիրն ուղղված է բուժաշխատողներին, պացիենտների կազմակերպություններին և որոշում կայացնողներին:
Իրականացման եղանակը.
Միջոցառումների ծրագիրը իրականացվում է չորս ուղղությամբ.
- տարածել «Դյուրացման ուղի» ծրագրի փորձն ամբողջ Շոտլանդիայում.
- ներառել առողջապահական գրագիտության բարելավման ուղիները քաղաքականության մեջ և գործնականում.
- ստեղծել առողջապահական գրագիտությանը հանձնառու ավելի շատ կազմակերպություններ և համայնքներ.
- մարդկանց առողջապահական գրագիտության մակարդակը բարելավելու համար նախատեսել աջակցություն և ծառայություններ:
Վերջնարդյունք.
Առողջապահական գրագիտության միջոցառումների ծրագիրն օգնում է բարելավել ծառայությունների նախագծումը և մատուցումը՝ ընդհանուր որոշումների կայացման միջոցով մարդկանց կարիքներին աջակցելու համար
Ավելացված արժեք.
Առողջապահական գրագիտության միջոցառումների ծրագիրը սահմանում է Շոտլանդիայում առողջապահական գրագետ հասարակություն ձևավորելու ձգտումը, որը բնակչությանը հնարավորություն կտա ունենալ վստահություն, գիտելիք, հասկացողություն և լավ առողջություն պահպանելու հմտություններ:
Making it Easier. Health Literacy Action Plan - UK (Scotland)