Առողջապահության արդար հասանելիությունն ապահովելու հարցում առկա է հինգ մարտահրավեր.

  • 1) առողջապահական հավաստի տեղեկատվության մատչելիություն.
  • 2) համապատասխան ծառայությունների մատչելիություն.
  • 3) հաղորդակցություն անհատների, առողջապահության ոլորտի մասնագետների և առողջապահական մարմինների միջև.
  • 4) բուժման և խնամքի վերաբերյալ համատեղ որոշումների կայացում. և
  • 5) մուտք դեպի թվային տարածքներ առողջապահական ծառայությունները հասկանալու և օգտագործելու համար:

Թե՛ մարդկանց, և թե՛ համակարգերի առողջապահական գրագիտության բարելավումը ընդլայնում է առողջապահական ծառայություններից օգտվելու հավասար հնարավորությունները: Այս մարտահրավերների առումով խոցելիությունը կանխորոշվում և կախված է մարդկանց կարողունակություններից և կարիքներից, ինչպես նաև առողջապահական ծառայությունների կազմակերպումից: