Ասիական առողջապահական գրագիտության միավորումը հիմնադրվել է 2013 թվականին։ Այն կազմակերպում է ասիական առողջապահական գրագիտության համաժողովներ և աջակցում է Ասիայում առողջապահական գրագիտության զարգացմանը:
Գործիքներ
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page
Առողջապահական գրագիտություն Եվրոպայում. յս ցանցը մեկնարկել է 2010 թվականին՝ որպես (2009-2012թթ. Առողջապահական գրագիտության եվրոպական ծրագրի շարունակություն: Ցանցը կազմակերպում է Առողջապահական գրագիտության եվրոպական համաժողովները և աջակցում է առողջապահական գրագիտության զարգացմանը եվրոպական համատեքստում:
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page
Առողջապահության նախարարության «Առողջապահական գրագիտության դաշինքը» գործարկվել է 2017 թվականին Գերմանիայի առողջապահական համակարգի ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ համատեղ։ Ընդհանուր նպատակը Գերմանիայի բնակչության շրջանում առողջապահական գրագիտության ամրապնդումն ու հետագա զարգացումն է: Առողջապահական գրագիտության դաշինքը ներառում է 14 տարբեր կազմակերպություններ:
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page
Ֆրանկոֆոն առողջապահական գրագիտության ցանցն հետազոտողների առաջին ֆրանսալեզու միջոլորտային ցանցն է, որը միտված է առողջապահական գրագիտության, այդ թվում՝ թվային առողջապահական գրագիտության բարելավմանը: Ցանցի կայքում ամփոփվում են Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Բելգիայում կատարված աշխատանքները։
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page
Մեծ Բրիտանիայի առողջապահական գրագիտության ցանցը բազմաբնույթ խումբ է: Ցանցի նպատակն է առաջ մղել առողջապահական գրագիտության վերաբերյալ հետազոտությունները, տեսությունը, կրթությունը և պրակտիկան՝ հատուկ ուշադրություն դարձնելով անձնական, սոցիալական, տնտեսական և քաղաքական հետևանքներին:
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page
ԱՀԿ գործողությունների ցանց բնակչության և կազմակերպությունների առողջապահական գրագիտության գնահատման համար (M-POHL). այս ցանցը ստեղծվել է 2017 թվականին՝ Եվրոպայում բնակչության և կազմակերպչական մակարդակներում առողջապահական գրագիտության գնահատման նպատակով։ Միջազգային համակարգման կենտրոնը գտնվում է Ավստրիայում: Ցանցը վերահսկում է HLS19 եվրոպական առողջապահական գրագիտության հարցման արդյունքերը, որն անցկացվել է 2019/2020 թթ։ Այն ընդլայնում է 2011 թվականին մեկնարկած Առողջապահության գրագիտության առաջին Եվրոպական հետազոտությունը:
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page
Իդեռլանդների առողջապահական գրագիտության դաշինքը ստեղծվել է 2010 թվականին որպես Առողջապահական գրագիտության եվրոպական ծրագրի շարունակություն՝ ստեղծելու ավելի ներառական հասարակություն, բարելավելով առողջապահական գրագիտության իրավասությունները բնակչության առողջապահության և ինքնակառավարման համար: Դաշինքը նպաստում է քաղաքացիների առողջապահական գրագիտությանը և աջակցում է առողջապահության ոլորտի մասնագետներին առողջապահական գրագիտության խնդիրները ճանաչելու և դրանք լուծելու գործում: Դաշինքը նաև նպաստում է հստակ հաղորդակցության և պարզ լեզվի տարածմանը:
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page
Covid-HL ցանցը բազմաբնույթ ցանց է, որը ստեղծվել է որպես բաց գիտական և հետազոտական համայնք՝ խթանելու առողջապահական գրագիտության, առողջապահական տեղեկատվության և թվային առողջապահության ոլորտում հետազոտությունները: 2020 թվականի փետրվարին մեկնարկից ի վեր ցանցին միացել են ավելի քան 50 երկրներից 100 երիտասարդ և փորձառու հետազոտողներ: Միասին նրանք ուսումնասիրում են անհատների և համակարգերի առողջապահական գրագիտությունը՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես է Covid-19 համաճարակը փոխել հասարակությունը, առողջապահությունը և տեղեկատվության կառավարումը:
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page
Պորտուգալիայի առողջապահական գրագիտության միությունը ստեղծվել է 2022 թվականին: Նրա նպատակն է զարգացնել առողջապահական գրագիտության ազդեցությունը Պորտուգալիայում և երկրի սահմաններից դուրս:
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page
Նպատակը և խնդիրները.
Առողջապահական գրագիտության բարելավման մոդելը նկարագրում է, թե ինչպիսի հետագծով է զարգանում առողջապահական գրագիտությունը, որը մարդկանց հնարավորություն է տալիս համատեղ փնտրել, հավաքագրել և կիրառել առողջապահական տեղեկատվություն՝ կառավարելու իրենց առողջությունը և ակտիվորեն ներգրավվել առողջապահական համակարգի խորհրդակցություններում և տեղեկացված որոշումների կայացման մեջ:
Թիրախային խումբ.
Խրոնիկական խնդիրներ ունեցող պացիենտները կարող են ժամանակի ընթացքում զարգացնել իրենց առողջապահական գրագիտության մակարդակը և գործնականում կիրառել իրենց հմտությունները՝ ավելի ակտիվ լինելով առողջապահական համակարգի խորհրդակցություններում:
Իրականացման եղանակը.
Այս եղանակը նախատեսում է գիտելիքների, առողջապահական գրագիտության մակարդակի և գործնական կիրառման զարգացում, առողջապահական գրագիտության գործողություններ, տարբերակներ փնտրելու կարողություններ և տեղեկացված և համատեղ որոշումներ կայացնելու հնարավորություններ:
Վերջնարդյունք.
Առողջապահական գրագիտության բարելավման այս եղանակի կիրառումը գործնականում օգնում է բացահայտել առողջապահական գրագիտությունը զարգացնելու և կիրառելու դրդապատճառներն ու խոչընդոտները՝ միաժամանակ հաշվի առնելով անհատների, ինչպես նաև առողջապահական մասնագետների առանձնահատկությունները:
Ավելացված
արժեք.
Առողջապահական գրագիտության բարելավման մոդելի մշակումը օգնում է մարդկանց ավելի ակտիվ ներգրավվել առողջապահական համակարգի գործընթացներում, այդ թվում՝ տեղեկացված և համատեղ որոշումների կայացմա մեջ:
Գծապատկեր. Առողջապահական գրագիտության բարելավման մոդել
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page
Առողջապահական գրագիտության միջազգային միավորում (IHLA) այն հիմնադրվել է 2017թ.։ IHLA-ի նպատակն է ամբողջ աշխարհում համախմբել առողջապահական գրագիտության բարելավման ուղղությամբ աշխատող մարդկանց, նպատակ ունենալով ստեղծել առողջապահական գրագիտություն բոլորի համար և կերթելով այնպիսի համաշխարհային միջավայր, որտեղ մարդիկ և հասարակությունները միասնական ջանքեր կգործադրեն մարդկանց առողջությունը և կյանքի որակը բարելավելու համար: Կազմակերպության անկյունաքարը շահագրգիռ խմբերն են, որոնք զարգացնում և իրականացնում են առողջապահական գրագիտությունը բազմազան ուղղություններով:
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page
Նպատակը և խնդիրները.
Ուշադրության կենտրոնացում առողջապահական գրագիտության կազմակերպությունների վրա, որոք պարտավոր են ապահովել օգտագործողների՝ առողջապահական համակարգում անարգել և սահուն կողմնորոշումը։ Պացիենտի քայլերի քարտեզագրումը (տես ստորև բերված օրինակը) միջոց է պատկերացնել և կազմել բուժօգնության գործընթացի ներքո պացիենտի քայլերի հերթականությունը։
Իրականացման եղանակը.
Պացիենտի քայլերի հերթականության քարտեզը (նաև հայտնի է որպես առողջապահական համակարգի հաճախորդների ճամփորդության քարտեզ) բոլոր հպման կետերի ուրվագիծն է, որոնցով պացիենտն անցնում է բուժհաստատությունում իր բուժօգնության գործընթացի ընթացքում: Այն ներառում է այցից առաջ, այցի ընթացքում և այցից հետո բոլոր կարևոր կետերը:
Վերջնարդյունք.
Այս մեթոդը թույլ է տալիս ամփոփել բուժհաստատությունում պացիենտի քայլերի հերթականությունը, ինչպես նաև գնահատել պացիենտների ընդհանուր հոսքը՝ բուժօգնության որակի բարելավման, արդյունավետության բարձրացման և պացիենտների գոհունակության բարելավման համար համապատասխան ռազմավարությունների մշակման նպատակով։
Ավելացված արժեք.
Պացիենտի քայլերի հերթականության քարտեզագրումը գնալով ավելի է կարևորվում առողջապահական կազմակերպությունների և բոլոր տեսակի և չափերի բուժհաստատությունների կողմից բազմաթիվ ծրագրերի իրականացման առումով: Օգուտները ներառում են՝ խոչընդոտների բացահայտումը, որոնց բախվում են պացիենտները բուժօգնություն ստանալու հարցում, պացիենտների բուժման գործընթացի բարելավան ուղիների սահմանումը և բուժման ավարտից հետո պացիենտներին աջակցելու ուղիների բացահայտումը:
Առողջապահական համակարգի հաճախորդի քայլերի հերթականության օրինակ
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page
Նպատակը և խնդիրները.
Ask Me 3®-ը Առողջապահության բարելավման ինստիտուտի կողմից մշակված կրթական ծրագիր է, որը խրախուսում է պացիենտներին և ընտանիքներին երեք կոնկրետ հարց տալ բուժաշխատողին՝ ավելի լավ հասկանալու իրենց առողջական վիճակը և ինչ պետք է անեն առողջ մնալու համար:
Թիրախային խումբ.
Առողջապահական գրագիտության փորձագետների կողմից մշակված Ask Me 3® ծրագիրը արագ, արդյունավետ գործիք է, որը նախատեսված է բարելավելու առողջական հաղորդակցությունը պացիենտների, ընտանիքների և բուժաշխատողների միջև և օգնել պացիենտներին դառնալ իրենց առողջապահական թիմի ավելի ակտիվ անդամներ:
Իրականացման եղանակը.
Ask Me 3®-ը նախատեսում է երեք պարզ, բայց կարևոր հարցեր, որոնք պացիենտները պետք է ուղղեն բուժաշխատողներին բուժօգնության յուրաքանչյուր գործընթացի ընթացքում, և մատուցողները միշտ պետք է խրախուսեն իրենց պացիենտներին հասկանալու պատասխանները հետևյալ հարցերին.
- ո՞րն է իմ հիմնական խնդիրը:f
- ի՞նչ պետք է ես անեմ:f
- ինչո՞ւ է ինձ համար կարևոր դա անել:
Վերջնարդյունք.
Ask Me 3®-ը պարզ է օգտագործման համար, այն ծախսատար չէ և հեշտացնում է հաղորդակցությունը:
Ավելացված արժեք.
Ակտիվ մասնակցությունը ավելի լայն հնարավորություններ է ընձեռում պացիենտների համար և հեշտացնում է շփումը բուժաշխատողի համար: Պացիենտների կողմից տրվող հարցերը թույլ են տալիս բուժաշխատողներին ավելի լավ պատկերացնել պացիենտի ընկալման, ընդունման և խորաթափանցության մակարդակը, որն իր հերթին կարող է ուղղորդել բուժաշխատողին ժամանակին համապատասխան տեղեկատվություն տրամադրել:
«Տուր 3 հարց» (Ask Me 3) ծրագիր. Լավ հարցեր ձեր լավ առողջության համար®՝ Միացյալ Նահանգներ
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page
Նպատակը և խնդիրները.
Բրախի մոդելն ընդգծում է առողջապահական գրագետ կազմակերպությունների տասը որոշիչները:
Թիրախային խումբ.
Բրախի մոդելը կարող է օգտագործվել ռազմավարական պլանավորման համար առողջապահության մասնագետների, բուժաշխատողների և որոշում կայացնողների կողմից:
Իրականացման եղանակը.
Մոդելը նկարագրում է գործողությունների տաս ուղղությունները, որոնցում առողջապահական ծառայություններ մատուցողները և ղեկավարները պետք է զարգանան և բարելավեն իրենց կարողությունները՝ առողջապահական գրագետ կազմակերպություն դառնալու համար.
- առաջնորդություն, որը առողջապահական գրագիտությունը դարձնում է ոլորտի առաքելության, կառուցվածքի և գործունեության անբաժանելի մասը.
- առողջապահական գրագիտության ինտեգրում պլանավորման, գնահատման միջոցառումների, պացիենտների անվտանգության ապահովման և որակի բարելավման մեջ.
- աշխատուժի վերապատրաստում` առողջապահական գրագետ լինելու և առաջընթացը վերահսկելու համար.
- բնակչության ներգրավվածությունը առողջապահական տեղեկատվության և ծառայությունների նախագծման, իրականացման և գնահատման գործում.
- առողջապահական գրագիտության մի շարք հմտություններ ունեցող բնակչության կարիքների բավարարում.
- միջանձնային հաղորդակցության մեջ առողջապահական գրագիտության ռազմավարությունների կիրառում և շփման բոլոր կետերում փոխըմբռնման հաստատում.
- առողջապահական տեղեկատվության և ծառայությունների հեշտ հասանելիության և կողմնորոշման ապահովում.
- տպագիր, աուդիո-վիզուալ և սոցիալական մեդիա բովանդակության նախագծում և տարածում, որը հեշտ հասկանալի և կիրառելի է.
- բարձր ռիսկային իրավիճակներում առողջապահական գրագիտության ապահովում, ներառյալ բուժօգության փոփոխության դեպքում և դեղերի մասին խորհրդատվություն տրամադրելիս.
- հստակ տեղեկատվություն այն մասին, թե ինչ առողջապահական ծրագրեր են հասանելի և որքան գումար պետք է վճարվի ծառայությունների դիմաց:
Վերջնարդյունք.
Բրախի մոդելը մեծ ազեդություն է ունեցել առողջապահական գրագիտության բարելավմանն ուղղված կառուցվածքային ջանքերի օրակարգի ձևավորման հարցում:
Ավելացված արժեք.
Առողջապահական գրագիտության բարելավման ռազմավարական մոտեցման կիրառումը ուժեղացնում է առողջապահական գրագիտության ազդեցությունը կազմակերպությունում և դրանից դուրս:
Առողջապահական գրագետ առողջապահական կազմակերպությունների տասը որոշիչ՝ Միացյալ Նահանգներ
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page
Նպատակը և խնդիրները.
Առողջապահական գրագիտության գործիքակազմը գտնվում է Բոստոնի Համալսարանում։ Այն առողջապահական գրագիտության ավելի քան 200 միջոցների առցանց տվյալների բազա է։ Կայքը տեղեկատվություն է պարունակում այդ միջոցների մասին, ներառյալ նրանց հոգեմետրիկ հատկությունների, որոնք հիմնված են գրախոսվող գրականության ուսումնասիրության վրա:
Թիրախային խումբ.
Գործիքակազմը տվյալների բազա է հետազոտողների, որոշումներ կայացնողների և առողջապահական ծառայությունների մատուցողների համար: Այն օգնում է նրանց ի հայտ բերել առողջապահական գրագիտության հետազոտության, կարիքների գնահատման, գնահատումների և այլ աշխատանքի ժամանակ օգտագործվող առավել համապատասխան գնահատման եղանակները:
Իրականացման եղանակը.
Բաց աղբյուրի տվյալների բազա, որն անվճար հասանելի է բոլոր օգտատերերին:
Վերջնարդյունք.
Այն մեծացնում է հետազոտական նպատակների համար առավել համապատասխան գործիք ընտրելու հնարավորությունները:
Ավելացված
արժեք.
Առողջապահական գրագիտության գործիքակազմը հնարավորություն է տալիս օգտվել ժամանակակից գնահատման գործիքներից: Նախմինում նման գործիքակազմերը ներկայացնող հոդվածները հրապարակվում էին գիտական ամսագրերում: Առողջապահական գրագիտության գործիքակազմը բարձրացրեց նման գնահատումների հասանելիությունը և արագացրեց գիտելիքների փոխանակման և համապատասխան գմահատման գործիքների կիրառման արագությունը:
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page
Նպատակը և խնդիրները.
Teach-Back-ի (Սովորեցրու այն, ինչ սովորել ես) ընթացքում սովորողները միմյանց սովորեցնում են այն, ինչ սովորել են, օգտագործելով բանավոր բացատրություններ, ցուցադրումներ և պատկերներ:
Թիրախային խումբ.
Համաձայն ԱՄՆ-ի Առողջապահության հետազոտության և որակի գործակալության, Teach-back-ը բուժօգնություն մատուցողներին թույլ է տալիս համոզվել, որ նրանք հստակ բացատրել են բժշկական տեղեկատվությունը, որպեսզի պացիենտները և նրանց ընտանիքները հասկանան, թե ինչ է իրենց հաղորդվում: Այն նաև ներառում է մի շարք լրացուցիչ նյութեր՝ սովորածն ամրապնդելու համար:
Իրականացման եղանակը.
Այս մեթոդը թույլ է տալիս ստուգել ընկալածը՝ խնդրելով պացիենտներին իրենց բառերով նշել, թե ինչ պետք է իմանան իրենց առողջության մասին և ինչ անեն այն բարելավելու համար և համոզվել, որ ամեն ինչ բացատրվել է պացիենտներին հասկանալի ձևով: Teach-back-ը կարող է կիրառվել, երբ պացիենտներին բացատրվում են իրենց առողջության մասին կարևոր և նրանց համար բավականին բարդ հասկացություններ, ինչպիսիք են նոր ախտորոշումը, դեղորայքը, տնային խնամքի ցուցումները, բուժման ծրագրերը, վարքագծի փոփոխության առաջարկությունները, նոր սարքերի օգտագործումը, բուժման տարբերակները և հետագա գործողությունները:
Վերջնարդյունք.
Teach-back-ը շատ մեծ ջանքեր չի պահանջում։ Բուժաշխատողներն այն կարող են իրականացնել որպես իրենց կանոնավոր պարտականությունների մաս: Այս պրակտիկայի իրականացման համար նվազագույն ժամանակ է պահանջվում և այն թույլ է տալիս շատ ժամանակ խնայել:
Ավելացված արժեք
Teach-back-ի օգտագործումը համակարգված կերպով կօգնի վերացնել խոչընդոտներն ու մարտահրավերները՝ բարելավելու հաղորդակցությունն ու գործընթացները:
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page
Նպատակը և խնդիրները.
Տեքստային տեսքով առողջապահական տեղեկատվություն ընթերցելը մեծահասակների զգալի մասհ համար չափազանց բարդ է: Թեև պարզ լեզուն առողջապահական ցածր գրագիտության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ ընդհանուր լուծումներից միայն մեկն է, դրանից ակնկալվող օգուտները պահանջում են, որպեսզի առողջապահական կազմակերպություններն այն ավելի լայն կիրառեն:
Թիրախային խումբ.
Հաշվի առնելով, որ կլինիկական հետազոտությունների մասին հաղորդակցությունը չափազանց տեխնիկական բնույթի է և հասկանալու համար բարդ է, պարզ լեզվի օգտագործումը թույլ է տալիս հստակ բացատրել տեղեկատվությունը, որպեսզի այն ավելի հասկանալի լինի թիրախային լսարանի համար։ Թիրախային խմբում են պացիենտները, խնամողները, առողջապահական խնդիրների լուծման մեջ ներգրավված այլ մասնագետները:
Իրականացման եղանակը.
Պարզ լեզուն օգնում է ընթերցողին.
- գտնել այն, ինչ նրան պետք է.
- հասկանալ այն, ինչ նա գտնում է.
- օգտագործեն այն, ինչ նա գտնում է իր կարիքները բավարարելու համար:
Վերջնարդյունք.
Պարզ լեզվի սկզբունքների կիրառումը հեշտացնում է լսարանի համար համապատասխան առողջապահական տեղեկատվության ընկալումը, այն պարզ է դարձնում, ապահովում է, որ այն լինի ընթեռնելի է և ժամանակին հասանելի և գործնականում օգտակար:
Ավելացված արժեք.
Պարզ լեզուն նպաստում է տեղեկատվության մատչելիությանը, արդարությանը և մարդկանց՝ հասարակական կյանքին մասնակցելուն: Այն նաև բարելավում է արդյունավետությունը և վստահություն է ձևավորում համակարգի նկատմամբ:
Գրավոր նյութերը պարզ և արդյունավետ դարձնելու գործիքակազմ՝ Միացյալ Նահանգներ
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page
Նպատակը և խնդիրները.
Լեզվական բնապատկերի քարտեզագրումն օգտագործվում է պատկերացում կազմելու, թե ինչպես են մարդիկ կողմնորոշվում առողջապահական համակարգերում, ինչրպես նաև առողջապահական համակարգի միջավայրը բարելավելու համար։
Թիրախային խումբ.
Այն բուժաշխատողների, առողջապահական համակարգի ղեկավարների և որոշում կայացնողների համար գործիք է՝ բարելավելու ծառայությունների նախագծումը և օգտագործողների ուղղորդումը:
Իրականացման եղանակը.
Լեզվական բնապատկերի վերլուծությունը որպես ախտորոշիչ օգտագործելիս դիտարկվում են հետևյալ հարցերը.
- որքա՞ն և ինչ լեզուներ են հանդիպում կոնկրետ հանրային տարածքում գտնվող ցուցանակների վրա:
- արդյո՞ք ցուցանակները միալեզու են, երկլեզու, բազմալեզու և ինչ ձևերի են, այսինքն. լեզուների ինչ համակցություններ կան:
- արդյո՞ք տարբեր բովանդակության համար և տարբեր տիրույթներում օգտագործվում են տարբեր լեզուներ:
- ի՞նչ ձևերով են ներկայացված ցուցանակները (ցուցատախտակներ, ճանապարհային նշաններ, գովազդային վահանակներ, խանութների ցուցափեղկեր, պաստառներ, դրոշներ, ազդերիզներ, գրաֆիտիներ, ճաշացանկեր, շապիկներ, Facebook, Twitter, Instagram, բլոգեր, կայքեր):
- ի՞նչ կարելի է ասել լեզվի նորմատիվության առումով՝ ուղղագրության, ձեռագրության, բառապաշարի, շարահյուսության, գրագիտության մակարդակի:
Հաջորդ քայլը ցուցանակների ավելի խորը վերլուծությունը և մեկնաբանությունն է: Ցուցանակներին առնչվող իմաստային շերտերի ավելի խորը դիտարկումը թույլ է տալիս պարզել, թե ինչին են նրանք վերաբերում: Օրինակներն են անցյալի (օրինակ՝ արտադրության պայմանների), ապագայի (օրինակ՝ լայնամասշտաբ կիրառման պայմանների) և ներկայի (օրինակ՝ այլ ցուցանակների շարքում ցուցանակի հատուկ դիրքի) ուսումնասիրությունը։
Վերջնարդյունք.
Լեզվական բնապատկերի քարտեզագրումը միջոց է՝ դիտարկելու տեսանելի սեմիոտիկ ցուցանակները հանրային տարածքներում և ուսումնասիրելու, թե ինչպես է լեզուն ներառում մարդկանց հաղորդակցության և սոցիալական և սոցիալական համատեքստերում լիարժեք մասնակցության մեջ կամ զրկում նրանց այդ հնարավորությունից:
Նկար. Լեզվական բնապատկերի օրինակ՝ հիվանդանոցներում ամրացված ցուցանակներ
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page
Նպատակը և խնդիրները.
Յուրաքանչյուր ՕՖԵԼԻԱ (Առողջապահության գրագիտության և հասանելիության օպտիմիզացում անգլերեն՝ Ofelia (Ophelia - Optimising HEalth LIteracy and Access)) ծրագիրը միտված է մարդկանց առողջության բարելավմանը և առողջապահության հավասար մատչելիության ապահովմանը՝ բարելավելով առողջապահական տեղեկատվության և ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը տեղական պայմաններին հարմարեցված ձևերով:
Թիրախային խումբ.
Օֆելիա մոտեցումը նախատեսում է համայնքի անդամների, ղեկավարների և աշխատողների լայն շրջանակի համագործակցություն՝ առողջապահական գրագիտության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար, որոնք հիմնված են համայնքում բացահայտված կարիքների վրա:
Իրականացման եղանակը.
Ծրագիրը կազմված է համայնքներում իրականացվող միջոցառումներից։ Այն նախատեսում է իրականացվելիք միջոցառումների հաշվառում, որակի բարելավմանը միտված համագործակցություն և շահեկիցների ուժերի համախմբում:
Վերջնարդյունքներին միտված ծրագրիը կենտրոնանում է երկու առանցքային հարցերի վրա. «Որո՞նք են մասնակից համայնքների հաճախորդների առողջական գրագիտության ուժեղ և թույլ կողմերը», և «Ինչպե՞ս են համայնքները մեկնաբանում և արձագանքում դրանց՝ իրենց հաճախորդների համար առողջության և արդարության տեսանկյունից դրական արդյունքների հասնելու համար»:
Ծրագրի առաջին փուլը Առողջապահական գրագիտության հարցաշարի միջոցով կարիքների գնահատումն է՝ հաճախորդների շրջանում առողջապահական գրագիտության ընդհանուր կարիքները բացահայտման նպատակով առողջապահական գրագիտության բազմաչափ վերլուծությունը: Երկրորդ փուլում յուրաքանչյուր սպասարկող կազմակերպության անձնակազմը և ղեկավարությունը համագործակցում են միջամտության պլանների մշակման ուղղությամբ՝ ռազմավարական կերպով արձագանքելու բացահայտված տեղական խնդիրներին: Երրորդ փուլում փորձարկվում են միջամտությունները յուրաքանչյուր համայնքում՝ որոշելու, թե արդյոք այնտեղ կարելի է բարելավել ծառայության մատչելիությունը և/կամ լուծել հայտնաբերված առողջապահական խնդիրները:
Վերջնարդյունք.
Առողջապահական գրագիտության և տեղական մակարդակում արձագանքման բարելավում:
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page
Նպատակը և խնդիրները.
Տվյալների տեսանելիացումը, մասնավորապես՝ ինֆոգրաֆիկայի և գծապատկերների օգտագործումը, բժշկական տվյալների ներկայացման կարևոր միջոց է, որն անդրադառնում է որոշումների կայացմանը հավաքական և անհատական մակարդակում՝ առողջապահական գրագիտության բարձրացման համար:
Թիրախային խումբ.
Տեսողական տարրերի և պարզ լեզվի կիրառումը օգնում է սահմանափակ առողջապահական գրագիտություն և թվաբանության հմտություններ ունեցող անձանց հդրսևորել ավելի լավ առողջապահական վարքագիծ և գործելակերպ:
Իրականացման եղանակը.
Տվյալների տեսանելիացումը ներառում է տվյալների կետերի բաշխումը ըստ ժամանակի, վայրի և տարրերի, որոնց մարդիկ ծանոթ են, կամ անհատականացնել/տեղայնացնել թվերը՝ դրանք ավելի մատչելի և իմաստալից դարձնելու համար: Տվյալների ցուցատախտակները արդյունավետ տեսանելիացման գործիքներ են բազմաթիվ աղբյուրներից տվյալներին հետևելու և պատկերացնելու համար (այդ թվում՝ աղյուսակներից, կարկանդակ և շերտավոր գծապատկերներից, գծային և տարածքների գծապատկերներից, հիստոգրամներից, ցրման գծապատկերներից, ջերմային քարտեզներից և ծառերի քարտեզներից): Այն կարող է նաև համակցվել ինֆոգրաֆիկայով, այդ թվում՝ պատկերակներով և փոքր տեքստերով, ստեղծելով տեսողական նառատիվ։
Վերջնարդյունք.
Պարզ գծապատկերների, համեմատական գծապատկերների և ներկայացնող պատկերակների միջոցով տվյալների մասին նառատիվը հաճախ անուղղակիորեն օգնում է բարելավել անհատների և ընդհանուր բնակչության առողջությունը:
Ավելացված արժեք.
Տվյալների տեսանելիացումը բարելավում է ընկալելու և վերլուծություններ կատարելու ունակությունը, ինչպես նաև հնարավորություն է տալիս ավելի լավ և արագ որոշումներ կայացնել:
- Diminuer la taille du texte
- Augmenter la taille du texte
- Imprimer la page