Նպատակը և խնդիրները.
Teach-Back-ի (Սովորեցրու այն, ինչ սովորել ես) ընթացքում սովորողները միմյանց սովորեցնում են այն, ինչ սովորել են, օգտագործելով բանավոր բացատրություններ, ցուցադրումներ և պատկերներ:
Թիրախային խումբ.
Համաձայն ԱՄՆ-ի Առողջապահության հետազոտության և որակի գործակալության, Teach-back-ը բուժօգնություն մատուցողներին թույլ է տալիս համոզվել, որ նրանք հստակ բացատրել են բժշկական տեղեկատվությունը, որպեսզի պացիենտները և նրանց ընտանիքները հասկանան, թե ինչ է իրենց հաղորդվում: Այն նաև ներառում է մի շարք լրացուցիչ նյութեր՝ սովորածն ամրապնդելու համար:
Իրականացման եղանակը.
Այս մեթոդը թույլ է տալիս ստուգել ընկալածը՝ խնդրելով պացիենտներին իրենց բառերով նշել, թե ինչ պետք է իմանան իրենց առողջության մասին և ինչ անեն այն բարելավելու համար և համոզվել, որ ամեն ինչ բացատրվել է պացիենտներին հասկանալի ձևով: Teach-back-ը կարող է կիրառվել, երբ պացիենտներին բացատրվում են իրենց առողջության մասին կարևոր և նրանց համար բավականին բարդ հասկացություններ, ինչպիսիք են նոր ախտորոշումը, դեղորայքը, տնային խնամքի ցուցումները, բուժման ծրագրերը, վարքագծի փոփոխության առաջարկությունները, նոր սարքերի օգտագործումը, բուժման տարբերակները և հետագա գործողությունները:
Վերջնարդյունք.
Teach-back-ը շատ մեծ ջանքեր չի պահանջում։ Բուժաշխատողներն այն կարող են իրականացնել որպես իրենց կանոնավոր պարտականությունների մաս: Այս պրակտիկայի իրականացման համար նվազագույն ժամանակ է պահանջվում և այն թույլ է տալիս շատ ժամանակ խնայել:
Ավելացված արժեք
Teach-back-ի օգտագործումը համակարգված կերպով կօգնի վերացնել խոչընդոտներն ու մարտահրավերները՝ բարելավելու հաղորդակցությունն ու գործընթացները: