Նպատակը և խնդիրները.
Ուշադրության կենտրոնացում առողջապահական գրագիտության կազմակերպությունների վրա, որոք պարտավոր են ապահովել օգտագործողների՝ առողջապահական համակարգում անարգել և սահուն կողմնորոշումը։ Պացիենտի քայլերի քարտեզագրումը (տես ստորև բերված օրինակը) միջոց է պատկերացնել և կազմել բուժօգնության գործընթացի ներքո պացիենտի քայլերի հերթականությունը։
Իրականացման եղանակը.
Պացիենտի քայլերի հերթականության քարտեզը (նաև հայտնի է որպես առողջապահական համակարգի հաճախորդների ճամփորդության քարտեզ) բոլոր հպման կետերի ուրվագիծն է, որոնցով պացիենտն անցնում է բուժհաստատությունում իր բուժօգնության գործընթացի ընթացքում: Այն ներառում է այցից առաջ, այցի ընթացքում և այցից հետո բոլոր կարևոր կետերը:
Վերջնարդյունք.
Այս մեթոդը թույլ է տալիս ամփոփել բուժհաստատությունում պացիենտի քայլերի հերթականությունը, ինչպես նաև գնահատել պացիենտների ընդհանուր հոսքը՝ բուժօգնության որակի բարելավման, արդյունավետության բարձրացման և պացիենտների գոհունակության բարելավման համար համապատասխան ռազմավարությունների մշակման նպատակով։
Ավելացված արժեք.
Պացիենտի քայլերի հերթականության քարտեզագրումը գնալով ավելի է կարևորվում առողջապահական կազմակերպությունների և բոլոր տեսակի և չափերի բուժհաստատությունների կողմից բազմաթիվ ծրագրերի իրականացման առումով: Օգուտները ներառում են՝ խոչընդոտների բացահայտումը, որոնց բախվում են պացիենտները բուժօգնություն ստանալու հարցում, պացիենտների բուժման գործընթացի բարելավան ուղիների սահմանումը և բուժման ավարտից հետո պացիենտներին աջակցելու ուղիների բացահայտումը:
Առողջապահական համակարգի հաճախորդի քայլերի հերթականության օրինակ