Back «Հարկադրանքի բացառում» քաղաքականություն Միացյալ Թագավորություն

«Հարկադրանքի բացառում» ծրագիրը նպատակ ունի հիվանդասենյակների մշակույթի ուղղվածությունը «զսպման կենտրոնից» տեղափոխել դեպի «առողջացում»: Վերջնական նպատակը հարկադրանքից զերծ միջավայր ստեղծելն է։ Այս մոտեցումը, որը սկիզբ է առել է Միացյալ Նահանգներում, որդեգրվել է Միացյալ Թագավորության մի շարք հոգեկան առողջության կազմակերպությունների կողմից (Նյութ 27)։ Ծրագրի հիմքում ընկած գաղափարն այն է, որ «բռնի վերականգնումն անընդունելի է»:

«Հարկադրանքի բացառում» քաղաքականությունը միտված է ստեղծելու հարկադրանքից զերծ միջավայր հետևյալ գործողությունների միջոցով.

  • ծառայություններից օգտվողների և անձնակազմի անդամների միջև համագործակցության խթանում, կարևորելով ծառայության վերականգնողական դերը.
  • ծառայություններից օգտվողների հետ համագործակցությամբ վերապատրաստման ծրագրերի մշակում և դեէսկալացիայի մեթոդաբանության ուսուցման խթանում․
  • ագրեսիայի, ինքնավնասման և ֆիզիկական միջամտության դեպքերը նվազեցնելու համար սահմանափակման մշակույթի փոխարեն համագործակցային մշակույթի մշակում.
  • ծառայություններից օգտվողների ավելի խորը ըմբռնում՝ տեսնելու նրանց փորձառությունները՝ վնասվածքի մասին տեղեկացված, կարեկցող ձևով և միասին աշխատելու՝ դիմադրողականություն զարգացնելու համար․
  • ծառայություններից օգտվողների փորձի ներառում և նրանց համատեղ աշխատանքի մեջ ներգրավում․
  • ծառայություններից օգտվողների և նրանց հարազատների իրազեկվածության բարձրացում;
  • հարկադրանքի կիրառման վերաբերյալ տվյալների գրանցում և միջադեպից հետո դրանց վերլուծություն (Նյութ 27)։

Մեծ Բրիտանիայի «Mersey Care Trust» առողջապահական պետական ծառայությունը (այսուհետ՝ ԱՊԾ) այլ ծրագրերի հետ մեկտեղ օգտագործեց «Հարկադրանքի բացառում» քաղաքականությունը և իրականացման առաջին երկու տարիների ընթացքում արձանագրեց ֆիզիկական միջամտությունների կիրառման մոտավորապես 60%-ով կրճատում (Նյութ 27)։ Այնուհետև մոտեցումը կիրառվել է ԱՊԾ-ի բոլոր բաժանմունքներում, և 2016թ. ապրիլից մինչև 2017թ. օգոստոս ընկած ժամանակահատվածում արձանագրվել է զսպման կիրառման 37% կրճատում, ինչպես նաև անձնակազմի հիվանդության պատճառով բացակայությունների դեպքերի նվազում (թույլ տալով ֆինանսական միջոցների խնայում): Ներկայումս ԱՊԾ-ի բուժհիմնարկներում ձևավորվել է համագործակցային ուժեղ մշակույթ, և անձնակազմն ու ծառայություններից օգտվողները աշխատում են միասին՝ նվազեցնելու կոնֆլիկտները և խթանելու անվտանգությունն ու վերականգնումը: Հեռանկարային առումով, անձնակազմի անդամներին խորհուրդ է տրվում կիսվել անձնական փորձառությամբ այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք չեն ընթացել այնպես, ինչպես նախատեսված էր, և մշակել կրեատիվ լուծումներ: Մոտեցման կենտրոնում ոչ թե անհատներին մեղադրելն է, այլ համակարգը վերլուծելը, գնահատելով, թե ինչպիսի ազդեցություն է այն ունեցել իրադարձությունների վրա և արդյո՞ք այն կարող է բարելավվել (Նյութ 27)։

Համաձայն «Mersey Care Trust»- կայքի՝ «Հարկադրանքի բացառում» քաղաքականության առաջխաղացման համար փոփոխությունները պետք է կատարվեն երեք մակարդակներում․

  • Կազմակերպչական՝ Խորհուրդը պետք է ունենա փոփոխություններ կատարելու և գաղափարներն իրականություն դարձնելու լուրջ հավակնություն ՝ ի հեճուկս գործընկեր կազմակերպությունների դիմադրությանը կամ հակառակ տեսակետների:
  • Մասնագիտական՝ կլինիկական և առաջնային օղակի բժիշկները պետք է քննադատորեն անդրադառնան սեփական և ուրիշների գործելակերպին, ինչը դժվար մարտահրավեր է, որպեսզի կարողանան վերանայել ավանդական մոտեցումները և հետզհետե վերափոխեն համակարգը՝ առանց առճակատման:
  • Փորձի շնորհիվ փորձագետներ՝ վերջիններս այնքան շատ բան են տվել օգնելու համատեղ գործելակերպի ձևավորմանը՝ առանց երկմտանքի ներկայացնելով իրենց պատմությունը և, որոշ դեպքերում, համարձակություն ունենալով ոտքի կանգնելու, դիմելու և ազդելու մարդկանց մեծ խմբերին (տե՛ս https://www.merseycare.nhs.uk/about-us/striving-for-perfect-care/no-force-first/ [12/04/2021թ․-ի դրությամբ])։

The website reports that ‘[b]oth staff and patients have shown great courage in accepting No Force First and making Mersey Care a better caring environment’. (See on Mersey Care Trust website, [accessed 12/04/2021]).

Կայքը հայտնում է, որ «և՛ անձնակազմը, և՛ հիվանդները մեծ քաջություն են ցուցաբերել՝ ընդունելով «Հարկադրանքի բացառում» քաղաքականությունը և Mersey Care-ն ավելի հոգատար միջավայր դարձնելու համար (տե՛ս Mersey Care Trust [12/04/2021թ․-ի դրությամբ])։

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page