V. Իմաստալից հանրային բանավեճ
Հանրային բանավեճն այս փաստաթղթում և Օվիեդոյի կոնվենցիայի 28-րդ հոդվածում «հանրային բանավեճի» համապարփակ գաղափարն օգտագործված է հանրային տիրույթում (այսինքն` ոչ մասնագիտական կոնտեքստում) խորհրդակցական այն շփումները նկարագրելու համար, որոնց միջոցով անհատները և խմբերը կարող են նույնականացնել, բացահայտել և պարզել իրենց տարբեր շահերն այն խնդիրների դեպքում, որոնք ազդում են (կարող են ազդել) նրանց բոլորի վրա: ազդեցիկ լինելու համար պետք է ֆունկցիոնալ կապ ապահովի հանրային բանավեճի և առողջպահության ու կենսաբժշկության ոլորտների կառավարման միջև, ինչը հնարավորություն կտա հանրության անդամներին ժողովրդավարական հասարակությանը հարիր եղանակով ազդեցություն ունենալ իրենց ընդհանուր ապագայի վրա:
Նախորդ բաժինը վերաբերվում է հանրային բանավեճի բուն միջոցառման որակին, իսկ այս բաժինն անդրադառնում է դրա հետագա ազդեցություններին և դրանց օպտիմալացմանը: Հետագա ազդեցությունները երկու տեսակի են. Ուղղակի հետևանքներ (օրինակ` առաջացնել նոր քաղաքականությունների անհրաժեշտություն) և բարձրացնել հասարակության` որպես սոցիալական մարմին բարեվարքության մակարդակը և, հետևաբար, ժողովրդավարական գործընթացների միջոցով կառավարմանը մասնակցելու հանրության կարողությունը:
Հանձնառություն
Հանրային բանավեճի արդյունավետության համար կարևոր է, որ մասնակիցները պետական իշխանությունները, փորձագետնեըր և քաղաքացիները` բոլորն էլ կարող են համարվել հանրային մասնակցային միջոցառման կամ բանավեճի մասնակիցներ: և հանրային բանավեճի միջոցառումներ նախաձեռնողները անձ, ով ստանձնում է հանրային բանավեճի միջոցռման նախաձեռնություն (տես` «հրավիրված/չհրավիրված բանավեճ»):Նախաձեռնողը, սովորաբար, տրամադրում կամ համակարգում է միջոցառման ռեսուրսները և կարող է հանձնարարել մասնագետներին իրենց անունից վարել կամ իրականացնել միջոցառումը: հավասարապես նվիրված լինեն գործընթացին: Նախաձեռնողի մասով այդ հանձնառությունը ցուցադրվում է հանրային բանավեճին ցուցաբերվող աջակցությամբ և դրա արդյունքները հաշվի առնելով: Ամենասկզբից անհրաժեշտ է ապահովել քննարկվող խնդիրների և նախաձեռնության միջև ակնկալվող կապի, հնարավոր (կամ անհնար) այլ միջոցառումների, գործընթացից մասնակիցների և լայն հասարակության սպասելիքների թափանցիկություն: Իրենց հերթին մասնակիցները, հավանաբար, ավելի նվիրված կլինեն գործընթացին, եթե իմանան, որ իրենց մասնակցությունը կարևոր է:
Հանրային բանավեճ նախաձեռնողները կարող են օգտվել հանրային բանավեճի այլ մասնակիցների հետ դեմ առ դեմ հանդիպումներից: Մասնակիցներին կարելի է, օրինակ, խնդրել նախաձեռնողներին ներկայացնել քննարկումների արդյունքները և քննարկված հարցերի հետագա ընթացքի մասին իրենց առաջարկությունները:
Հանրային բանավեճի միջոցառումներ նախաձեռնողը կարող է ցուցադրել իր հանձնառությունը` բացահայտ սահմանելով ինչն է բաց քննարկման համար (և ինչը` ո՛չ) և ինչ ազդեցություն է ակնկալվում հանրային բանավեճից:
Մասնակիցների և նախաձեռնողների, օրինակ` հանրային խմբերի և իշխանությունների միջև փոխըմբռնումը և փոխադարձ վստահությունը հնարավոր է բարելավել դեմ առ դեմ հանդիպումների միջոցով:
Հաշվետվողականություն
Ցանկացած ժողովրդավարական պետություն անուղղակի պարտավորություն է կրում հաշվի առնել իր հասարակության շահերը և ցուցադրել ինչպես է դա արել` հաշիվ տալով իր որոշումների համար: Հանրային բանավեճի միջոցառումներ նախաձեռնելու համար պատասխանատուները պետք է տեղեկացնեն հանրային բանավեճի արդյունքում իրենց կայացրած եզրակացությունների մասին և նշեն ինչպես են հաշվի առել հանրային խմբերի տեսակետերը, օրինակ, հետագայում մշակված քաղաքականության մեջ և/կամ այլ փոխկապակցված որոշումներում կամ գործընթացներում: Այս տեղեկությունները կարելի է փոխանցել, օրինակ, կայքերի կամ հանրային մեդիայի միջոցով:
Հաշվետվողականությունը հնարավոր է ցուցադրել հրապարակելով տեղեկատվություն այն մասին ինչպես է հանրային բանավեճը ազդել որոշումների կամ գործելակերպի վրա:
Հանրային բանավեճի մասնակիցների հետ հետադարձ կապը կարող է խրախուսել հետագա մասնակցությունը և քանդել հանրային խմբերի և իշխանությունների միջև արգելքները:
Հանրային բանավեճի միջոցառման մասին տեղեկատվության հրապարակումն ու տարածումը, օրինակ, ընթացքի և արդյունքի ամփոփ նկարագրության ձևով կարող է օգնել երաշխավորել ավելի խորը ազդեցություն և դնել հետագա բանավեճի հիմքեր:
Ֆրանսիա և Պորտուգալիա օրինակներԳնահատում
Անհրաժեշտ է գնահատել հանրային բանավեճի միջոցառումների գործընթացը և արդյունքը: Հանրային բանավեճի միջոցառումները նախաձեռնողների բարեխճության հանդեպ վստահությունը կարելի է հավաստել ներգրավելով անկախ և հմուտ գնահատող, ում առջև բաց է ամբողջ գործընթացը: Իդեալական դեպքում, գնահատողը պետք է նշանակվի պլանավորման/մեկնարկային փուլում: Ծայրահեղ դեպքում, բանավեճը նախաձեռնողները կարող են հրապարակել իրենց մտորումները միջոցառումների մասին, ինչը հնարավորություն կտա մյուսներին ուսումնասիրել և քննարկել դրանք:
Գնահատումը պետք է գնահատի միջոցառման արդյունավետությունը (տես վերը` «Արդյունավետ հանրային բանավեճ» բաժինը), ինչպես նաև որքանով է այն բավարարել մասնակիցների և նախաձեռնողների նպատակները և ակնկալիքները, այդ թվում` անդրադառնալ հանրային մասնակցության արժեքավորությանը:
Գնահատման արդյունքը պետք է հանրայնացվի թափանցիկության սկզբունքի համաձայն, ինչը հնարավորություն կտա ոչ միայն մասնակիցներին, այլև բոլոր շահակիրներին տեղեկանալ միջոցառման մասին, խրախուսել հետագա հանրային բանավեճը և ուղենիշ սահմանել հետագա գործողությունների համար:
Ամենասկզբից գնահատման չափորոշիչներ, միջոցառումներ և շրջանակ սահմանելը և, հնարավորության սահմաններում, վաղ փուլում դրանք մասնակիցների հետ համաձայնեցնելը խթանում են վստահությունը հանրային բանավեճի գործընթացի անաչառության հանդեպ:
Հանրային բանավեճի գործընթացի գնահատմանը կարող են աջակցել մասնակիցների կարծիքները (որոնք, օրինակ, հավաքվում են հանարյին միջոցառման ընթացքում հարցաշարի միջոցով կամ պատշաճ հարցերը գործընթացի մաս դարձնելու միջոցով):
Ելնելով գործընթացի էությունից գնահատողները կարող են իրենց եզրակացությունները հիմնավորելու համար որակական հարցազրույցներ իրականացնել մասնակիցների հետ:
Շարունակական հանրային բանավեճ
Իդեալական դեպքում հանրային բանավեճը պետք է իր ներդրումն ունենա սոցիալապես կառուցողական դիսկուրսում, որն արտացոլված է կառավարությունների և իշխանությունների որոշումներում և մշակած քաղաքականություններում: Արդյունավետ բանավեճի փորձը կարող է օգնել խթանել հանրության քաղաքական ներգրավվածությունը և դրական սոցիալական փոխգործակցությունը:
Ավելին, ներգրավման գործընթացի միջոցով մասնակիցները կարող են բացահայտել, որ մասնակցելով հանրային բանավեճի միջոցառումներին որոշ հարցերի վերաբերյալ ձևավորել են զգալի փորձագիտություն: Օրինակ, հանրային բանավեճի միջոցառումներին մասնակցելու արդյունքում ստեղծած ցանցերը և կապերը կարող են խթանել մասնակցությունը հետագա նախաձեռնություններին:
Հանրային բանավեճի շարունակականությունն արժեքավոր է քաղաքական որոշումների հետևանքները մշտադիտարկելու և գնահատելու, հանրային ոլորտը աշխուժացնելու և ապագա միջոցառումներին մասնակցելու կարողությունը և վստահությունն ամրապնդելու համար:
Որոշակի համատեքստում հանրային բանավեճը կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել մասնակիցների շարունակական ներգրավման համար:
Մարդկանց, ինչպես նաև հանրության խմբերի, համապատասխան փորձագետների և մասնագետների միջև ավանդական կապեր ստեղծելուց բացի հանրային բանավեճը կարող է նաև ստեղծել շոշափելի սոցիալական ռեսուրսներ` միջոցառումների արձանագրությունների և ելակետային փաստաթղթերի տեսքով, որոնց վրա կարող է հիմնվել հետագա բանավեճը:
Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն և Պորտուգալիա օրինակներԿենսաէթիկայի մասին հանրային բանավեճի ինստիտուցիալացում
Այն հասարակությունը, որտեղ կրթության և հանրային մասնակցության հնարավորությունների միջոցով ստեղծված են ժողովրդավարական մասնակցության սովորույթներ, ավելի լավ պատրաստված կլինի հանրությանը` կենսաբանական և կենսաբժշկական նվաճումների կառավարման հարցերին ներգրավելու համար:
Հանրային բանավեճին աջակցելու նպատակով որոշակի պատասխանատվությունների վերապահումը հաստատություններին` էթիկայի հարցերով ազգային կոմիտեներին, անկախ կազմակերպություններին, պետական կառավարման մարմիններին, կարգավորող մարմիններին կամ խորհրդատվական կոմիտեներին, կարող է օգնել հանրային բանավեճը խթանելու, կենսաբժշկության նվաճումների ոլորտում հանրային ներգրավման մակարդակը պահպանելու և գործնականում հանրային բանավեճին աջակցող ինստիտուցիոնալ մեխանիզմներ ապահովելու հարցում:
Այս շարունակական գործընթացը կարող է կամրջել բացը սոցիալական նորմերի, որոնք հազվադեպ են քննության ենթարկվում, և կենսաբանական և կենսաբժշկական նոր նվաճումների առնչությամբ առաջացող հրատապ քաղաքական հարցերը հասցեագրելու անհրաժեշտության միջև:
Վերոնշյալ հաստատությունները կարող են խրախուսել հանրային բանավեճի և հանրային մասնակցության մշակույթը` ուշադիր լինելով հասարակության ներսում վերաբերելի դիսկուրսի օջախներին, դրանց հետ համագործակցությանը բաց լինելով, այդ բանավեճերի միջև փոխադարձ կապը, ինչպես նաև դրանց կապը համապատասխան շահակիրների և քաղաքականություն մշակողների միջև կազմակերպելով:
Հանրային բանավեճի մշակույթում այս հաստատությունները կարող են ողջունել և օգուտ քաղել «չհրավիրված» և «ներքևից-վերև» միջամտություններից, ինչպես նաև հանրային բանավեճի պլանավորած միջոցառումներից:
Էթիկայի հարցերի ազգային կոմիտեները կամ նմանատիպ մարմինները, որոնք ապահովված են համարժեք ռեսուրսներով և ունեն քաղաքական աջակցություն կարող են կարևոր դեր խաղալ հանրային բանավեճը խթանելու, անհրաժեշտության դեպքում հանրային բանավեճի միջոցառումներ իրականացնելու և հանրային բանավեճի ազդեցությունն երաշխավորելու գործում:
Ֆրանսիա օրինակներ Կիպրոս, Դանիա օրինակներՊորտուգալիա` կյանքի վերջի մասին բանավեճ (2017թ.)
Կյանքի վերջի մասին հանրային բանավեճի արդյունքում հրատարակվեց «Deciding on the end of life – cycle of debates» գիրքը, որը կազմված էր համաժողովների քաղվածքներից և ընդգրկում էր հանրության կարծիքները: Գրքում կար նաև տերմինաբանական բառարան, եզրակացություն` բանավեճում հնչեցրած հիմնական հարցերով և փաստարկներով, ինչպես նաև համեմատական օրենսդրության կարճ ուսումնասիրություն:
Կյանքի վերջի մասին բանավեճի արդյունքում պորտուգալական օրենսդրությունը չփոխվեց, սակայն գրքի տեսքով լույս տեսած փաստաթղթերը ծառայում են այս թեմայով հետագա բանավեճերի հիմք և ելակետ:
Ֆրանսիա` հանրային բանավեճ կենսաէթիկայի մասին օրենքի շուրջ (2018թ.)
Ավարտից հետո Էթիկայի հարցերով ազգային խորհրդակցական կոմիտեն մանրակրկիտ վերլուծեց «États Généraux» և 2018 թվականի հունիսին հրապարակեց ամփոփիչ զեկույց, ուր լրացուցիչ ներկայացված են բանավեճի արդյունքում Քաղաքացիների կոմիտեի ձևավորած կարծիքները:
Էթիկայի հարցերով ֆրանսիական ազգային խորհրդակցական կոմիտեն (CCNE) 2018 թվականի սեպտեմբերին հրապարակած թիվ 129 կարծիքում առաջարկում է, որ կենսաէթիկայի մասին ֆրանսիական օրենքը ստանա կենսաէթիկական հարցերի շուրջ շարունակական բանավեճի աջակցությունը, իսկ բանավեճը չլինի միանգամյա միջոցառում: Նպատակն է խթանել այս հարցերի շուրջ բանավեճի մշակույթը: Այս համատեքստում CCNE-ի զեկույցը, ամենայն հավանականությամբ, կարևոր ելակետ կծառայի ապագայի համար:
«États Généraux»-ի դեպքում հանրության հաջողված մասնակցության բանալին Էթիկայի հարցերով ֆրանսիական ազգային խորհրդակցական կոմիտեին (CCNE) տրված` հանրային բանավեճ խրախուսելու և իր կարծիքով անհրաժեշտ միջոցառումներ կազմակերպելու լիազորությունն էր: CCNE-ին այս լայն լիազորությունը տրվել էր 2011թվականին, իսկ կենսաէթիկայի մասին օրենքի վերանայման համար ֆինանսավորումը հատկացվել էր 2018 թվականին:
Դանիա` առողջապահության համակարգի ապագայի վերաբերյալ բանավեճ Դանիայում (2008թ.)
Դանիայի Տեխնոլոգիաների խորհուրդը նախկինում ֆինանսավորում էր Դանիայի կառավարությունը, իսկ հիմա դա անկախ հաստատություն է, որը այլևս չի ստանում պետական միջոցներ: Կարևոր համարվեց առանձնացնել այն կառավարությունից, բայց խորհուրդը չստացավ օրենքով սահմանված լիազորություն և գործում է պատվիրակման հիմքով:
Ռուսաստանի Դաշնություն` հանրային բանավեճը և դրա ազդեցությունը մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին օրենքի վրա (2016թ.)
«Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների հանրային քննարկումը հաստատեց, որ օրգանների նվիրաբերումը շատ զգայուն հարց է ռուսական հասարակության համար: Առաջարկվող փոփոխություններն արժանացան հանրության լուրջ քննադատության: Քաղած ամենակարևոր դասերից մեկն այն էր, որ բանավեճն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե մարդիկ լիարժեք հասկանան թեման, հատկապես, երբ այն առաջացնում է մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ:
Կիպրոս` իրազեկման շաբաթ (2018թ.)
Կենսաէթիկայի հարցերով Կիպրոսի ազգային կոմիտեն լիազորված է խրախուսել հանրային բանավեճը` ամեն տարի հանրային բանավեճ կազմակերպելով ընտրված թեմայի շուրջ: