Որո՞նք են նպատակները
Հանրային բանավեճ այս փաստաթղթում և Օվիեդոյի կոնվենցիայի 28-րդ հոդվածում «հանրային բանավեճի» համապարփակ գաղափարն օգտագործված է հանրային տիրույթում (այսինքն` ոչ մասնագիտական կոնտեքստում) խորհրդակցական այն շփումները նկարագրելու համար, որոնց միջոցով անհատները և խմբերը կարող են նույնականացնել, բացահայտել և պարզել իրենց տարբեր շահերն այն խնդիրների դեպքում, որոնք ազդում են (կարող են ազդել) նրանց բոլորի վրա: նախաձեռնելու պատճառները պարզելուց հետո հարցերի երկրորդ խումբը վերաբերվում է հանրային բանավեճի կոնկրետ նպատակներին` որո՞նք են սպասվող արդյունքները և ի՞նչ օգուտներ են ակնկալվում դրանից և ո՞ւմ համար: Դարձյալ կարող են լինել մեկից ավելի նպատակներ և տարբեր օգուտներ կարող են հասանելի դառնալ բանավեճին մասնակցող տարբեր կողմերին:
Հանրության իրազեկում
Հանրությանը ներգրավելու նպատակը կարող է լինել կենսաբժշկության նոր զարգացումների մասին մարդկանց իրազեկումը, բանավեճ խթանելը կամ հետագա խորհրդակցության կամ մասնակցության հիմքեր դնելը և երկխոսություն «հանրային երկխոսությունը» մասնագետների, քաղաքականություն մշակողների և ոչ մասնագետների միջև խորհրդակցական քննարկում է, որին ներկա են գտնվում և միմյանց պատասխանում են մասնակիցներ և որը տեղի է ունենում գիտելիքի և իշխանության ասիմետրիան չեզոքացնելու համար սահմանված պայմաններով: սկսելը, որն իր հերթին կարող է տեղեկություններ տալ քաղաքականություն մշակելու համար: Արդյունքներից մեկը կարող է լինել նաև ընդհանրապես հանրության մասնակցությունը խրախուսելը:
Հանրային բանավեճի նպատակը պետք է լինի ոչ միայն կենսաբժշկության մասին հանրությանը կրթելը, այլև կենսաբժշկության զարգացումների և սոցիալական ընկալումների ու արժեքների միջև կապը բացահայտելը: Բանավեճն այս ձևաչափի մեջ տեղափոխելն օգնում է լուծել գիտելիքի և իշխանության անհամաչափությունները, որոնք կարող են ի հայտ գալ, երբ հանրությունը շփվում է փորձագետների կամ պաշտոնատար անձանց հետ:
Պետությունների մեծ մասում գիտելիքը կոնսոլիդացնելու և տեղեկատվություն տարածելու գործում կարևոր դեր ունի մեդիան: Նույնը վերաբերվում է կենսաբժշկական հետազոտությունների, բուժման մեթոդների, կենսաբժշկական տեխնոլոգիաների և կիրառման ձևերի ոլորտներում նվաճումների լուսաբանմանը, այս գիտելիքը ընթացիկ իրադարձությունների և խնդիրների հետ հստակ փոխկապակցելուն, նոր տեղեկություններ և փորձագիտություն ներկայացնելուն:
Ազատ մամուլը կարևոր դեր ունի հասարակության մեջ (որպես «չորրորդ իշխանություն») որպես տեղեկատվության հետ մնիպուլյացիները բացահայտելու, կարծրատիպերը հարցականի տակ դնելու և նոր գիտելիքը գնահատելու միջոց: Հանրային մեդիան հասանելի է ավելի մեծ թվով մարդկանց, սակայն հաճախ այն ընկալվում է որպես որոշակի «տեսակետ» ներկայացնող և զգացական արձագանքներ հավաքագրող: Նրանք կարող են գովազդել նոր նվաճումները կամ սխալ ներկայացնել տեխնիկական անորոշության մակարդակը: Այդուհանդերձ, չի կարելի թերագնահատել նրանց դերը որպես տեղեկատվության կարևոր աղբյուր, որը կարևոր է հանրությանը ներգրավելու համար:
Սոցիալական ցանցերը կարող են աջակցել հանրային մեդիայի գործառույթին և և ընդլայնել այն, սակայն քանի դեռ դրանք ձևավորում են ինքնահռչակ «տեղեկատվական փուչիկներ» կամ «հերմետիկ միջավայրեր», կարող են նաև նույնքան հեշտությամբ տարածել նախապաշարում կամ սխալ տեղեկատվություն կամ նույնիսկ ապատեղեկատվություն: Եվս մեկ սահմանափակում է այն, որ նույն տեղեկատվությունը հասանելի չէ բոլորին, քանի որ սոցիալական ցանցերում քննարկման խմբերը սովորաբար նախատեսված են անդամների համար:
Կենսաբժշկության ոլորտի հետազոտողները կարող են հանրությանը կենսաբժշկության նվաճումների մասին տեղեկացնելու կարևոր դերակատարում ունենալ: Մտքերի փոխանակումը հետազոտողների և հանրության միջև նպաստում են հանրության վստահության ամրապնդմանը գիտության նկատմամբ և օգնում են գիտնականներին շարունակել հետազոտությունը` հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունները և արժեքները: Հաճախ փորձագետները հատուկ վերապատրաստման կարիք ունեն` ոչ մասնագետներին իրենց աշխատանքի մասին տեղեկացնելու համար: Հանրության հետ հաղորդակցվելը (օրինակ` հիմնական լրատվամիջոցների հետ հաղորդակցվելը) կարող է դիտվել որպես հետազոտողների պարտականություն, մասնավորապես նրանց աշխատանքը հանրային միջոցներով ֆինանսավորելու դեպքում, և կարող է լինել դրամաշնորհ տրամադրելու պայման: Վաղ փուլից հետազոտության մասին շարունակական տեղեկատվության տրամադրումը կարելի է ապահովել ֆինանսավորելով և իրականացնելով սեմինարներ, ստեղծելով կայքէջեր և պատարստելով կրթական նյութեր դպրոցների համար:
Անհրաժեշտ է հաշվի առնել հանրության տեղեկատվական կարիքները և տեղեկություններ մատակարարող տարբեր դերակատարների դերերը, մասնավորապես` ուշադրություն պետք է դարձնել կենսաբժշկական նվաճումների մասին մարդկանց իրազեկելու և հասարակական կարծիք ձևավորելու հարցում սոցիալական ցանցերի աճող դերին:
Հետազոտողների և մեդիայի համատեղ մասնակցությունը կարող է նպաստել գիտության և տեխնոլոգիայի հանդեպ վստահության մշակույթի ամրապնդմանը:
Հարկ է ուշադրություն դարձնել հետազոտողների և քաղաքականություն մշակողների համատեղ աշխատանքին մեդիայի հետ` փաստական տեղեկատվության անկողմնակալ ներկայացումը, ինչպես նաև ապացույցների և տարբեր աղբյուրներից ստացվող կարծիքների սթափ քննադատությունը խրախուսելու և դրանց աջակցելու համար:
Ֆրանսիա, Բելառուս, Կիպրոս և Գերմանիա օրինակներԽնդրահարույց հարցերի բացահայտում
Հանրությանը ներգրավելը կարևոր է մտոհոգիչ հարցերը նույնականացնելու համար: Դրանք կարող են լինել այն մտահոգությունները, որոնք փորձագետները և քաղաքականություն մշակողներն ակնկալում են ու ցանկանում ավելի մանրամասն բացահայտել, ինչպես նաև չսպասված մտահոգություններ, որոնք ի հայտ են գալիս, երբ մարդիկ սկսում են քննարկել կենսաբժշկության զարգացումները:
Նման զարգացումների քննարկումը վաղ փուլում կարող է օգնել կանխատեսել խնդիրների առաջացումը` նախքան դրանք արմատավորվեն և դառնան դժվար լուծելի: Հնարավորություն կլինի լուծել խնդիրները ժամանակին և խնայելով միջոցներ, օրինակ` հարմարեցումներ կատարելով տեխնոլոգիաների նախագծում և դրանք գործնական կիրառման մեթոդներում:
Մտահոգիչ խնդիրների կարգավորումը վաղ փուլում կարող է քաղաքականություն մշակողներին և հետազոտողներին վստահություն ներշնչել իրենց նպատակների ավելի լայն ընդունելիության առումով:
Մտահոգիչ խնդիրների նույնականացումը կարող է բարելավել նոր նվաճումների հաջող իրականացման հնարավորությունները:
Ֆինլանդիա օրինակնեՀանրային կարծիքների մասին ապացույցների հավաքագրում
Որոշումների կայացման համար հանրային կարծիքների և դրանց բովանդակության մասին ապացույցներ հավաքելը հանրային բանավեճի միջոցառումների կարևոր նպատակներից մեկն է:
Կարևոր է իմանալ, թե ի՞նչ չափով են հանրային կարծիքների մասին ապացույցները ներկայացնում հիմնավոր եզրակացություններ և որքանո՞վ են դրանք արտահայտում հիմքում ընկած համոզումներն ու արժեքները: Կարևոր է նաև իմանալ ի՞նչն է ձևավորում այդ կարծիքները (օրինակ` տեխնիկական գիտելիքը կամ կրոնական հավատքը), որքանո՞վ են դրանք արմատավորված և ինչպես ու ինչ պատճառներով դրանք կարող են փոխվել ժամանակի ընթացքում:
Հարկ է դիտարկել հանրային կարծիքները հասկանալու համար կարևոր ապացույցների տեսակը (օրինակ` քանակական կամ որակական) և ինչպես է հիմնավորվում այդ ապացույցների օգտագործումը: Օրինակ, դիտողական հետազոտությունը (օրինակ` սոցիալական ցանցերի վերլուծությունը) կարող է լինել ավելի ծախս արդյունավետ, սակայն ունի սահմանափակումներ ինֆորմատիվ լինելու առումով, ինչը պայմանավորված է առկա տեղեկատվության և սոցիալական դինամիկայի վրա հսկողության բացակայությամբ:
Հանրության հետ շփումը հնարավորություն է տալիս հավաքել ապացույցներ հանրային տեսակետերի մասին` որոշակի թեմայի վերաբերյալ տեսակետերի շրջանակի, բովանդակության և (հնարավոր է) հավասարկշռության վերաբերյալ պնդումները հաստատելու կամ հարցականի տակ դնելու նպատակով:
Հանրության հետ շփման որոշակի ձևեր կարող են օգնել երևան հանել այն հիմքերը, որոնց վրա հիմնված են հանրության տեսակետերը և բացահայտել դրանք սնուցող փաստերն ու համոզումները:
Մասնակցության ընդլայնում
Հանրային բանավեճի նպատակներից կարող է լինել հանրության ներգրավումը որոշումների կայացմանը` քաղաքականության տարբերակների մշակումն ուղղորդելու համար, կամ նույն հանրության ներգրավումը նոր տեխնոլոգիների կառավարմանը` միջոցառումները մշտադիտարկելու կամ վերանայելու միջոցով:
Հանրային մասնակցությունն ունի մի շարք առավելությունները, այդ թվում` լեգիտիմության բարձրացումը ներկայացուցչականության միջոցով և համապատասխանության ապահովումը սոցիալական արժեքներին: Սակայն կարևոր է հասկանալ հարաբերությունը հանրության մասնակի անդամների և լայն հասարակության միջև, որոնց շահերը խնդրո առարկա են (տես` հաջորդ բաժինը):
Հարկ է նկատի առնել որոշումների կայացման գործընթացներում հանրության մասնակցության կամ ներգրավման հնարավարություներ ստեղծելու հարցը (օրինակ` քաղաքականության հնարավոր տարբերակների քարտեզագրման փուլում) և կառավարմանը մասնակցելու համար կարողություններ զարգացնելու և հնարավորություններ ստեղծելու խնդիրը (օր.` պացիենտների խմբեր):
տես` Ֆրանսիա օրինակնեBelarus - The rights and responsibilities of doctors and patients in modern healthcare systems (legal and ethical issues) (2018)
In the public debate on “The rights and responsibilities of doctors and patients in modern healthcare systems (legal and ethics issues 2018-2019)”, the main purpose was to inform patients about their rights and to remind doctors about their responsibilities, including knowledge about new legislation and ethical practices.
Ֆրանսիա` հանրային բանավեճ կենսաէթիկայի մասին օրենքի շուրջ (2018թ.)
Ֆրանսիական “États Generaux” նախագծում մեդիան առանցքային դերակատար էր և մինչև հանրային բանավեճը մեդիա մասնագետների համար կազմակերպվել էր վերապատրաստում` ընտրված թեմաների և դրանց էթիկական հետևանքների հավասարակշռված լուսաբանումն ապահովելու համար:
Ֆրանսիական ազգային խորհրդակցության (“États Généraux”) նպատակն էր կենսաէթիկայի թեմաներով հանրային բանավեճում ներգրավել հասարակության հնարավորինս լայն շերտեր և տեղեկություններ հաղորդել օրինաստեղծ աշխատանքներին: Մեդիայում լայն լուսաբանումը, կայքը, որի միջոցով հանրությունը կարող էր ապահովել մասնակցություն և հանրային բանավեճերի համար տարածաշրջանային ֆորումների օգտագործումը ստեղծեցին մասնակցության լավ հնարավորություններ և օգնեցին կարողություններ ձևավորել հետագա բանավեճերի համար:
Կիպրոս` իրազեկման շաբաթ (2018թ.)
Ծերանոցներից նվիրված Կիպրոսյան իրազեկման շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հանրային բանավեճերի արդյունքում, որոնց նպատակն էր պարզաբանել լրագրողների համար տարեցների խնամքին վերաբերվող հարցերի լուսաբանման նրբությունները, մշակվեց Լրագրողների և ԶԼՄ-ների վարքականոն:
Գերմանիա` գենոմի խմբագրման մասին հանրային քննարկում (2019թ.)
Genomchirurgie im gesellschaftlichen Diskurs վերաբերյալ բանավեճի շրջանակներում 2019 թվականին կազմակերպվեցին երկու սեմինարներ, որոնց շրջանակներում գենոմի խմբագրումը զանազան տեսանկյուններից հասկանալու նպատակով լրագրողները և խմբագիրները հանդիպեցին կենսաբանության, բժշկության, էթիկայի և իրավունքի ոլորտների գիտնականների հետ: Նպատակն էր խթանել թեմայի որակյալ լուսաբանումը մեդիայում:
Ֆինլանդիա` քաղաքացիների նախաձեռնությունը խորհրդարանին (2012թ.)
ստեղծվեց պաշտոնական կայք, որտեղ հանրության ներկայացուցիչները կարող են բարձրացնել մտահոգիչ խնդիրներ, ներկայացնել դրանք օրենսդիրների ուշադրությանը և ինքնաշխատ եղանակով դարձնել դրանք խորհրդարանի քննարկման առարկք, եթե 50000 ավելի քաղաքացիներ առցանց ստորագրեն հանրագիրը: