Ե՞րբ է հանրային բանավեճ նախաձեռնելու նպատակահարմար պահը
Հանրային բանավեճի միջոցառումները, սովորաբար, ունեն հատուկ նպատակ և նախապես որոշված ձևաչափ: Սակայն պարտադիր չէ, որ կոնկրետ պահի հանրային բանավեճն ավարտվի միասնական որոշում ընդունելով:
Մասնակիցները չպետք է ունենան այն զգացողությունը, որ որոշում արդեն իսկ կայացվել է և իրենք կարող են ունենալ շատ չնչին իրական ազդեցություն: Սա վերաբերվում է թե՛ քաղաքական մակարդակում կայացված որոշումներին, որոնք ենթարկվում են քննադատության, թե՛ որոշում կայացնելուց առաջ հանրության կարծիքների հավաքագրմանը:
Շարունակական հանրային բանավեճը խթանում է հանրային ակտիվ մասնակցության մշակույթը, որն օգնում է բոլոր քաղաքացիներին մտահոգող հարցերում բարելավել իրազեկվածությունը և իրավահասությունը:
Վաղ փուլի հանրային բանավեճ
Վաղ փուլի հանրային բանավեճերը տեղի են ունենում նախքան գիտահետազոտական նվաճումները կիրառելի լուծումների վերածելը: Նման բանավեճերը ներկայացվում են որպես հետազոտության ու նորարարության նպատակների և ուղղությունների վրա սոցիալական ազդեցությունը մեծացնելու միջոց, որի նպատակն է սոցիալապես ավելի պատասխանատու դարձնել գիտությունը: Վաղ փուլում հանրության ներգրավումը կարող է նպաստել զարգացումների ուղղորդմանը հասարակության համար ընդունելի ուղղություն:
Վաղ փուլից հանրության ներգրավումն արժեքների, հույսերի և վախերի շուրջ քննարկումներում կարող է օգնել հետազոտողներին և քաղաքականություն մշակողներին կողմնորոշել նորարարությունները և զարգացումները այն ուղղությամբ, որն ընդունելի է հանրության կողմից:
Քաղաքականության մշակմանն առնչվող հանրային բանավեճ
Հանրային բանավեճն օգնում է բացահայտել քաղաքացիների ընդհանուր հանրային շահը: Հանրային այս շահը հանրային քաղաքականության հետ կապելը բանավեճն իմաստալից դարձնելու ձևերից մեկն է:
Բավական հաճախ հանրային բանավեճը նախաձեռնվում է հանրային քաղաքականություն մշակելու գործընթացի հետ կապված և նպատակ ունի ապահովել օրենքում կամ հանրային քաղաքականությունում փոփոխությունների առաջարկներ:
Երբ նախաձեռնությունը քաղաքական իմաստով հակասական է մեծ ուշադրություն պետք է դարձնել ժամանակին և խուսափել այնպիսի իրավիճակից, երբ մասնակիցները բանավիճում են իրենց տարբեր քաղաքական դիրքորոշումները: Նման հանգամանքներում կարևոր է բավարար ժամանակ տալ հարցերի խորհրդածական դիտարկումներին` բանավեճում զանազան կարծիքներ և արժեքներ ընդգրկելու համար:
Մյուս կողմից, երբ սովորական քաղաքական դիմակայություններում ի հայտ են գալիս բարդ հարցեր, հանրային բանավեճի գործընթացները կարող են ապահովել ընդհանուր հայտարարի գալու համար խնդիրները բացատրելու և քննարկելու հարթակ:
Կարող է անհրաժեշտ լինել խուսափել քաղաքական առումով զգայուն ժամկետներից, որպեսզի արդյունքն անդրադառնա խնդիրներին, այլ ոչ թե պայմանավորված լինի քաղաքական պատկանելիության ազդեցությամբ:
![](/documents/10518249/60762547/Denmark-2.jpg/7926e3e9-4995-c5ad-2f55-8c4cf176ae89?t=1583421602000)
Դանիա` առողջապահության համակարգի ապագայի վերաբերյալ բանավեճ Դանիայում (2008թ.)
Հանրային բանավեճը առողջապահության համակարգի ապագայի վերաբերյալ առնչվում էր որոշակի հիվանդությունների բուժման պետական և մասնավոր ֆինանսավորման պայմաններում փոփոխություններ կատարելու քաղաքական զգայուն հարցին, հետևաբար կարևոր էր խուսափել քաղաքական առումով զգայուն ժամկետներից: Բանավեճը դուրս հանեց քաղաքականապես զգայուն հարցը քաղաքական կոնտեքստից և վերածեց այն հանրային բանավեճի: Քաղաքականության մշակումն ի վերջո առաջնորդվեց բանավեճի արդյունքով:
![](/documents/10518249/60762547/ireland-2.png/50894771-c1e3-5fe2-8ffb-2eebe6dcff23?t=1583421789000)
Իռլանդիա` հանրային բանավեճ հղիության արհեստական ընդհատման և սահմանադրության ութերորդ փոփոխությունն ուժը կործրած ճանաչելու մասին (2016թ.)
Իռլանդիայի Սահմանադրության` հղիության արհեստական ընդհատումն արգելող ութերորդ փոփոխությունն ուժը կորցրած ճանաչելու հարցը քաղաքական առումով չափազանց զգայուն է, ինչը կարևոր էր դարձնում Քաղաքացիների ասամբլեան քաղաքական ազդեցություններից զերծ պահելու հարցը: Դա հնարավոր եղավ կանխակալ մոտեցումից բանավեճը զերծ պահելու մասին հիմնական կողմերի հանրային համաձայնության շնորհիվ: