Ո՞ւմ է անհրաժեշտ ներգրավել
Ովքեր համարվում են «հանրության» անդամ` ցանկացած անձ, ով անմիջականորեն հանդես չի գալիս որպես քաղաքական իշխանության կամ համապատսախան մասնագիտության գործակալ: Այս իմաստով հանրության կազմը պայմանավորված է քննարկվող հարցից, դրա հանդեպ նրանց հետաքրքրությունից և դրա հետ նրանց կապից: Նույն անձը կարող է միաժամանակ ունենալ անձնական և, որպես հանրության անդամ, սոցիալական շահ, ինչպես նաև հնարավոր շահ, որը բխում է նրանց աշխատանքային փորձից կամ մասնագիտական հետքրքրության ոլորտից:
Կարդալ ավելին
Չկա միասնական, համապարփակ, միատարր և անփոփոխ «հանրություն»: Կարևոր է այն, թե ով է փաստացի մասնակցում հանրային բանավեճերին այս փաստաթղթում և Օվիեդոյի կոնվենցիայի 28-րդ հոդվածում «հանրային բանավեճի» համապարփակ գաղափարն օգտագործված է հանրային տիրույթում (այսինքն` ոչ մասնագիտական կոնտեքստում) խորհրդակցական այն շփումները նկարագրելու համար, որոնց միջոցով անհատները և խմբերը կարող են նույնականացնել, բացահայտել և պարզել իրենց տարբեր շահերն այն խնդիրների դեպքում, որոնք ազդում են (կարող են ազդել) նրանց բոլորի վրա: , հատկապես եթե մասնակցելու ցանկություն ունեցող ինչ-որ մեկն անկարող է դա անել: Հանրային բանավեճի դեպքում կարևոր է նկատի առնել ովքեր պետք է մասնակցեն, ինչ շահեր են նրանք ներկայացնելու և արդյո՞ք կան որոշ խմբերի մասնակցության խոչընդոտներ:
«Հանրության» մասին խոսույթը հաճախ կարող է ենթադրել միատարրություն, երբ իրականում բոլոր հասարակություններն ընդունում են բազմազան սոցիալական շահեր և տեսակետեր: Ոչ բոլոր խնդիրներն են նույն չափով ազդում յուրաքանչյուր անձի շահերի վրա, սակայն հանրային բանավեճում յուրաքանչյուր ոք ունի ձայնի իրավունք:
Հանրային որոշ խմբեր, օրինակ` բաց խորհրդակցությունների որակական տեղեկատվության հավաքում, որի նպատակն է փոփոխել կամ հաստատել նախաձեռնողի պատասխանատվության բնագավառում գտնվող առաջարկվող միջոց: Սովորաբար, նպատակն է տեսանկյունների լայն շրջանակից ստանալ գաղափարներ: Խորհրդակցությունը կարող է լինել հանրության համար բաց (հատկապես հանրային քաղաքականության հարցերի շուրջ, որոնք կարող են անուղղակիորեն ազդել բոլորի վրա) կամ թիրախել հատուկ շահեր, գիտելիք կամ փորձագիտություն ունեցող խմբերի կամ անհատների: Ռեսպոնդենտներն ինքնաառաջադրվող են: կամ ինքնաբուխ հանրային բանավեճերի մասնակիցները պետական իշխանությունները, փորձագետնեըր և քաղաքացիները` բոլորն էլ կարող են համարվել հանրային մասնակցային միջոցառման կամ բանավեճի մասնակիցներ: կարող ինքնընտրված լինել: Բազմաթիվ հրավիրված հանրային բանավեճերի դեպքում, հատկապես, եթե դրանց նպատակն է հավաքել հանրության կարծիքները, մասնակիցները կարող են ներկայացնել ժողովրդագրական տեղեկատվության հիման վրա զգուշությամբ կազմակերպված ընտրանքներ, որոնք համապատասխանում են հասարակագիտության ընդունված մեթոդաբանություններին
Կոնկրետ հարցի շուրջ ի հայտ կգան հանրության համապատասխան խմբեր, որոնց մի մասը կբարձրաձայնի սեփական շահերը, իսկ մյուսներին անհրաժեշտ է փնտրել և ներգրավել:
Շահակիրներ
Թիրախային հանրությունը` ուղղակի շահ ունեցողներն են, ում հաճախ անվանում են շահակիրներ: Ուղղակի շահեր ունեցողների տեսակետերը կարևոր են կենսաբժշկության զարգացումների մասին հանրային բանավեճում, սակայն շատերը կարող են լինել նաև անուղղակի ազդակիրներ: Քանի որ կենսաբժշկության ոլորտի զարգացումները վերափոխում են բոլորին հասանելիք հնարավորությունները` յուրաքանչյուր ոք ունի իր շահը և, հետևաբար, «շահակիր» է:
Հարկ է նկատի առնել հետևյալ խնդիրը. ինչպե՞ս ներկայացնել նրանց շահերը, ով, հավանաբար, մեծ հաճախականությամբ թույլ ազդեցության կրող են, ինչպես նաև նրանց շահերը, ովքեր, հավանաբար, քիչ հաճախականությամբ, բայց մեծ ազդեցության կրող են: Այս մարդիկ կարող են հեռու լինել ժամանակի և տարածության մեջ կոնկրետ մշակման սկզբնական իրականացումից:
Յուրաքանչյուր ոք կենսաբժշկության զարգացումների պոտենցիալ շահակիր է: Հարկ է նկատի առնել տարբեր շահերի և տարբերակված ազդեցությունների շրջանակի նույնականացումը կամ քարտեզագրումը:
Կարևոր է խուսափել որոշակի շահակիրների տեսակետերին անհիմն առավելություն տալուց և ճանաչել թե՛ անուղղակի, թե՛ ուղղակի ազդակիրներին:
Խոցելի խմբերի գերներկայացվածությունը կարող է ցանկալի լինել հանրային տիրույթում նրանց ձայների լսելի լինելն ապահովելու համար:
Կարևոր է չենթադրել, որ, օրինակ, քաղաքացիական հասարակության խմբերը կամ պացիենտների շահերի պաշտպանության խմբերը հանդես են գալիս ամբողջ քաղաքացիական հասարակության կամ բոլոր պացիենտների անունից:
Հավասարապես կարևոր է հիշել, որ հանրային տիրույթում կամ սոցիալական ցանցերում առավել ինքնավստահ հանդես եկողները կարող և չներկայացնեն հասարակության մեծամասնության կարծիքը:
Ներկայացուցչական խմբեր
Յուրաքանչյուրի շահերին հավանական առնչություն ունեցող զարգացումների դեպքում, սովորաբար, ոչ գործնական է, ոչ էլ անհրաժեշտ է հանրային բանավեճին ներգրավել ամբողջ հանրությունը: Բնակչության ընտրանքը կարող է անհրաժեշտ պատկերացում տալ հասարակության մեջ առկա հանրային տեսակետերի մասին:
Ընտրանքը կազմելու չափորոշիչները և ընտրանքի չափը, սակայն, պետք է որոշվեն և, հետևաբար, կախված են դատողություններից: Կարևոր է խուսափել այս դատողություններում կանխակալ ենթադրություններից այն մասին, թե ինչ շահեր են կարևոր:
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել բնակչության ներկայացուցչական ընտրանք կազմելու համապատասխան պարամետրերին:
Ազգային հանրաքվեները կարող են ինֆորմատիվ լինել, բայց չեն փոխարինում հանրային բանավեճին: Արդյունավետ հանրային բանակցության պայմաններում դրանք կարող են տալ հակառակ արդյունք:
Բնակչության ներկայացուցչական ընտրանք ներգրավելը կարող է օգնել նախազգուշնել քաղաքականություն մշակողներին հանրային շահի հնարավոր աղճատումների մասին, որոնք կարող են առաջանալ շահակիր խմբերի ինտենսիվ լոբբինգի կամ քարոզարշավների հետևանքով:
տես` Իռլանդիա օրինակնեՏարբեր ձայների ընդգրկում
Հանրային բանավեճ նախաձեռնելիս, երբեմն անհրաժեշտ է ձեռնարկել հատուկ քայլեր՝ ոչ բացահայտ կամ անուղղակի շահեր ունեցեղների կամ մասնակցության արգելքներ ունեցողների ձայները հաշվի առնելու համար: Բազմաթիվ հասարակություններում, օրինակ, էթնիկ փոքրամասնություններին հավասարապես հասանելի չի եղել հանրային հարթակը: Բնակչության որոշ կարևոր հատվածների հնարավոր է չառաջարկվի մասնակցել հանրային բանավեճին կամ նրանք չգտնեն մասնակցության հնարավորություններ: Ոմանք` հրավիրված լինելով, միգուցե չկարողանան մասնակցել միջոցառմանը լեզվական, ֆիզիկական կամ հոգեբանական արգելքների հետևանքով: Որոշ դեպքերում հնարավորության նման բացակայությունը կարող է առնչվել մարդու իրավունքներին կամ լինել սոցիալական և քաղաքական բացառման առկա ձևերի հետևանքը:
Երեխաները և երիտասարդներն առանձնակի շահեր ունեն ընտրվող տեխնոլոգիական ուղղությունների երկարաժամկետ հետևանքների հարցում: Նրանք կարող են առաջարկել նոր հեռանկարներ և ինքնատիպ տեսակետեր, բայց հանրային բանավեճերին նրանց ապահով մասնակցությունն ապահովելու համար կարող են պահանջվել այլ մոտեցումներ, հատկապես երբ խոսքը զգայուն թեմայի մասին է: Ընդհանուր բնակչության նույնքան կարևոր մաս են կազմում ավելի տարեցները, որոնց վրա բժշկական ծառայությունների փոփոխությունները հաճախ անհամաչափ ազդեցություն ունեն:
Փոքրամասնությունների ձայները կարող են հեշտությամբ անհետանալ քանակական կամ խոշորացված մոտեցումների դեպքում, երբ մասնակիցներն ընտրվում են պատահական սկզբունքով կամ որպես ընդհանուր բնակչության ներկայացուցչական ընտրանք:
Գոյություն ունեցող վերաբերելի ցանցերը և շահակիր խմբերը կարող է ճանապարհ հարթել հարցով հատուկ հետաքրքրվածների, այլ տարբերակներով դժվար հասանելի կամ խոցելի անձանց համար: Միգուցե կարիք լինի հատուկ քայլեր ձեռնարկել սոցիալապես մարգինալացված խմբերը ներառելու ուղղությամբ, որոնց մասնակցությունը քիչ հավանական է, ինչը հնարավոր է, օրինակ, հավաքագրողների կամ վստահելի միջնորդների հետ աշխատելու միջոցով:
Քաղաքականության հարցերը, որոնք ազդում են ամբողջ պետության վրա կարող են աշխարհագրական տարբեր վայրերում տարբեր ազդեցություն ունենալ մարդկանց շահերի վրա: Տարբերություններ կարող են լինել քաղաքային և գյուղական վայրերի, հյուսիսի և հարավի, արդյունաբերական և սպասարկող կենտրոնների, ցամաքային և ծովափնյա և այլ տարածքների միջև:
Երիտասարդների մասնակցությունը հնարավոր է անվտանգ ապահովել դպրոցների կամ երիտասարդական խմբերի միջոցով:
Տարեցների մասնակցությունը խրախուսելու համար միգուցե անհրաժեշտ լինի նրանց կարիքներին հարմարաեցնել հաղորդակցության միջոցները:
Վստահելի միջնորդները կարող են կազմակերպել խոցելի անձանց մասնակցությունն այնպիսի միջոցներով, որ հնարավոր լինի լսելի դարձնել նրանց ձայները և պաշտպանել նրանց անձի գաաղտնիությունը:
տես` Գերմանիա, Միացյալ ինակնե օրինակնեԻռլանդիա` հանրային բանավեճ հղիության արհեստական ընդհատման և սահմանադրության ութերորդ փոփոխությունն ուժը կործրած ճանաչելու մասին (2016թ.)
Կառավարությունը ձևավորել էր Քաղաքացիների ասամբլեա, որը կազմված էր նշանակված 99 անդամից և նախագահից և պետք է խորհրդատվություն ապահովեր Սահմանադրության` հղիության արհեստական ընդհատումն արգելող ութերորդ փոփոխությունն ուժը կորցրած ճանաչելու հարցերով զբաղվով խորհրդարանական կոմիտեին:
Գերմանիա` գենոմի խմբագրման մասին հանրային քննարկում (2019թ.)
Genomchirurgie im gesellschaftlichen Diskurs ծրագիրը ներգրավեց տարբեր խմբեր, որոնց թվում էին դպրոցականները: Աշակերտները մասնակցեցին գենային դրայվի տեխնոլոգիային նվիրված սիմուլյացիոն խաղի, որի ընթացքում ուսուցիչներն օգտագործեցին հատուկ մշակված գործիքակազմ:
Միացյալ Թագավորություն` ուղեղի մասին գիտությունների, կախվածության և թմրամիջոցների մասին հանրային քննարկում (2007թ.)
Միացյալ Թագավորությունում հանրային բանավեճի օրինակը “Public Engagement on Brain Science, Addiction and Drugs” ցույց տվեց նորարարական քայլեր ձեռնարկելու կարևորությունն այն դժվար հասանելի խմբերին ներգրավելու համար, որոնց համար դժվար կլինի բացահայտ մասնակցել հրավիրված հանրային բանավեճերին: