Ինչու՞ է այժմ առանձնակի կարևոր հանրային բանավեճը
Սոցիալական հարաբերությունների կառուցվածքը և մարդկանց միջև տեղեկություններ փոխանակելու, կոլեկտիվ կարծիքներ ձևավորելու և հանրային որոշումներ վրա ազդեցություն թողնելու եղանակը զգալի փոփոխություն է ապրել քսանմեկերրորդ դարում, ինչը պայմանավորված է նաև տեղեկատվական նոր տեխնոլոգիաներով, որոնք առաջացրեցին սոցիալական շփման նոր ձևեր:
Որոշ դեպքերում չկան վտանգը, ազդեցությունը և սոցիալական հետևանքները հասցեագրող նորմատիվային կարգավորումներ կամ դրանք հետ են մնում տեխնիկական զարգացումներից: Բազմաթիվ տեխնոլոգիաներ շարունակական զարգացման փուլում են, որի արդյունքում ի հայտ են գալիս կիրառման ձևեր, որոնք հնարավոր չէր նախատեսել: Դրանք դժվար է սահմանել և, հետևաբար, դուրս են մնում գործող նորմատիվային կարգավորումների շրջանակից:
Կարդալ ավելին
Կենսաբժշկության ոլորտի զարգացումները, հատկապես նոր տեխնոլոգիաները, հաճախ բարդ են, դրանք ի հայտ են գալիս սահմանաված սոցիալական և մշակութային հանգամանքներում, մարմնավորում են ոչ միայն հնարավորություններ, այլև անորոշություններ և կասկածներ: Շատ հաճախ օգուտները սկզբում ավելի ակներև են, քան վտանգները և կողմնակի ազդեցությունները, որոնք միշտ չէ, որ հնարավոր է կանխատեսել: Այս վտանգներն ու կողմնակի ազդեցությունները հաճախ երևան են գալիս միայն պրակտիկ փորձի հետ: Երբ հետևանքները դառնում են ավելի ակներև` երբեմն շատ ուշ է լինում փոխել զարգացումների ընթացքը:
Պատասխանատու մոտեցումները կենսաբժշկական նորարարությանը պահանջում են պարտավորություն կանխատեսել զարգացումները, որոնք կարող են խորքային ազդեցություն ունենալ հանրության ներկայացուցիչների կյանքերի և նրանց հասարակությունների ապրելակերպի վրա, տեղեկացնել այդ մասին և ներգրավել հասարակությանը ցանկալի արդյունքով որոշումների կայացմանն ուղղորդելու համար (օրինակ` ինչպես և ինչ հանգամանքներում օգտագործել նոր տեխնոլոգիա): Հանրային բանավեճը այս փաստաթղթում և Օվիեդոյի կոնվենցիայի 28-րդ հոդվածում «հանրային բանավեճի» համապարփակ գաղափարն օգտագործված է հանրային տիրույթում (այսինքն` ոչ մասնագիտական կոնտեքստում) խորհրդակցական այն շփումները նկարագրելու համար, որոնց միջոցով անհատները և խմբերը կարող են նույնականացնել, բացահայտել և պարզել իրենց տարբեր շահերն այն խնդիրների դեպքում, որոնք ազդում են (կարող են ազդել) նրանց բոլորի վրա: կարող է օգնել բացահայտել կենսաբշժկության զարգացումներին տրվող տարբեր արձագանքների հիմքում ընկած արժեքները և սկզբունքները, ինչը հնարավորություն կտա քաղաքականություն մշակողներին ավելի լավ պատրաստված լինել հասցեագրել անսպասելի հետևանքները` դրանք ի հայտ գալու դեպքում:
Չնայած ակնհայտ օգուտների` թվային տեղեկատվական տեխնոլոգիաների զանգվածային հասանելիության դարաշրջանը, դժբախտաբար, խթանեց հասարակության բաժանումը: Այն ստեղծեց ապատեղեկատվության տարածման հնարավորություն, բաժանեց հասարակությունը և խթանեց ինքնանպատակ քննարկումներ միատարր խմբերի միջավայրում, խրախուսեց քննադատության հանդեպ անհանդուրժողականություն և արդարացրեց ապացույցի ժխտումը հօգուտ կարծիքի: Հանրային բանավեճի խթանումը, ուր իրար են հակադրվում իրարամերժ մտքեր, որը համադրվում է ապացուցողական գործիքների հետ` նման զարգացումների կարևոր հակակշիռ է:
Առանձնակի կարևոր է, որ շահերը չգնահատվեն միայն ընդհանուր կարծիքի հիման վրա, որը ձևավորվում է միջավայրերում, ուր վիճարկման կամ հաշվետվողականության հնարավորությունը չնչին է բացակայում է, օրինակ` սոցիալական ցանցերում: Ներառական բանավեճի բացակայության պայմաններում առաջանում է խոցելի խմբերի ձայնը չլսելու իրական վտանգ, որը կարող է անգամ հասնել մարդու իրավունքների համակարգով իրենց հասանելի պաշտպանությունից օգտվելու անհնարինության աստիճանի:
Կենսաբժշկության ոլորտում կարող են լինել տեխնիկական արագ զարգացումներ, որոնք մարտահրավերներ կառաջացնեն օրենսդիրների և բուժմասնագետների համար:
Սոցիալական շփումների նոր հարթակները կարող են մեկուսի համայնքներում ձևավորել բևեռացված բանավեճ այն հարցերի շուրջ, որոնք կարող են պահանջել ավելի լայն և ներառական քննարկում:
Առանց հանրային բանավեճը խթանելու ջանքերի` մարգինալացված և խոցելի խմբերի ձայները կարող են խլացվել կամ անտեսվել:
Գերմանիա` գենոմի խմբագրման մասին հանրային քննարկում (2019թ.)
Գենային խմբագրման արագ զարգացող CRISPR- Cas9 տեխնոլոգիան սահմանվել է որպես հանրային բանավեճի կենսաէթիկական հիմնահարց, որը խիստ ակտուալ է իրազեկումը բարձրացնելու և վտանգներն ու օգուտները վերլուծելու համար: Գերմանիան այս խնդրի հանրային լայն քննարկում կազմակերպած երկրների շարքում է, տես` 2019 թվականին Genomchirurgie im gesellschaftlichen Diskurs նախաձեռնության վերաբերյալ գերմանական փորձը: