Back Մարդու իրավունքները պետք է լինեն Հայաստանի նոր կառավարության քաղաքականությունների կենտրոնում

այցելություն երկիր
Հանձնակատար Միյատովիչը հանդիպեց նաև Սպիտակի հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային խնամքի կենտրոնի բնակիչների հետ։

Հանձնակատար Միյատովիչը հանդիպեց նաև Սպիտակի հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային խնամքի կենտրոնի բնակիչների հետ։

“2018թ. մայիսին Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը իսկապես նշանակալից է եղել։ Սակայն բարձր են հանրային ակնկալիքներն առ այն, որ մարդկանց կյանքում շոշափելի բարելավումներ տեղի կունենան և կառավարությունը պետք է իր ուշադրությունը դարձնի ամենախոցլի խավելի երկար ժամանակ անտեսված իրավունքների պաշտպանությանը», ասաց Եվրոպայի Խորհրդի Մարդու Իրավունքների Հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ավարտելով սեպտեմբերի 15-20 Հայաստան կատարած իր այցելությունը, որի ուշադրությանառարկաներն էին կանանց իրավունքները, գենդերային հավասարությունը և ընտանեկան բռնությունը, տարբեր անապահով և խոցելի խմբերը, ինչպես նաև նախկինում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների հաշվետվողականության հետ կապված հարցերը։

Հանձնակատարը ուշադրություն դարձրեց կանանց իրավունքներին և նրանց քաղաքական մասնակցությանը. «Կանանց մասնակցությունը Հայաստանի հանրային կյանքում պետք է ավելի արդյունավետ կերպով խխթանել, հատկապես, որոշումների կայացմանամենաբարձր մակարդակներում և տեղական մակարդակում, որտեղ այն առանձնահատուկ կերպով ցածր է»։ Ժամանակավոր հատուկ միջոցառումները, ինչպիսիք են պարտադիր քվոտաները, կարող են օգտակար լինել կանանց և տղամարդկանց համար հավասար պայմաններ ստեղծելու համար և հանձնակատարն առաջարկում է, որ կոնկրետ և հավակնոտ թիրախներ սահմանվեն կանանց մասնակցության համար, ներառյալ՝ տեղական ընտրություններում։ «Իշխանությունները պետք է նաև ավելին անեն՝ քաջալերելու, որ կանայք և աղջիկները առավել ներգրավվեն քաղաքական կյանքում՝ խթանելու կանանց հավասարության դրական օրինակները, և՛տղամարդ, և՛ կին առաջամարտիկներին, և խրախուսելու սեռերի համար հավասար կրթական միջավայրը, որը զերծ է խտրական կարծրատիպերից», ասաց հանձնակատար Միյատովիչը։

Զբաղվածության ոլորտում հավասարության հարցի կապակցությամբ հանձնակատարը համարում է, որ Հայաստանը պետք է որոշիչ քայլեր ձեռնարկի՝ երաշխավորելու հավասար վարձատրություն և աշխատաշուկայի հավասար մատչելիություն կանանց համար՝ պայքարելով վարձատրության գենդերային անհավասարության դեմ և վերացնելով կանանց համար վտանգավոր հայտարարված մասնագիտությունների ցանկը։ Հայաստանը պետք է խթանի նաև երեխայի ծննդից հետո կանանց աշխատանքի վերադարձը և մեծացնի Վարչապետին կից կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհրդի աշխատանքների արդյունավետությունը։

Հանձնակատարը ողջունեց 2017թ. դեկտեմբերին ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին օրենքը» , որը հաջորդել է կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման և պայքարի Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի ստորագրմանը։ «Շարժվելով այդ կոնվենցիայի վավերացման ուղղությամբ՝ Հայաստանը պետք է նայի ավելի հեռուն, քան ստանդարտների սահմանումը և ապահովի, որ նոր ազգային օրենսդրությունը 2019թ. հունվարին ուժի մեջ մտնելուց հետո հնարավորինս շուտ կիրառվի», ասաց հանձնակատարը՝ մատնանշելովիրավապահ մարմինների աշխատակիցների, քննիչների, սոցիալական աշխատողների և դատաիրավական մարմինների հետագա կարողությունների զարգացման և իրազեկության բարձրացման անհրաժեշտությունը, որպեսզի նրանք ավելի լավ վիճակում լինեն՝ երաշխավորելու ընտանեկան բռնությունից ազդված մարդկանց պաշտպանությունը և կանխարգելելու դրա կրկնությունը։

Հանձնակատարն այցելեց ամբողջ հանրապետությունում գործող միակ ընտանեկան բռնության ապաստարանը, որը ներկայումս բնակպայմաններ և խնամք է ապահովում երեխաներով հինգ կանանց։ Սա մի իրավիճակ է, որն ակնհայտ չի բավարարում առկա կարիքները։ «Ես ուրախ էի լսել, որ կառավարությունը մտադրված էնոր ապաստարաններ բացել 2019թ.։ Կարծում եմ կարևոր է, որ դրանք լինեն ոչ միայն Երևանում, այլ նաև այլ մարզերում և հեռավոր վայրերում», ասաց հանձնակատար Միյատովիչը՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին մեծ ուշադրություն դարձնել այսպիսի ապաստարաններում մնացող երեխաների կրթության իրավունքի ապահովմանը։

Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների հարցում հանձնակատար Միյատովիչը ողջունում է ապաինստիտուցիոնալիզացման Հայաստանի ջանքերը։ Սակայն նա շեշտադրեց, որ անհրաժեշտ է վերանայել հաշմանդամություն ունեցող մարդկանց պետական աջակցության իրավական դաշտը։ «Հայաստանը պետք է վերջ դնի մտավոր-սոցիալական հաշմանդամություն ունեցող մարդկանց լիակատար խնամակալությանը։ Այն պետք է շարժվի դեպի այսպիսի անձանց համար աջակցվող որոշումների կայացման ռեժիմի։ Նրանց սահմանափակումը մեծ պետական հաստատությունների շրջանակում բացարձակապես ճիշտ ուղին չէ», ասաց հանձնակատարը։ Նա համարում է, որ Սպիտակում գտնվող փոքր խնամքի տունը ավելի նպաստավոր միջավայր է ապահովում բնակիչների անհատական հզորացման և ինքնավստահության համար։

Հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության հետ կապված հանձնակատարը գովեց կառավարության հստակ հանձնառությունը ամբողջ կրթությունը դարձնել ներառական մինչև 2025թ. և կոչ արեց շարունակել ջանքերն այս նպատակին հասնելու համար։ Նա առաջարկում է, որ հատուկ ուշադրություն դարձվի երաշխավորելու ներառական կրթությունը նախադպրոցական (մանկապարտեզ) մակարդակում և կիրառելու ապաինստիտուցիոնալիզացումը հավասարապես հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների հանդեպ։

Երևանում երեխաների խնամքի Նորք կենտրոն այցելության ընթացքում հանձնակատարը բավարարվածությամբ նկատեց խնամքի բարձր որակն ու կենտրոնի աշխատակիցների նվիրվածությունը, բայց մտահոգվեց հաշմանդամություն ունեցող և չունեցող շատ երեխաների առկայությամբ, ովքեր կամ ժամանակավորապես էին գտնվում կենտրոնում կամ ամենասկզբից լքվել էին իրենց ծնողների կողմից, հաճախ ծանր սոցիալ-տնտեսական պատճառներով։ «Բոլոր երեխաներն իրավունք ունեն մեծանալու ընտանիքում և ոչ հաշմանդամությունը, և ոչ էլ աղքատությունը չպետք է արդարացնի նրանց հաստատություններում գտնվելը», ասաց հանձնակատարը՝ ավելացնելով, որ «կառավարությունը, նախ և առաջ, պետք է բավարար ռեսուրսներ հատկացնի իրենց երեխաների հոգածությությունը վերսկսող կենսաբանական ծնողների համայնքային աջակցության համար և զուգահեռ շարունակի խնամքը խնամակալության հիմունքներով»։Ի լրումն, վավերացնելով Եվրոպայի Խորհրդի Սեռական շահագործումից և սեռական չարաշահումից երեխաների պաշտպանության կոնվենցիան (Լանցառոտի կոնվենցիա), որը ստորագրվել է 2010թ., Հայաստանը պատշաճ պաշտպանություն կապահովի երեխաներին սեռական շահագործման բոլոր տեսակներից։

Ցավոք սրտի, հանձնակատարը գտավ, որ տարեցներիսոցիալական պաշտպանության մակարդակը Հայաստանում հիմնականում պատշաճ մակարդակի չէ։ «Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին արժանապատիվ կյանք և բարեկեցություն ապահովել տարեցներին համապարփակ ռազմավարության միջոցով, որի առաջնահերթությունն է լինելու տարեցների նպաստների ավելացումը և ապահովելու տարեցների կյանքի իրավունքը համայնքում ու մատչելի առողջապահությունը՝ ներառյալ նրանց համար, ովքեր ընտրել են ապրել խնամքի տներում», ասաց հանձնակատար Միյատովիչը։

Որպեսզի երաշխավորվի, որՀայաստանում ոչ ոք ոչ մի ձևով խտրականության չի ենթարկվում հանրային և մասնավոր կյանքում, իշխանությունները պետք է շատ արագ ընդունեն մի համապարփակ խտրականության դեմ օրենք։ Կառավարությունը պետք է նաև հստակ դիրքորոշում ընդունի ատելության խոսքի և ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեռ) անձանց նկատմամբ ատելության հանցագործության դեմ ու երաշխավորի, որ բոլոր այսպիսի միջադեպերը պատշաճ կերպով դատապարտվեն, հետաքննվեն և քրեական հետապնդման ենթարկվեն։

2008թ. մարտի բռնության դեպքերի ժառանգության հետ կապված՝ հանձնակատարը ողջունում է Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը վերջապես պարզելու պատասխանատվությունն այն տաս մահվան դեպքերի հետ կապված, որոնք տեղի ունեցան այդ ժամանակ և փակելու երկրի նորագույն պատմության այս ցավալի էջը։ Սակայն նա շեշտադրեց, որ «սա պետք է անել զգուշորեն և իրավունքի գերակայության, դատական անկախության, արդար դատաքննության թափանցիկության և երաշխիքների խստագույն պահպանմամբ, որպեսզի ցրվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի արդարադատության որևէ մեղադրանք»։

«Քանի որ Հայաստանը թևակոխել է կարևոր անցման այս ժամանակահատվածը, ես կոչ եմ անում բոլոր քաղաքական գործիչներին և կարծիք ձևավորողներին նպաստել այս կարևոր անցմանը՝ կառուցելու միասնական հասարակություն և հատուկ հոգածություն դրսևորելու՝ խուսափելու բևեռացումից, խարանումից կամ գրգռող խոսքից իրենց հանրային դիսկուրսներում», եզրակացրեց հանձնակատարը։

Առաջիկայում կներկայացվի հանձնակատարի զեկույցը։

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 24/09/18
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page