Հաճախակի տրվող հարցեր արդարացի բավարարման առնչությամբ
Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի բավարարման հետ կապված գումարների վճարումը, ժամկետանց վճարման տոկոսների հետ միասին, կազմում է Դատարանի կայացրած վերջնական վճիռների և որոշումների իրականացման մի մասը:
Վճարումը վերահսկվում է Նախարարների կոմիտեի կողմից: Սահմանված փոխհատուցման գումարը, արժույթը, ստացողը, վճարման վերջնաժամկետն ու նշանակման վայրը, ինչպես նաև ժամկետանց վճարման տոկոսների դրույքը սահմանվում են Դատարանի կողմից կայացրած վճռում կամ որոշման մեջ:
Վճարման պայմանները չեն կարող փոփոխվել միակողմանիորեն և առանց բացառության պարտադիր են տվյալ Պետության համար: Այնուամենայնիվ, շատ յուրահատուկ իրավիճակներում, դատավճռով նախատեսված վճարման պայմաններից շեղվելը ընդունելի կլինի, եթե կողմերը համաձայնության գան այդ մասին (օրինակ, նշանակման մի այլ վայր կամ արժույթ): Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի բավարարման կամ ժամկետանց վճարման տոկոսների վճարման առնչությամբ ծագած որևէ հարցի կամ խնդրի համար, որտեղ դա տեղի է ունենում, խնդրում ենք կապնվել Վճիռների իրականացման դեպարտամենտի հետ ֆաքսով (+33(10)3 88 41 27 93), փոստով (Conseil de l’Europe, Service de l’Exռcution des ArrՍts, F-67075 STRASBOURG CEDEX) կամ էլեկտրոնային փոստով (dgI_execution_just_satisfaction@coe.int).
Ընթացակարգ, որին պետք է հետևել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն արդարացի բավարարման վճարում ստանալու համար
Ու՞մ պետք է ես ուղարկեմ իմ բանկային տվյալները?
Վճարումը ստացողի բանկային տվյալները պետք է ուղարկվեն այն հասցեով, որը նշված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դիմողին ուղարկած նամակում` Դատարանի կայացրած վճռին կամ որոշմանը կից նամակում:
Կարո՞ղ եմ ինքս ընտրել վճարման ստացողին?
Հնարավո՞ր է արդյոք ընտրել վճարման միջոցը?
Վճարման սովորական միջոցը` բանկի հաշվեհամարին փոխանցում կատարելն է: Սակայն, հնարավոր են նաև բացառություններ: Գումարների վճարումը, որ պարտք են արդարացի բավարարում ստացող անձին, կարող է կատարվել նաև այլ միջոցներով, պայմանով, որ այն ողջամտորեն արդյունավետ է (օրինակ` չեկի կամ դրամական փոխադրության, դիմողի անունով բացված հաշվեհամարին գումար դնելով, ազգային բանկի տվյալ մարմնի պաշտոնական ավանդներում գումարի տեղադրման միջոցով): Կարևորն այն է, որ այդ գումարը մատչելի լինի դիմողի համար և որ նա, որքան որ դա հնարավոր է, տեղյակ լինի այդ իրողությանը:
Հնարավո՞ր է արդյոք վճարը ստանալ մի հաշվեհամարով, որը չի գտնվում պատասխանող պետությունում?
Եթե դատավճռում այլ բան նշված չէ, պրակտիկան պահանջում է, որպեսզի վճարումը կատարվի ստացողի բնակության վայրում (եթե անգամ դա պատասխանող պետությունը չէ): Սակայն, կողմերի համաձայնությամբ հնարավոր են նաև այլ լուծումներ:
Ինչպե՞ս է հաշվարկվում ժամկետանց վճարման տոկոսն այն պարագայում, երբ արդարացի բավարարման վճարը կատարվել է ժամկետը լրանալուց / վերջնաժամկետից հետո?
Այն չափորոշիչները, որով հաշվարկվում են ժամկետանց վճարման տոկոսները, երբ արդարացի բավարարման վճարը կատարվել է տրված ժամկետը լրանալուց հետո, սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման հետ: Տոկոսների դրույքը սովորաբար համապատասխանում է ժամկետանց վճարումների ժամանակաշրջանի ընթացքում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանային վարկավորման դրույքին գումարած երեք տոկոսային կետեր: Եթե ժամկետանց վճարումների ժամանակաշրջանի ընթացքում այդ դրույքը փոխվել է, հաշվարկը պետք է կատարվի այդ ժամանակի համար կիրառելի տարբեր դրույքների հիման վրա:
Վճարելիք ժամկետանց տոկոսների հաշվարկման համար խնդրանքով կարելի է դիմել Վճիռների իրականացման դեպարտամենտ ֆաքսով (+33(0)388 41 27 93), փոստով (Conseil de l’Europe, Service de l’Exռcution des ArrՍts, F-67075 STRASBOURG CEDEX) կամ էլեկտրոնային փոստով (dgI_execution_just_satisfaction@coe.int): Այս նպատակով էական է նշել գործի դիմումի համարը, վճարված ճշգրիտ գումարը, օգտագործված արժույթը, վճարման իրական ամսաթիվը (այսինքն այն օրը, երբ արդարացի բավարարման համար կանխիկ դրամը իրապես հասանելի էր դիմողին) և հասցեն (էլեկտրոնային կամ փոստային) կամ այն ֆաքսի համարը, որին դուք ուզում եք, որ այս հաշվարկն ուղարկվի:
Հա՞րկ է արդյոք արդարացի բավարարման միջոցով ստացված գումարը հայտարարագրել հարկային մարմիններում?
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի բավարարման գումարը վճարվել է ոչ ամբողջությամբ:
Վճարման համար վերջնաժամկետը դեռևս չի լրացել:
Ես ուղարկել եմ իմ բանկային տվյալները, բայց իմ հաշվի վրա դեռևս ոչինչ չեմ ստացել:
Արդարացի բավարարման վճարման գործընթացը ակնթարթային չէ, այլ կարող է տևել մի քանի շաբաթ կամ ամիս: Դրա համար կարող են մի շարք պատճառներ լինել.
- վճարումը կատարելու համար դիմողից անհրաժեշտ տեղեկատվության ստացումը,
- պետական հաշվառման կանոններին ենթարկվելու անհրաժեշտությունը,
- բանկերի կողմից գործարքի կատարման ժամանակ տեխնիկական ձգձգումները և փոխանցման միջոցների ընտրությունը:
Ամեն դեպքում պետք է սպասել մինչև վերջնաժամկետի լրանալը:
Եթե այդ ժամկետը լրացել է և արդարացի բավարարումը չի վճարվել, կամ վճարվել է մասամբ, ապա ձեռնարկվելիք գործողությունը վճարման գործերի ցուցակում Վճիռների իրականացման դեպարտամենտի հետ անմիջապես կապվելն է ֆաքսով (+33 (0) 3 88 41 27 93), փոստով (Conseil de l’Europe, Service de l’Exռcution des ArrՍts, F-67075 STRASBOURG CEDEX) կամ էլեկտրոնային փոստով (dgI_execution_just_satisfaction@coe.int): Գործին վերաբերող բոլոր փաստաթղթերը պետք է կցված լինեն (օրինակ, այն փաստաթղթի պատճեն, որ դուք ուղարկել էիք ձեր բանկային տվյալները):
ՆՇՈՒՄ. բողոքները պետք է ներկայացվեն դատավճռի / որոշման հրատարակումից հետո երկամսյա ժամկետում այս վեբկայքում վճարման գործերի ցուցակում: Այս երկամսյա ժամանակաշրջանի ավարտից հետո կհամարվի, որ դիմողը ստացել է արդարացի բավարարման վճարը և ժամկետանց վճարման որևէ տոկոս:
Բողոքները կներկայացվեն համապատասխան մարմինների ուշադրությանը` որևէ հարցի կամ խնդրի արագ պարզաբանման համար:
Վճարման վերջնաժամկետը լրացել է Ես ուղարկել եմ իմ բանկային տվյալները, բայց իմ հաշվի վրա դեռևս ոչինչ չեմ ստացել, կամ ստացել եմ վճարի մի մասը:
Դուք պետք է անմիջապես կապնվեք Վճիռների իրականացման դեպարտամենտի հետ, ֆաքսով (+33 (0) 3 88 41 27 93), փոստով (Conseil de l’Europe, Service de l’Exռcution des ArrՍts, F-67075 STRASBOURG CEDEX) կամ էլեկտրոնային փոստով (dgI_execution_just_satisfaction@coe.int), նշելով գործի համարը, ձեր անձնական տվյալներում տեղ գտած որևէ փոփոխություն (հասցե, անուն, բանկային տվյալ) և կցելով գործին առնչվող ցանկացած փաստաթուղթ (օրինակ, այն փաստաթղթի պատճեն, որ դուք ուղարկել էիք ձեր բանկային տվյալները):
ՆՇՈՒՄ. բողոքները պետք է ներկայացվեն դատավճռի / որոշման հրատարակումից հետո երկամսյա ժամկետում այս վեբկայքում գտնվող վճարման գործերի ցուցակում: Այս երկամսյա ժամանակաշրջանի ավարտից հետո կհամարվի, որ դիմողը ստացել է արդարացի բավարարման վճարը և ժամկետանց վճարման որևէ տոկոս:
Բողոքները կներկայացվեն համապատասխան մարմինների ուշադրությանը` որևէ հարցի կամ խնդրի արագ պարզաբանման համար:
Արդարացի բավարարումը վճարվել է վերջնաժամկետը լրանալուց հետո, իսկ ժամկետանց վճարման տոկոսները չեն վճարվել կամ վճարվել են մասամբ: Դուք պետք է անմիջապես կապնվեք Վճիռների իրականացման դեպարտամենտի հետ, ֆաքսով (+33 (0) 3 88 41 27 93), փոստով (Conseil de l’Europe, Service de l’Exռcution des ArrՍts, F-67075 STRASBOURG CEDEX) կամ էլեկտրոնային փոստով (dgI_execution_just_satisfaction@coe.int), նշելով գործի հետ կապված դիմումի համարը, ձեր անձնական տվյալներում տեղ գտած որևէ փոփոխություն (հասցե, անուն, բանկային տվյալ) և կցելով գործին առնչվող ցանկացած փաստաթուղթ (օրինակ, բանկային հայտարարությունը` նշելով վճարման գումարը և ստացման ամսաթիվը):
ՆՇՈՒՄ. բողոքները պետք է ներկայացվեն դատավճռի / որոշման հրատարակումից հետո երկամսյա ժամկետում այս վեբկայքում գտնվող վճարման գործերի ցուցակում: Այս երկամսյա ժամանակաշրջանի ավարտից հետո կհամարվի, որ դիմողը ստացել է արդարացի բավարարման վճարը և ժամկետանց վճարման որևէ տոկոս: Բողոքները կներկայացվեն համապատասխան մարմինների ուշադրությանը` որևէ հարցի կամ խնդրի արագ պարզաբանման համար:
Բացի այդ, վճարելիք ժամկետանց վճարման տոկոսների հաշվարկման համար խնդրանքով կարելի է դիմել Վճիռների իրականացման դեպարտամենտի, ֆաքսով (+33 (0) 3 88 41 27 93), փոստով (Conseil de l’Europe, Service de l’Exռcution des ArrՍts, F-67075 STRASBOURG CEDEX) կամ էլեկտրոնային փոստով (dgI_execution_just_satisfaction@coe.int): Այս նպատակով էական է նշել գործի դիմումի համարը, վճարված ճշգրիտ գումարը, օգտագործված արժույթը, վճարման իրական ամսաթիվը (այսինքն այն օրը, երբ արդարացի բավարարման համար կանխիկ դրամը իրապես հասանելի էր դիմողին) և հասցեն (էլեկտրոնային կամ փոստային) կամ այն ֆաքսի համարը, որին դուք ուզում եք, որ այս հաշվարկն ուղարկվի: