IV. Արդյունավետ հանրային բանավեճ
Արդյունավետ լինելու համար հանրային բանավեճը այս փաստաթղթում և Օվիեդոյի կոնվենցիայի 28-րդ հոդվածում «հանրային բանավեճի» համապարփակ գաղափարն օգտագործված է հանրային տիրույթում (այսինքն` ոչ մասնագիտական կոնտեքստում) խորհրդակցական այն շփումները նկարագրելու համար, որոնց միջոցով անհատները և խմբերը կարող են նույնականացնել, բացահայտել և պարզել իրենց տարբեր շահերն այն խնդիրների դեպքում, որոնք ազդում են (կարող են ազդել) նրանց բոլորի վրա: պետք է լինի բոլոր մասնակիցների պետական իշխանությունները, փորձագետնեըր և քաղաքացիները` բոլորն էլ կարող են համարվել հանրային մասնակցային միջոցառման կամ բանավեճի մասնակիցներ: համար իմաստալից և արժեքավոր, ինչպես նաև հարգալից վերաբերմունք ապահովի նրանց հանդեպ: Մասնակիցները պետք է գիտակցեն, որ ունեն լսված լինելու հավասար հնարավորություն, իսկ նրանց կարծիքները պետք է նկատի առնվեն, եթե նույնիսկ համաձայն չեն որևէ եզրակացության հետ, որին հնարավոր է հանգեն գործընթացի արդյունքում:
Հանրային բանավեճը հաղորդակցության երկկողմ գործընթաց է: Մտքերի փոխանակման բնույթը` ինչ, ով և ում է հաղորդում, կարող է տարբեր լինել, իսկ հանրային բանավեճի ցանկացած միջոցառում, հավանաբար, կընդգրկի մտքերի փոխանակման տարբեր տեսակներ:
Կարդալ ավելին
Այս բաժինը նվիրված է հանրային բանավեճի միջոցառումների որակի ապահովմանն ու բարելավմանը: Որակը պայմանավորված է հետևյալներով, թեև տարբեր է դրանցից. ցանկացած դատողությամբ այն մասին, թե արդյո՞ք գործընթացը համապատասխանում է նպատակին կամ իրավիճակին (տես նախորդ բաժինը) կամ որքանո՞վ է արդյունքը բավարարում բանավեճը նախաձեռնողների անձ, ով ստանձնում է հանրային բանավեճի միջոցռման նախաձեռնություն (տես` «հրավիրված/չհրավիրված բանավեճ»):Նախաձեռնողը, սովորաբար, տրամադրում կամ համակարգում է միջոցառման ռեսուրսները և կարող է հանձնարարել մասնագետներին իրենց անունից վարել կամ իրականացնել միջոցառումը: և դրա մասնակիցների ակնկալիքները գործընթացի համապատասխան լինելու մասին ցանկացած դատողության (տես հաջորդ բաժինը):
Արդյունավետ հանրային բանավեճն ապահովում է անհատների և խմբերի մասնակցությունը հասարակական կյանքին, ինչը կարող է խթանել հետաքրքրությունը և ստեղծել լիազորությունների ընդլայնման հնարավորություն: Այն կարող է խթանել վստահությունը քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիների և կառավարության կամ պետական մարմինների միջև: Հանրային բանավեճի ոչ արդյունավետ միջոցառումները ոչ թե պարզապես չեն տա այդ արդյունքները, այլև կառաջացնեն հակառակ հետևանքներ ունենալու վտանգը, այսինքն` անտարբերություն, փոխոդարձ կասկած և, ի վերջո, հասարակական կյանքից օտարվելու զգացողություն:
Հանրային բանավեճի միջոցառումների արդյունավետությունը հնարավոր է բարձրացնել ուշադրություն դարձնելով դիզայնի և վարման սկզբունքներին:
Հանրային բանավեճի արդյունավետ միջոցառումները նպաստում են քաղաքացիների լիազորությունների ընդլայնմանը և քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիների և կառավարության կամ պետական մարմինների միջև վստահությանը: