Առողջապահական գրագիտության ուղեցույց

Աջակցություն առողջապահության նկատմամբ վստահության ամրապնդմանը եվ առողջապահական ծառայությունների հասանելիությանը

Առողջապահական գրագիտությունը կարևոր գործոն է իրավունքահեն առողջապահական ծառայությունների հավասար հասանելիության պահպանման գործում, հատկապես, երբ առկա առողջապահական ռեսուրսները բնակչության որոշ խմբերի համար առանձն հանգամանքների պատճառով ավելի քիչ հասանելի են: Սա հաշվի առնելով իր ռազմավարական գործողությունների ծրագրի շրջանակներում, Կենսաբժշկության և առողջապահության ոլորտներում (CDBIO) Մարդու իրավունքների ղեկավար կոմիտեն որոշեց մշակել առողջապահական գրագիտության ուղեցույց՝ առողջապահական խնամքի հավասար հասանելիության համար՝ բոլոր մարդկանց համար, ներառյալ խոցելի խմբերին  լինել ավելի արդյունավետ պաշտպաններ առողջապահական ծառայություններից օգտվելու և իրենց առողջության վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու հարցում:

Կենտրոնանալով անհատների առողջապահական գրագիտության կարիքների և առողջապահական համակարգերի համապատասխան պարտականությունների վրա՝ ուղեցույցը նպատակ ունի լինել տեղեկատվական առցանց ռեսուրս՝ ցուցադրված լավ փորձով և գործիքներով: Այն նպաստում է վստահության և առողջապահական խնամքի արդար հասանելիության ձևավորմանը՝ առաջարկելով ուղիներ, որոնց միջոցով որոշում կայացնողներն ու առողջապահական ծառայություններ մատուցողները կարող են իրականացնել առողջապահական գրագիտություն տարբեր անհատական, կազմակերպչական և քաղաքական մակարդակներում:  


Լավ փորձ