Եվրոպայի խորհրդի՝ Ստրասբուրգի կենտրոնակայանում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցում էին 47 անդամ պետությունների ներկայացուցիչներ, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունն այսօր Հայաստանից անցավ Ավստրիային։
Նախքան նախագահության փոխանցումն իր հաջորդին՝ գործող նախագահ Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, ներկայացրեց Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ձեռքբերումները։
Նախարարների կոմիտեի նոր նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Մ․ Շպինդելեգերը ներկայացրեց այսօրվանից սկսվող՝ Ավստրիայի վեցամսյա նախագահության առաջնահերթությունները։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցած կարճ արարողության ընթացքում նախարար Շպինդելեգերը հանդիսավոր կերպով գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդին հանձնեց «Ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի, որն հայտնի է «Ստամբուլի կոնվենցիա» անվամբ (CETS no. 210), Ավստրիայի վավերագրերը։
Ավստրիան խոստացավ, որ իր նախագահության ընթացքում «միջոցներ կձեռնարկի Կոնվենցիայի վաղ ուժի մեջ մտնելու նպատակով», ինչի համար պահանջվում է 10 վավերացում։ (ավելին․․․)