Chairmanship - Armenia
Երիտասարդական քաղաքականության համաժողով
12.11.2013 - Նոյեմբերի 13-14-ը Երևանում տեղի կունենա «Երիտասարդական աշխատանքի դերը ժողովրդավարական քաղաքացիության և մասնակցության կրթության մեջ» խորագրով Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների երիտասարդական քաղաքականության համաժողով: Համաժողովը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Երիտասարդական ոլորտում Եվրահանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի համագործակցության ծրագրի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից:
Համաժողովի նպատակն է առավել լավ ուսումնասիրել, ընկալել, ցուցադրել և ընդլայնել երիտասարդական աշխատանքի դերը ժողովրդավարական հասարակության և մասնակցության կրթության գործընթացում, նախաձեռնել երկխոսություններ, քննարկումներ, բանավեճեր, հնարավոր համագործակցություն բոլոր շահագրգիռ կողմերի միջև:
Համաժողովը Երևանում մի հարկի տակ կհավաքի Եվրոպայի և Կովկասի ավելի քան երկու տասնյակ երկրներից շուրջ 60 պետական մարմինների երիտասարդության ոլորտի պատասխանատուների, երիտասարդական աշխատողների, երիտասարդ առաջնորդների, հետազոտողների և այլ շահագրգիռ կողմերի` ոչ ֆորմալ կրթության և երիտասարդների զբաղվածության ոլորտներից: Կհյուրընկալվեն նաև երիտասարդական ազգային գործակալությունների, «SALTO» ռեսուրս կենտրոնի և «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի ներկայացուցիչները:
Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ հիմնական թեմաները.
• երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի ոլորտում ժողովրդավարական հասարակության կրթության և մասնակցության միջև կապերի ստեղծում և ամրապնդում՝ քաղաքականության, հետազոտական և գործնական տեսանկյուններից,
• երիտասարդական աշխատանքի դերը երիտասարդների միջմշակութային համագործակցության աջակցման գործընթացում,
• նոր տեխնոլոգիաների դերը ժողովրդավարական հասարակության և մասնակցության կրթության խթանման գործընթացում:
Հղումներ
Նախագահություն
Հայաստանը և ...
- Եվրոպայի խորհուրդը
- Խորհրդարանական վեհաժողովը
- Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը