Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում
Սկիզբ՝ 2023 թ․ հունվարի 1
Տևողություն՝ 24 ամիս
Դոնորներ՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ
Բյուջե՝ 957 000 եվրո
Գործընկերներ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ ներքին գործերի նախարարություն/ ՀՀ ոստիկանություն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀՀ քննչական կոմիտե
Ծրագրի պատասխանատու՝ Լիանա Ամիրբեկյան, ծրագրի ավագ պատասխանատու
Եվրոպայի խորհրդի ծրագրի նպատակն է ուժեղացնել շահագրգիռ կողմերի կարողությունները և զարգացնել համագործակցությունը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության, ներառյալ թվային բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցում, ինչպես ամրագրված է Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում (Ստամբուլի կոնվենցիա), ինչպես նաև գործնականում օժանդակել գենդերային հավասարությանը և կանանց իրավազորմանը։
Ծրագիրը հիմնված է 2022 թվականի դեկտեմբերին ավարտված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի վրա:
Ծրագիրը աջակցում է գենդերային հավասարության խթանմանը և կանանց իրավազորմանը (ԿԻ), ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության (ԿՆԲ) և ընտանեկան բռնության (ԸԲ) դեմ պայքարին՝ գիտելիքների բարելավման և եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին համապատասխան միջգերատեսչական համագործակցության զարգացման միջոցով: Ծրագրի ակնկալվող երկարաժամկետ ազդեցությունը կայանում է նրանում, որ Հայաստանում կանայք օգտվեն գենդերային հավասարությաունից և կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի պաշտպանությունից:
Ծրագիրն օժանդակում է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2024 թվականների գործողությունների ծրագրին, որպեսզի.
- Հայաստանն ավելի լավ պատրաստված լինի Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանը։
- Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հայաստանյան իրավական և քաղաքականության շրջանակը համահունչ լինի Եվրոպայի խորհրդի չափանիշներին։
- Արդարադատության և աջակցության ծառայությունները լինեն ավելի մատչելի գենդերային և ընտանեկան բռնությունից տուժած կանանց համար, ներառյալ առավել անապահովների։
- Իրավապահ մարմինների աշխատակիցները, սոցիալական աշխատողները և այլ համապատասխան մասնագետներն ավելի լավ ընկալեն եվրոպական չափանիշները և գենդերազգայուն մոտեցումները՝ ընտանեկան բռնության և գենդերային բռնության տուժողների հետ աշխատանքում։
Ծրագիրն իրականացվելու է երեք ուղղությամբ.
- Ուղղություն 1 (ԿՆԲ/ԸԲ)․ Եվրոպայի խորհուրդը կաջակցի ՀՀ կառավարությանը՝ իրենց քաղաքականությունն ու ներպետական կազմակերպչական շրջանակը Ստամբուլի կոնվենցիային համապատասխանեցնելու ջանքերում՝ տրամադրելով հիմնավոր գիտելիքներ և տեղեկատվություն հեռանկարային փորձի մասին: Հատուկ ուշադրության կարժանանա միջգերատեսչական համագործակցության զարգացումը։ Ծրագրի ներքո կիրականացվի ԿՆԲ-ի նոր ձևերի ուղղությամբ աշխատանք՝ ԿՆԲ-ի թվային գնահատման մասին Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի անկախ փորձագետների խմբի (GREVIO) թիվ 1 ընդհանուր հանձնարարականին համապատասխան:
- Ուղղություն 2 (ԿԻ)․ Եվրոպայի խորհուրդը կաջակցի կանանց իրավազորման հարցում ՀՀ կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը՝ խրախուսելով կանանց մասնակցությունը որոշումների կայացմանը և պայքարելով կարծրատիպերի ու սեքսիզմի դեմ, որոնք կարող են հանգեցնել գենդերային անհավասարության և խոչընդոտ հանդիսանալ կանանց կողմից մարդու իրավունքներից լիարժեք օգտվելու հարցում: Աջակցությունը մասնավոևապես հիմնված է Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության ռազմավարությանը (2018-2023թթ․) և Նախարարների կոմիտեի CM/Rec(2019)1 անդամ պետություններին ուղղված հանձնարարականին՝ սեքսիզմի կանխարգելման և դրա դեմ պայքարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խոստումնալից գործելակերպի վերաբերյալ:
2024 թվականի հունվարին ծրագրում ներառվել է նոր բաղադրիչ, որը կօգնի Հայաստանի կառավարությանը փախստական կանանց ե և աղջիկների կարիքների ուղված ռազմավարության և քաղաքականության մշակելուն, իրազեկվածության բարձրացմանը և նրանց ինտեգրմանն ու հզորացմանը աջակցելուն:
-
Ուղղություն 3 (փախստականների իրավունքներ) այս նոր բաղադրիչի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը փախստական կանանց և աղջիկների իրավունքների ոլորտում քաղաքականության մշակմանը և իրականացմանը: Աջակցության տրամադրման գործընթացն առաջնորդվում է համապատասխան եվրոպական չափանիշներով, հանձնարարականներով և ռազմավարություններով: Ծրագրի նպատակն է խթանել տեղական համայնքներում կանանց և աղջիկների գենդերազգայուն տնտեսական և սոցիալական ներառումը և ինտեգրումը, հարթակ ստեղծել քաղաքացիական հասարակության կողմից փախստական կանանց և աղջիկների իրավունքների բարձրաձայնման համար, ինչպես նաև ընդլայնել մեդիա մասնագետների հմտությունները կին փախստականների և պատերազմի տուժղների մասին հաղորդելու հարցում։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության բաժնի կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի բաժնի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից։