Կոտրելով գենդերային կարծրատիպերը
Ներկայացնում ենք FemInno-ի նոր, ոգեշնչող փոդքասթների շարքը՝ «Ես այստեղ եմ», որը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Փոդքասթների շարքը ներկայացնում է կանանց պատմություններ, ովքեր հաղթահարել են հասարակության սահմանափակումները, հաջողության հաել ոչ սովորական մասնագիտություններում՝ կիսելով իրենց պատկերացումները ճկունության և վճռականության վերաբերյալ:
Այս փոդքասթներում արտահայտված կարծիքները հեղինակ(ներ)ի պատասխանատվությունն են և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպայի խորհրդի պաշտոնական քաղաքականությունը:
Ծանոթացեք Անահիտ Պետոյանի հետ՝ միջուկային քերաբան է, ճառագայթային անվտանգության կրտսեր մասնագետ։ Որպես երիտասարդ կին՝ նա գործունեություն է ծավալում եզակի և բարդ ոլորտում, ունենալով ոչ սովորական մասնագիտություն Հայաստանում։ Ինչպե՞ս է Անահիտն ընտրել իր մասնագիտությունը, և որո՞նք են այն բարդությունները, որոնց նա բախվում է։ Այս փոդքաստի ընթացքում նա կիսվում այս ու շատ այլ հարցերի պատասխաններով, իր հետաքրքիր պատմությամբ ու հաղթահարված խոչընդոտներով։
Լիլիթ Պետրոսյանը տաղանդների ներգրավման մասնագետ է, ով հաղթահարել է շրջափակման, պատերազմի և տեղահանության դժվարությունները, բայց երբեք չի հրաժարվել իր երազանքներից։ Այս թողարկման ընթացքում Լիլիթը կիսվում է իր կյանքի պատմությամբ՝ այն փորձությունների մասին, որոնցով անցել է, և ինչպես է շարունակում առաջ շարժվել, չնայած կորստին և ցավին։ Ոգեշնչող պատմություն՝ քաջության, հաստատակամության և անկոտրուն կամքի մասին։
Դիանա Խաչատրյանը՝ խիզախ ու համարձակ, կամքով լի օդաչու է, ով կոտրել է կարծրատիպերը և հետևել իր ավիացիայի հանդեպ սիրուն։ Ինչպե՞ս է նա ընտրել այս համարձակ և պատասխանատու մասնագիտությունը, ի՞նչ դժվարությունների է հանդիպում ամեն օր և ինչպե՞ս է կարողանում համատեղել անձնական կյանքը։ Միացեք՝ լսելու Դիանայի ոգեշնչող պատմությունը։
Ծանոթացեք Լիկա Զաքարյանի հետ՝ քաջ լրագրող և վավերագրող, ով 2020 թվականի հակամարտության ընթացքում հակամաչտության գոտում մնացաց վերջին աղջիկներից է։ Նա փաստագրել և միջազգային հանրությանն է ներկայացրել իրականությունը ինչպես իր, այնպես էլ ուրիշների աչքերով։ Միացեք լսելու այս թողարկումը, որտեղ Լիկան պատմում է իր ընտրած ուղու և հաղթահարված մարտահրավերների մասին։
Ձեզ ենք ներկայացնում սոցիալական գովազդների շարք, որը մարտահրավեր է նետում արմատացած կարծրատիպերին։ Գենդերային դերերի հեռացումը թույլ է տալիս մեզ ազատորեն հետևել մեր կրքերին և նպաստում է հավասարությանը: Սոցիալական գովազդները պատրաստվել են Boon TV-ի կողմից Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Սոցիալական գովազդների այս շարքում արտահայտված կարծիքները հեղինակ(ներ)ի պատասխանատվությունն են և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպայի խորհրդի պաշտոնական քաղաքականությունը:
Ի՞նչ եք տեսնում, որևէ մեկի կոշիկներին նայելիս։ Բարձրակրունկ կոշիկներ, սպորտային կոշիկներ՝ հաճախ առաջին հայացքից չենք նկատում մարդուն։
Կարծրատիպերը խանգարում են մեզ տեսնել մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան։
Երբևէ մտածե՞լ եք, որ որոշ իրեր ունեն որոշակի սեռ: Հայերենում առարկաները չունեն սեռ, և նույնը պետք է լինի մեր մտածելակերպում. կարծրատիպերը չպետք է սահմանափակեն մեր հնարավորությունները:
Կարծրատիպերը սահմանափակում են մեր հնարավորությունները։
Գենդերային դերերի վերացումը թույլ է տալիս մեզ ազատորեն հետևել մեր երազանքներին և խթանում է հավասարությունը։
Ինքնուրույն ընտրենք, թե ով ենք մենք։
Բացահայտեք Շիրակի կանանց ոգեշնչող պատմությունները՝ Շանթ հեռուստաընկերության 18 հաղորդաշարերի միջոցով, որոնք իրականացվել են Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարում և գենդերային հավասարության ամրապնդում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Հաղորդումները պատմում են բացառիկ կանանց մասին, ովքեր հաղթահարել են կարծրատիպերն ու հասել նշանակալի հաջողությունների տարբեր ոլորտներում։ Ներկայացվում են նաև հակամարտությունից և տեղահանումից հետո Շիրակում իրենց կյանքը վերակերտած կանանց պատմություններ։ Նրանք վերաձևավորել են իրենց ապագան, ստեղծել բարգավաճ բիզնեսներ, ստանձնել առաջնորդի դերը և ճանաչում բերել ոչ միայն իրենց, այլև իրենց քաղաքներին, գյուղերին ու համայնքներին։
Դիտեք հաղորդաշարը YouTube ալիքով
Այս հաղորդաշարում արտահայտված կարծիքները հեղինակ(ներ)ի պատասխանատվությունն են և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպայի խորհրդի պաշտոնական քաղաքականությունը:
Այս շարքը բացահայտում է հայ կանանց մոռացված պատմությունը՝ մարտահրավեր նետելով կարծրատիպերին և անդրադարձ կատարելով պատմական բազմաթիվ հետաքրքիր ակնարկներին։ Երկար ժամանկ է ինչ հայ կանանց դերերը սահմանափակվել է ավանդական ընտանեկան առօրյայով։ Եկեք բացահայտենք հայ կանանց իրական ու բազմակողմանի դերն ու ներդրումը, մարտահրավեր նետենք աղճատված պատկերացումներին և վերաձևավորենք մեր մոտեցումները։
Ահա մի քանի կարևոր կետեր.
- 20-րդ դարի սկզբին ուշագրավ հայ կանայք մամուլի միջոցով բարձրաձայնում էին կանանց իրավունքների խնդիրները՝ անդրադառնալով, թե ինչ որակներ պետք է ունենա հայ կինը և իր կարծիքն արտահայտի կանանց իրավունքների վերաբերյալ:
- Կրթական ուղղվածությունը պետք է լինի նույնը երկու սեռերի համար: Եթե երկու սեռերին էլ զրկենք իրենց բնորոշ բնազդներից, նրանք երկուսն էլ զուտ մարդ են, և երկուսն էլ նույնն են:
- Ինչպե՞ս է փոխվել կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ ժամանակի ընթացքում, և ինչպիսի՞ն է կանանց աճող ազդեցությունը հասարակական լայն գործունեության վրա:
- Կանանց դերի փոփոխությունը աշխատաշուկայում։ Ինչպես է տարիների ընթացքում զարգանում կանանց մասնակցությունը աշխատուժում՝ անցած մարտահրավերներից մինչև ներկա ձեռքբերումները, տեսեք կանանց ձեռքբերումները և ինչ է դեռ առջևում՝ դեպի աշխատավայրում հավասարություն տանող ճանապարհորդությունը:
Նախաձեռնությունը իրականացվել է Պարադիգմա կրթական հիմնադրամի կողմից Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Այս նյություն արտահայտված կարծիքները հեղինակ(ներ)ի պատասխանատվությունն են և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպայի խորհրդի պաշտոնական քաղաքականությունը: