Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում փախստականներին ընդունած համայնքներին» ծրագիրը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի նպատակն է աջակցել ՏԻՄ-րին՝ իրականացնելու ծրագրեր, որոնք ուղղված են 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղահանված փախստականների հրատապ և միջնաժամկետ կարիքների արձագանքմանը:
Այս դրամաշնորհային մրցույթը բաց է Հայաստանի 6 մարզերի՝ Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի և Լոռու 43 առավել մեծ թվով փախստականներ ընդունած համայնքների համար: Ընտրված համայնքները դրամաշնորհներ կստանան այն ծրագրերի համար, որոնք կնպաստեն
Դրամաշնորհային մրցույթի բյուջեն կազմում է 100,000 Եվրո: Եվրոպայի խորհուրդը նախատեսում է տրամադրել 4 դրամաշնորհ՝ յուրաքանչյուր համայնքապետարանին՝ 25,000 Եվրո։
Դիմում-հայտերը պետք է ուղարկվեն մինչև 2024թ․-ի ապրիլի 19-ը (Հայաստանի ժամանակով՝ մինչև ժ․ 23:59-ը)։
Կից՝
Դիմում-հայտերի ներկայացման հրավերը