Back Խոցելի իրավիճակներում հայտնված փախստական կանանց և աղջիկների գենդերազգայուն տնտեսական և սոցիալական հզորացման և ինտեգրմանն ուղղված ծրագրեր, որոնք կնպաստեն ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

«Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապդումը Հայաստանում»  (փուլ 2) ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը հայտարարում է ծրագրերի դիմում-հրավեր՝ կանանց և աղջիկների գենդերազգայուն տնտեսական և սոցիալական հզորացման ու ինտեգրմանն ուղղված ծրագրեի համար, որոնք նաև կնպաստեն Եվրոպայի խորհրդի ջանքերին՝ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, գենդերային հավասարության և կանանց հզորացման ոլորտներում, ինչպես նաև Հայաստանում փախստական կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանը։Դրամաշնորհի դիմում-հայտեր կարող են ներկայացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ), վերապատրաստող հաստատությունները, որոնք ունեն փորձ Հայաստանում կանանց նկատմամբ բռնության (ԿՆԲ) և ընտանեկան բռնության (ԿԲ) դեմ պայքարի, գենդերային հավասարության և փախստական ​​կանանց իրավունքների խթանման գործընթացում: 

Դիմում-հայտերը պետք է ուղարկվեն մինչև 2025թ-ի  փետրվարի 13-ը (ժ 23:00-ը)։

Ծրագրերի իրականացման ժամանակահատվածն սկսվում է 2025թ-ի մարտի 1-ից և  ավարտվում է ոչ ուշ, քան 2025թ-ի օգոստոսի 30-ը։

Կից ներկայացվում են դիմում-հայտերի ներկայացման հրավերը, ծրագրի դիմում-հայտի, բյուջեի և աշխատանքային պլանի ձևերը, ինչպես նաև դրամաշնորհային պայմանագրի և ֆինանսական հաշվետվության ձևանմուշները անգլերեն լեզվով։

 Դիմում-հայտերի ներկայացման հրավեր

Ծրագրի դիմում-հայտ

Բյուջեի ձև

Դրամաշնորհային պայմանագիր

Ֆինանսական հաշվետվության ձևանմուշ

Աշխատանքային պլանի ձև      

 

Խնդրում ենք ուղարկել ձեր ամբողջական հայտադիմումը հետևյալ էլեկտրնային հասցեով՝ tender.armenia.bh9288@coe.int

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 29 ՀՈՒՆՎԱՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page