Իրականացված ծրագրեր
Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինական ռազմավարություն պատմական քաղաքներում (COMUS)
Սկիզբը՝ հունվար, 2015թ.
Տևողությունը՝ 30 ամիս
Բյուջե՝ 650 000 եվրո՝ 5 երկրի համար
Դոնորը՝ Եվրոպայի խորհուրդ և Եվրոպական միություն
Գործընկերները`Համաշխարհային ժառանգության քաղաքների կազմակերպություն (OWHC), Մշակույթի նախարարություն
COMUS-ը Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ նախաձեռնություն էր, որը Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի մաս էր կազմում։ Այն նպատակ ուներ խթանելու սոցիալական և տնտեսական զարգացումը` տարածաշրջանի պատմական քաղաքներիում մշակութային ժառանգության արժևորման միջոցով։ Այն իրականացվում էր Բելոռուսի, Հայաստանի, Մոլոդվայի Հանրապետության, Ուկրաինայի և Վրաստանի 9 փոքր ու միջին քաղաքներում։
Այն համապատասխանում է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության ընդհանուր առաջնահերթյուններին՝ այն է բարելավել եվրոպացիների կենսամիջավայրը, միևնույն ժամանակ քաղաքացիներին տալով ավելի ուղղակի դերակատարություն տեղական տնտեսական զարգացման նախագծերը սահմանելու, որոշելու և իրականացնելու գործում։ COMUS-ը հնարավորություն է տալիս փոխկապակցելու ժառանգության պահպանության խնդիրները համայնքային զարգացմանն ու տնտեսական աճին։
Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել COMUS-ի պաշտոնական կայքում՝ www.coe.int/comus.