«Այն, ինչ չենք կարող անել միայնակ, կարող ենք անել միասին»։ ԵԽ Լավ կառավարման փորձագիտական կենտրոնի կողմից Երևանում կազմակերպված մի շարք սեմինարների ընթացքում Հայաստանի 42 համայնքների ղեկավարները և տնտեսական զարգացման պատասխանատուները լավատեսություն են հայտնել միջհամայնքային համագործակցության ներուժի վերաբերյալ՝ քաղաքացիներին ավելի լավ ծառայություններ մատուցելու նպատակով:
Այդ սեմինարները հաջորդել են վերջերս ԵԽ Լավ կառավարման փորձագիտական կենտրոնի կողմից Հայաստանի տեղական իշխանություններին 11 դրամաշնորհների տրամադրմանը` միջհամայնքային համագործակցության տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները մշակելու նպատակով:
2024թ․-ի ապրիլի 11-ին, այն նույն օրը, երբ տրվել էր Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում փախստականների արձագանքման ծրագրերի համապարփակ փաթեթի մեկնարկը, կազմակերպվել է սեմինար «Դիմակայունության զարգացման ռազմավարություններ» թեմայով՝ աջակցելու համայնքներին Ղարաբաղից փախստականների կարիքներին արդյունավետ կերպով արձագանքելու հարցում: Դիմակայունության զարգացման ռազմավարությունների մոտեցումը համահունչ է 2024թ․-ի մարտին ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից ընդունած «Տեղական և տարածքային արձագանքներ բնական աղետներին և կլիմայական վտանգներին. ռիսկերին պատրաստվածությունից մինչև դիմակայունություն» 510 (2024) հանձնարարականին։ Միևնույն ժամանակ, Ղարաբաղից փախստականներին ընդունած համայնքների անհապաղ և միջնաժամկետ կարիքները հոգալու համար դրամաշնորային մրցույթին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի ապրիլի 19-ը։
Այս սեմինարները կազմակերպվել են «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ II» և «Աջակցություն Հայաստանում փախստականներին ընդունող համայնքներին» ծրագրերի շրջանակներում, որոնք իրականացվում են ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Լավ կառավարման փորձագիտական կենտրոնի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից:
Ծրագրի նպատակն է աջակցել տեղական ինքնակառավարման համար եվրոպական չափանիշներին համապատասխան վերանայված օրենսդրության ընդունմանը՝ արտացոլելու Հայաստանի նոր վարչատարածքային քարտեզը, և զարգացնել նոր խոշորացված համայնքների տեղական իշխանությունների կարողությունները՝ ապահովելու, որ նրանք կարողանան ստանձնել նոր իրավասություններ և մատուցել նոր ծառայություններ ապակենտրոնացան ռազմավարության շրջանակում։