Back Գենդերային հավասարության ամրապնդումը հայաստանյան լրագրության մեջ

Գենդերային հավասարության ամրապնդումը հայաստանյան լրագրության մեջ

Հայաստանի լրագրողներ և մեդիա ոլորտի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցեցին կանանց նկատմամբ բռնության և հակամարտությունների հետևանքով տեղահանված կանանց ու աղջիկների մասին լուսաբանելիս գենդերազգայուն ձևակերպումներին, դիրքորոշումներին և էթիկապես պատշաճ մոտեցումներին նվիրված դասընթացի, որը տեղի ունեցավ մայիսի 16-17-ը, Ծաղկաձոր քաղաքում։

Մասնակիցները բարելավեցին սոցիալական նորմերի, կարծրատիպերի և գենդերային կողմնակալության ազդեցության մասին իրենց գիտելիքները և վերլուծական քննարկումներ ծավալեցին փախստական ​​կանանց և աղջիկների համար արդիական հարցերի ու հիմնախնդիրների շուրջ։ Դիրքորոշումների ձևավորման, բռնության ենթարկված և այն վերապրած անձանց կարիքների բարձրաձայնման, իրենց պատմություններով կիսվելու համար վերջիններիս հարթակ տրամադրելու գործում մեդիաի դերի վերաբերյալ քննարկումները խթանեցին էթիկապես առավել պատշաճ, անկողմնակալ և արդյունավետ լրագրության ամրապնդումը։

«Դասընթացը շատ բան տվեց ինձ․ հետաքրքիր գործնական աշխատանքների և քննարկումների  շնորհիվ ես ընդլայնեցի իմ գիտելիքներն ու պատկերացնումները գենդերային հավասարության և մեդիա հարթակներում գենդերային ներկայացուցչության մասին։ Կարծրատիպերին առնչվող քննարկումները,  հատկապես առնականության վերաբերյալ տեսակետները և Հայաստանում առնականության մասին պատկերացումների վերաբերյալ ներկայացված ուսումնասիրությունը սթափեցնող էին: Աշխատելով կրթական ոլորտի զարգացման հիմնադրամում, որը վերլուծելով մարդկության պատմությունը ձգտում է մարտահրավեր նետել գենդերային կարծրատիպերին, հատկապես տպավորիչ էին գենդերային ապատեղեկատվությանը հակազդելու և առնականության շուրջ տարբեր թյուրընկալումները ներկայացնելու վերաբերյալ վերլուծությունները: Այս դասընթացը նպաստեց գենդերային հիմնախնդրի ըմբռնմանը, մոտիվացրեց ինձ ավելի մեծ ջանքեր ներդնել մեր մեդիա նախագծերում այդ հիմնախնդրի ներառական և արդար ներկայացման ուղղությամբ», նշեց դասընթացի մասնակից՝ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Թալին Սաղդասարյանը:

Դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ։

 

ԾԱՂԿԱՁՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ 16-17 ՄԱՅԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Սկիզբ՝ 2023 թ․ հունվարի 1

Տևողություն՝ 24 ամիս

Դոնորներ՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Բյուջե՝ 957 000 եվրո

Գործընկերներ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունՀՀ արդարադատության նախարարությունՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունՀՀ ներքին գործերի նախարարություն/ ՀՀ ոստիկանությունՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակՀՀ քննչական կոմիտե

Ծրագրի պատասխանատու՝ Լիանա Ամիրբեկյան, ծրագրի ավագ պատասխանատու

Եվրոպայի խորհրդի ծրագրի նպատակն է ուժեղացնել շահագրգիռ կողմերի կարողությունները և զարգացնել համագործակցությունը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության, ներառյալ թվային բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցում, ինչպես ամրագրված է Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում (Ստամբուլի կոնվենցիա), ինչպես նաև գործնականում օժանդակել գենդերային հավասարությանը և կանանց իրավազորմանը։  

Ծրագիրը հիմնված է 2022 թվականի դեկտեմբերին ավարտված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի վրա:

Ծրագիրը աջակցում է գենդերային հավասարության խթանմանը և կանանց իրավազորմանը (ԿԻ), ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության (ԿՆԲ) և ընտանեկան բռնության (ԸԲ) դեմ պայքարին՝ գիտելիքների բարելավման և եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին համապատասխան միջգերատեսչական համագործակցության զարգացման միջոցով: Ծրագրի ակնկալվող երկարաժամկետ ազդեցությունը կայանում է նրանում, որ Հայաստանում կանայք օգտվեն գենդերային հավասարությաունից և կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի պաշտպանությունից:

Ծրագիրն օժանդակում է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2024 թվականների գործողությունների ծրագրին, որպեսզի.

  • Հայաստանն ավելի լավ պատրաստված լինի Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանը։
  • Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հայաստանյան իրավական և քաղաքականության շրջանակը համահունչ լինի Եվրոպայի խորհրդի չափանիշներին։
  • Արդարադատության և աջակցության ծառայությունները լինեն ավելի մատչելի գենդերային և ընտանեկան բռնությունից տուժած կանանց համար, ներառյալ առավել անապահովների։
  • Իրավապահ մարմինների աշխատակիցները, սոցիալական աշխատողները և այլ համապատասխան մասնագետներն ավելի լավ ընկալեն եվրոպական չափանիշները և գենդերազգայուն մոտեցումները՝ ընտանեկան բռնության և գենդերային բռնության տուժողների հետ աշխատանքում։

Ծրագիրն իրականացվելու է երեք ուղղությամբ.

  • Ուղղություն 1 (ԿՆԲ/ԸԲ)․ Եվրոպայի խորհուրդը կաջակցի ՀՀ կառավարությանը՝ իրենց քաղաքականությունն ու ներպետական կազմակերպչական շրջանակը Ստամբուլի կոնվենցիային համապատասխանեցնելու ջանքերում՝ տրամադրելով հիմնավոր գիտելիքներ և տեղեկատվություն հեռանկարային փորձի մասին: Հատուկ ուշադրության կարժանանա միջգերատեսչական համագործակցության զարգացումը։ Ծրագրի ներքո կիրականացվի ԿՆԲ-ի նոր ձևերի ուղղությամբ աշխատանք՝ ԿՆԲ-ի թվային գնահատման մասին Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի անկախ փորձագետների խմբի (GREVIO) թիվ 1 ընդհանուր հանձնարարականին համապատասխան:

 

2024 թվականի հունվարին ծրագրում ներառվել է նոր բաղադրիչ, որը կօգնի Հայաստանի կառավարությանը փախստական կանանց ե և աղջիկների կարիքների ուղված ռազմավարության և քաղաքականության մշակելուն, իրազեկվածության բարձրացմանը և նրանց ինտեգրմանն ու հզորացմանը աջակցելուն:
  • Ուղղություն 3 (փախստականների իրավունքներ) այս նոր բաղադրիչի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը փախստական ​​կանանց և աղջիկների իրավունքների ոլորտում քաղաքականության մշակմանը և իրականացմանը: Աջակցության տրամադրման գործընթացն առաջնորդվում է համապատասխան եվրոպական չափանիշներով, հանձնարարականներով և ռազմավարություններով: Ծրագրի նպատակն է խթանել տեղական համայնքներում կանանց և աղջիկների գենդերազգայուն տնտեսական և սոցիալական ներառումը և ինտեգրումը, հարթակ ստեղծել քաղաքացիական հասարակության կողմից փախստական կանանց և աղջիկների իրավունքների բարձրաձայնման համար, ինչպես նաև ընդլայնել մեդիա մասնագետների հմտությունները կին փախստականների և պատերազմի տուժղների մասին հաղորդելու հարցում։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության բաժնի կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի բաժնի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից։

Նյութեր

 Փաստաթերթ․ «Առասպելներ և փաստեր Ստամբուլի կոնվենցիայի մասին»

 Բրոշյուր․ «Ինչու՞ է ﬔզ պետք Ստամբուլի կոնվենցիան»

 Մեթոդաբանություն Ստանբուլի կոնվենցիայի արժեքների, նպատակների և հիմնական դրույթների ամրապնդմանը միտված հաղորդակցության/քարոզարշավների վարման համար

 Ստուգաթերթ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի արժեքների, նպատակների և հիմնական դրույթների ամրապնդմանը միտված հաղորդակցության/քարոզարշավների վարման

 Պաստառ «Ստամբուլի կոնվենցիայի պահանջը՝ բռության ենթարկվածների կարիքներն ու իրավունքները ծառայությունների հիմքում դնելու պահանջը: Ի՞նչ է սա նշանակում»։

 Ինֆոգրաֆիկա «Ընտանեկան բռնության ենթարկված կնոջ ուղին՝ առանց Ստամբուլի կոնվենցիայի և Ստամբուլի կոնվենցիայի դեպքում»

 

   Բրոշյուր․ «Սեքսիզմ․ նկատի՛ր, անվանի՛ր, դադարեցրու՛։»

 Բրոշյուր․ Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության հետևողական հաղթահարում

 Հետազոտական ուսուﬓասիրություն․ «Էլեկտրոնային հսկողությունը միջանձնային բռնության դեպքերում. չափանիշներ, սկզբունքներ և  պետությունների պրակտիկա»

Ստամբուլի կոնվենցիա

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ելակետային ուսումնասիրություն