Back Ընտանեկան բռնության օրենսդրական փոփոխությունների կիրարկումը եւ արդյունավետ միջգերատեսչական համագործակցությանը․ Կլոր-սեղան քննարկում

Ընտանեկան բռնության օրենսդրական փոփոխությունների կիրարկումը եւ արդյունավետ միջգերատեսչական համագործակցությանը․ Կլոր-սեղան քննարկում

2024 թվականի մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի, դատախազության, քննչական կոմիտեի, վճռաբեկ դատարանի, ներքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ կլոր սեղան քննարկում ուղղված ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրենսդրության վերջին փոփոխություններին: Այս քննարկումը միայն առաջին քայլն է ուղղված Հայաստանում ընտանեկան բռնության օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ հետագա համակողմանի քննարկումներին և արդյունավետ համագործակցության ձևավորմանը։

Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հուլիսի 1-ից, նախատեսում են մի շարք հասկացություններ հստակեցում և նոր հասկացությունների ամրագրում՝ քրեական օրենսդրության և վերաբերելի կարգավորումնեի հետ ներդաշնակեցման, ինչպես նաև միջազգային չափանիշների ապահաովման համար, մասնավորապես՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային։

Մասնակիցները քննարկեցին օրենսդրական փոփոխություններով պայմանավորված կիրարկման ռազմավարությունը, քրեադատավարական գործընթացներում հնարավոր և անհրաժեշտ փոփոխությունները, ինչպես նաև զոհերին տրամադրվող աջակցության և պաշտպանության նոր մեխանիզմները: Քննարկման առարկա էին նաև համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ներքին կանոնակարգերի բարելավումը և միջգերատեսչական համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ աջակցության ծառայությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: 

«Այս քննարկումը շատ կարևոր է պաշտոնատար անձանց և ծառայողներին ընտանեկան բռնության գործերի արդյունավետ քննությանը նախապատրաստելու և օրենսդրական փոփոխությունների անխափան և արդյունավետ կիրարկումն ապահովելու համար: Մենք մտադիր ենք շարունակել քննարկումներն ու համագործակցությունը, որպեսզի թե՛ ոստիկանության ծառայողներին, թե՛ մյուս գործընկերներին տրամադրենք հարթակ քննարկելու անհրաժեշտ ներքին կանոնակարգերի ու մեխանիզմների ներդրման, օրենսդրության կիրարկման վերաբերյալ առկա մտահոգությունների և քննարկման ենթակա այլ հարցերի բարձրաձայնման համար՝ սերտորեն համագործակցելով բոլոր համապատասխան գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ ՝ զոհերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու համար», - հայտարարեց է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ՝ Էդգար Պետրոսյանը։

Քննարկումն իրականացվեց Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՝ ՀՀ ոստիկանության հետ համագործակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 23 ՄԱՅԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Սկիզբ՝ 2023 թ․ հունվարի 1

Տևողություն՝ 24 ամիս

Դոնորներ՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Բյուջե՝ 957 000 եվրո

Գործընկերներ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունՀՀ արդարադատության նախարարությունՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունՀՀ ներքին գործերի նախարարություն/ ՀՀ ոստիկանությունՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակՀՀ քննչական կոմիտե

Ծրագրի պատասխանատու՝ Լիանա Ամիրբեկյան, ծրագրի ավագ պատասխանատու

Եվրոպայի խորհրդի ծրագրի նպատակն է ուժեղացնել շահագրգիռ կողմերի կարողությունները և զարգացնել համագործակցությունը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության, ներառյալ թվային բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցում, ինչպես ամրագրված է Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում (Ստամբուլի կոնվենցիա), ինչպես նաև գործնականում օժանդակել գենդերային հավասարությանը և կանանց իրավազորմանը։  

Ծրագիրը հիմնված է 2022 թվականի դեկտեմբերին ավարտված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի վրա:

Ծրագիրը աջակցում է գենդերային հավասարության խթանմանը և կանանց իրավազորմանը (ԿԻ), ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության (ԿՆԲ) և ընտանեկան բռնության (ԸԲ) դեմ պայքարին՝ գիտելիքների բարելավման և եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին համապատասխան միջգերատեսչական համագործակցության զարգացման միջոցով: Ծրագրի ակնկալվող երկարաժամկետ ազդեցությունը կայանում է նրանում, որ Հայաստանում կանայք օգտվեն գենդերային հավասարությաունից և կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի պաշտպանությունից:

Ծրագիրն օժանդակում է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2024 թվականների գործողությունների ծրագրին, որպեսզի.

  • Հայաստանն ավելի լավ պատրաստված լինի Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանը։
  • Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հայաստանյան իրավական և քաղաքականության շրջանակը համահունչ լինի Եվրոպայի խորհրդի չափանիշներին։
  • Արդարադատության և աջակցության ծառայությունները լինեն ավելի մատչելի գենդերային և ընտանեկան բռնությունից տուժած կանանց համար, ներառյալ առավել անապահովների։
  • Իրավապահ մարմինների աշխատակիցները, սոցիալական աշխատողները և այլ համապատասխան մասնագետներն ավելի լավ ընկալեն եվրոպական չափանիշները և գենդերազգայուն մոտեցումները՝ ընտանեկան բռնության և գենդերային բռնության տուժողների հետ աշխատանքում։

Ծրագիրն իրականացվելու է երեք ուղղությամբ.

  • Ուղղություն 1 (ԿՆԲ/ԸԲ)․ Եվրոպայի խորհուրդը կաջակցի ՀՀ կառավարությանը՝ իրենց քաղաքականությունն ու ներպետական կազմակերպչական շրջանակը Ստամբուլի կոնվենցիային համապատասխանեցնելու ջանքերում՝ տրամադրելով հիմնավոր գիտելիքներ և տեղեկատվություն հեռանկարային փորձի մասին: Հատուկ ուշադրության կարժանանա միջգերատեսչական համագործակցության զարգացումը։ Ծրագրի ներքո կիրականացվի ԿՆԲ-ի նոր ձևերի ուղղությամբ աշխատանք՝ ԿՆԲ-ի թվային գնահատման մասին Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի անկախ փորձագետների խմբի (GREVIO) թիվ 1 ընդհանուր հանձնարարականին համապատասխան:

 

2024 թվականի հունվարին ծրագրում ներառվել է նոր բաղադրիչ, որը կօգնի Հայաստանի կառավարությանը փախստական կանանց ե և աղջիկների կարիքների ուղված ռազմավարության և քաղաքականության մշակելուն, իրազեկվածության բարձրացմանը և նրանց ինտեգրմանն ու հզորացմանը աջակցելուն:
  • Ուղղություն 3 (փախստականների իրավունքներ) այս նոր բաղադրիչի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը փախստական ​​կանանց և աղջիկների իրավունքների ոլորտում քաղաքականության մշակմանը և իրականացմանը: Աջակցության տրամադրման գործընթացն առաջնորդվում է համապատասխան եվրոպական չափանիշներով, հանձնարարականներով և ռազմավարություններով: Ծրագրի նպատակն է խթանել տեղական համայնքներում կանանց և աղջիկների գենդերազգայուն տնտեսական և սոցիալական ներառումը և ինտեգրումը, հարթակ ստեղծել քաղաքացիական հասարակության կողմից փախստական կանանց և աղջիկների իրավունքների բարձրաձայնման համար, ինչպես նաև ընդլայնել մեդիա մասնագետների հմտությունները կին փախստականների և պատերազմի տուժղների մասին հաղորդելու հարցում։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության բաժնի կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի բաժնի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից։

Նյութեր

 Փաստաթերթ․ «Առասպելներ և փաստեր Ստամբուլի կոնվենցիայի մասին»

 Բրոշյուր․ «Ինչու՞ է ﬔզ պետք Ստամբուլի կոնվենցիան»

 Մեթոդաբանություն Ստանբուլի կոնվենցիայի արժեքների, նպատակների և հիմնական դրույթների ամրապնդմանը միտված հաղորդակցության/քարոզարշավների վարման համար

 Ստուգաթերթ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի արժեքների, նպատակների և հիմնական դրույթների ամրապնդմանը միտված հաղորդակցության/քարոզարշավների վարման

 Պաստառ «Ստամբուլի կոնվենցիայի պահանջը՝ բռության ենթարկվածների կարիքներն ու իրավունքները ծառայությունների հիմքում դնելու պահանջը: Ի՞նչ է սա նշանակում»։

 Ինֆոգրաֆիկա «Ընտանեկան բռնության ենթարկված կնոջ ուղին՝ առանց Ստամբուլի կոնվենցիայի և Ստամբուլի կոնվենցիայի դեպքում»

 

   Բրոշյուր․ «Սեքսիզմ․ նկատի՛ր, անվանի՛ր, դադարեցրու՛։»

 Բրոշյուր․ Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության հետևողական հաղթահարում

 Հետազոտական ուսուﬓասիրություն․ «Էլեկտրոնային հսկողությունը միջանձնային բռնության դեպքերում. չափանիշներ, սկզբունքներ և  պետությունների պրակտիկա»

Ստամբուլի կոնվենցիա

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ելակետային ուսումնասիրություն