Back Ընտանեկան բռնության եւ կանանց դեմ բռնության պայքարին նվիրված թեմատիկ վերապատրաստում հայաստանյան քննիչների համար

Ընտանեկան բռնության եւ կանանց դեմ բռնության պայքարին նվիրված թեմատիկ վերապատրաստում հայաստանյան քննիչների համար

2024թ. հունիսի 14-15-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ երկօրյա դասընթաց՝ նվիրված կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ 24 քննիչների կարողությունների կատարելագործմանը և ոլորտային օրենսդրական փոփոխությունների ներկայացմանն ու արդյունավետ կիրարկման նախապատրաստմանը։

Դասընթացի ընթացքում քննիչներն ուսումնասիրեցին գենդերային հիմնարար սկզբունքները և դրանց նշանակությունն ու ազդեցությունը քննչական գործողություններում: Ներկայացվեցին նաև միջազգային ստանդարտները և լավագույն փորձը, ներառյալ պետության պարտավորությունները, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) դրույթները և գործնական քննարկումներ ծավալվեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից քննված գործերի շուրջ։  Քննարկումների հիմնական նպատակն էր իրականացնել լավագույն փորձի փոխանակում՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության գործերով արդյունավետ քրեադատավարական մեխանիզմների  ապահովման ուղղությամբ: Ընդգծվեցին նաև ոլորտային ազգային օրենսդրության փոփոխություններն ու միջազգային չափանիշների ներդրումը, այդ թվում՝ զոհակենտրոն մոտեցումների ամրապնդումը ազգային օրենսդրության մեջ։ Կարևորվեց նաև միջգերատեսչական համագործակցությունն ու հասարակական կազմակերպությունների ու հոգեբանների ներգրավման դերը:

Դասընթացի կարևորությունը արձագանք գտավ նաև մասնակիցների խոսքում։ «Այս թեման շատ կարևոր է, և այս երկու օրերի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կնպաստեն ընտանեկան բռնության դեպքերի քննության ընթացքում համապատասխան մոտեցումների ձևավորմանը, միջազգային և ազգային փորձագետների կողմից ներկայացված թեմաներն ու քննարկումները, որոնք նվիրված էին միջազգային ստանդարտներին և լավագույն փորձին, ինչպես նաև բարոփոխված օրենսդրությանը և զոհերի հետ աշխատելու մեթոդներին, ինձ զինեցին նոր գործիքներով, որոնք անհրաժեշտ են արդյունավետ կիրարկման համար», - նշեց Լոռիից մասնակից քննիչը:

Նախաձեռնության նպատակն է խթանել հայաստանյան քննիչների կարողությունների զարգացումը և ձևավորել առավել արդար և անկողմնակալ միջավայր ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության զոհերի համար: Ակնկալվում է, որ դասընթացի արդյունքում ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները երկարաժամկետ ազդեցություն կունենան մասնակիցների մասնագիտական պրակտիկայի վրա և զգալի ներդրում կունենան Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարում, ինչպես նաև կօժանդակեն բարոփոխված օրենսդրության անխափան կիրարկմանն ու համագործակցային հարաբերությունների հաստատմանը։

Դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ քննչական կոմիտեյի հետ համագործակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 14-15 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Սկիզբ՝ 2023 թ․ հունվարի 1

Տևողություն՝ 24 ամիս

Դոնորներ՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Բյուջե՝ 957 000 եվրո

Գործընկերներ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունՀՀ արդարադատության նախարարությունՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունՀՀ ներքին գործերի նախարարություն/ ՀՀ ոստիկանությունՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակՀՀ քննչական կոմիտե

Ծրագրի պատասխանատու՝ Լիանա Ամիրբեկյան, ծրագրի ավագ պատասխանատու

Եվրոպայի խորհրդի ծրագրի նպատակն է ուժեղացնել շահագրգիռ կողմերի կարողությունները և զարգացնել համագործակցությունը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության, ներառյալ թվային բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցում, ինչպես ամրագրված է Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում (Ստամբուլի կոնվենցիա), ինչպես նաև գործնականում օժանդակել գենդերային հավասարությանը և կանանց իրավազորմանը։  

Ծրագիրը հիմնված է 2022 թվականի դեկտեմբերին ավարտված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի վրա:

Ծրագիրը աջակցում է գենդերային հավասարության խթանմանը և կանանց իրավազորմանը (ԿԻ), ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության (ԿՆԲ) և ընտանեկան բռնության (ԸԲ) դեմ պայքարին՝ գիտելիքների բարելավման և եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին համապատասխան միջգերատեսչական համագործակցության զարգացման միջոցով: Ծրագրի ակնկալվող երկարաժամկետ ազդեցությունը կայանում է նրանում, որ Հայաստանում կանայք օգտվեն գենդերային հավասարությաունից և կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի պաշտպանությունից:

Ծրագիրն օժանդակում է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2024 թվականների գործողությունների ծրագրին, որպեսզի.

  • Հայաստանն ավելի լավ պատրաստված լինի Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանը։
  • Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հայաստանյան իրավական և քաղաքականության շրջանակը համահունչ լինի Եվրոպայի խորհրդի չափանիշներին։
  • Արդարադատության և աջակցության ծառայությունները լինեն ավելի մատչելի գենդերային և ընտանեկան բռնությունից տուժած կանանց համար, ներառյալ առավել անապահովների։
  • Իրավապահ մարմինների աշխատակիցները, սոցիալական աշխատողները և այլ համապատասխան մասնագետներն ավելի լավ ընկալեն եվրոպական չափանիշները և գենդերազգայուն մոտեցումները՝ ընտանեկան բռնության և գենդերային բռնության տուժողների հետ աշխատանքում։

Ծրագիրն իրականացվելու է երեք ուղղությամբ.

  • Ուղղություն 1 (ԿՆԲ/ԸԲ)․ Եվրոպայի խորհուրդը կաջակցի ՀՀ կառավարությանը՝ իրենց քաղաքականությունն ու ներպետական կազմակերպչական շրջանակը Ստամբուլի կոնվենցիային համապատասխանեցնելու ջանքերում՝ տրամադրելով հիմնավոր գիտելիքներ և տեղեկատվություն հեռանկարային փորձի մասին: Հատուկ ուշադրության կարժանանա միջգերատեսչական համագործակցության զարգացումը։ Ծրագրի ներքո կիրականացվի ԿՆԲ-ի նոր ձևերի ուղղությամբ աշխատանք՝ ԿՆԲ-ի թվային գնահատման մասին Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի անկախ փորձագետների խմբի (GREVIO) թիվ 1 ընդհանուր հանձնարարականին համապատասխան:
  • Ուղղություն 2 (ԿԻ)․ Եվրոպայի խորհուրդը կաջակցի կանանց իրավազորման հարցում ՀՀ կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը՝ խրախուսելով կանանց մասնակցությունը որոշումների կայացմանը և պայքարելով կարծրատիպերի ու սեքսիզմի դեմ, որոնք կարող են հանգեցնել գենդերային անհավասարության և խոչընդոտ հանդիսանալ կանանց կողմից մարդու իրավունքներից լիարժեք օգտվելու հարցում: Աջակցությունը մասնավոևապես հիմնված է Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության ռազմավարությանը (2018-2023թթ․) և Նախարարների կոմիտեի CM/Rec(2019)1 անդամ պետություններին ուղղված հանձնարարականին՝ սեքսիզմի կանխարգելման և դրա դեմ պայքարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խոստումնալից գործելակերպի վերաբերյալ:

 

2024 թվականի հունվարին ծրագրում ներառվել է նոր բաղադրիչ, որը կօգնի Հայաստանի կառավարությանը փախստական կանանց ե և աղջիկների կարիքների ուղված ռազմավարության և քաղաքականության մշակելուն, իրազեկվածության բարձրացմանը և նրանց ինտեգրմանն ու հզորացմանը աջակցելուն:
  • Ուղղություն 3 (փախստականների իրավունքներ) այս նոր բաղադրիչի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը փախստական ​​կանանց և աղջիկների իրավունքների ոլորտում քաղաքականության մշակմանը և իրականացմանը: Աջակցության տրամադրման գործընթացն առաջնորդվում է համապատասխան եվրոպական չափանիշներով, հանձնարարականներով և ռազմավարություններով: Ծրագրի նպատակն է խթանել տեղական համայնքներում կանանց և աղջիկների գենդերազգայուն տնտեսական և սոցիալական ներառումը և ինտեգրումը, հարթակ ստեղծել քաղաքացիական հասարակության կողմից փախստական կանանց և աղջիկների իրավունքների բարձրաձայնման համար, ինչպես նաև ընդլայնել մեդիա մասնագետների հմտությունները կին փախստականների և պատերազմի տուժղների մասին հաղորդելու հարցում։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության բաժնի կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի բաժնի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից։

Ստամբուլի կոնվենցիա

Նյութեր

 Փաստաթերթ․ «Առասպելներ և փաստեր Ստամբուլի կոնվենցիայի մասին»

 Բրոշյուր․ «Ինչու՞ է ﬔզ պետք Ստամբուլի կոնվենցիան»

 Մեթոդաբանություն Ստանբուլի կոնվենցիայի արժեքների, նպատակների և հիմնական դրույթների ամրապնդմանը միտված հաղորդակցության/քարոզարշավների վարման համար

 Ստուգաթերթ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի արժեքների, նպատակների և հիմնական դրույթների ամրապնդմանը միտված հաղորդակցության/քարոզարշավների վարման

 Պաստառ «Ստամբուլի կոնվենցիայի պահանջը՝ բռության ենթարկվածների կարիքներն ու իրավունքները ծառայությունների հիմքում դնելու պահանջը: Ի՞նչ է սա նշանակում»։

 Ինֆոգրաֆիկա «Ընտանեկան բռնության ենթարկված կնոջ ուղին՝ առանց Ստամբուլի կոնվենցիայի և Ստամբուլի կոնվենցիայի դեպքում»

 

   Բրոշյուր․ «Սեքսիզմ․ նկատի՛ր, անվանի՛ր, դադարեցրու՛։»

 Բրոշյուր․ Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության հետևողական հաղթահարում

 Հետազոտական ուսուﬓասիրություն․ «Էլեկտրոնային հսկողությունը միջանձնային բռնության դեպքերում. չափանիշներ, սկզբունքներ և  պետությունների պրակտիկա»

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ելակետային ուսումնասիրություն