Սկիզբ՝ 01 հունվարի 2024թ․

Տևողություն՝ 24 ամիս

Բյուջե՝ 600 000 եվրո

Ֆինանսավորում՝ Եվրոպայի Խորհուրդ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագիր

Գործընկերներ՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և ՀՀ Ազգային ժողով

Ծրագիրը կհամագործակցի նաև իրավաբան մասնագետների և ՔՀԿ-ների հետ։

Կոնտակտային անձ՝ Էմմա Մկրտչյան, ծրագրի ավագ պատասխանատու

Ծրագիրն ընդգծում է ժողովրդավարության ամրապնդման գործում սոցիալական իրավունքների հիմնարար դերը և միտված է հասնել հետևյալ արդյունքների։

  • Ապահովել փորձագիտական աջակցություն՝ բնակարանային ապահովման, զբաղվածության, մասնագիտական ուսուցման և աշխատանքային իրավունքների վերաբերյալ ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում՝ որդեգրելով համապարփակ, գենդերազգայուն մոտեցում:
  • Հզորացնել ազգային իշխանությունների կարողությունները՝ քաղաքականությունն ու գործելակերպը եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելու համար՝ ապահովելով սոցիալական իրավունքների հուսալի պաշտպանությունը և իրականացումը։
  • Ամրապնդել որոշումներ կայացնողների իրազեկվածությունը Եվրոպական սոցիալական խարտիայի և Կոլեկտիվ բողոքների ընթացակարգի նոր դրույթների ընդունման վերաբերյալ։
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների և իրավաբան մասնագետների կարողությունների զարգացման ապահովում՝ արդյունավետ իրականացնելու և մշտադիտարկելու սոցիալական իրավունքների պահպանումը՝ հիմնվելով Եվրոպական սոցիալական խարտիայի և Սոցիալական իրավունքների Եվրոպական կոմիտեի դատական պրակտիկայի վրա։
  • Բարձրացնել տեղահանված անձանց և խոցելի խմբերի ներկայացուցիչների իրազեկվածությունը իրենց իրավունքների և արտոնությունների վերաբերյալ՝ կարևորելով նրանց սոցիալական իրավունքները և սոցիալական ծառայությունների մատչելիությունը: Միաժամանակ, այն նպատակ ունի բարձրացնել պետական և տեղական իշխանությունների կողմից իրենց դերի և պարտականությունների ըմբռնումը, ինչպես նաև բարելավել սոցիալական ծառայությունների մատուցումը ազգային և տեղական մակարդակներում: