Սկիզբ՝ 2023 թ․ հունվարի 1

Տևողություն՝ 24 ամիս

Բյուջեն` 500,000 եվրո

Դոնորը` Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ. ծրագիր

Գործընկերները` Արդարադատության նախարարություն, Պրոբացիայի պետական ծառայություն

Կոնտակտային անձ` Արման Պողոսյան, ծրագրի ավագ պատասխանատու

Հիմնվելով 2019-2022թթ․ իրականացված «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի արդյունքների վրա՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագիրը աջակցում է ազգային իշխանություններին՝ նպաստելով պրոբացիոն ծառայությունների կիրառմանը երկրում՝ դրանով իսկ բարձրացնելով հանրության անվտանգությունն ու արդարադատության արդար իրականացումը։

Այն իրականացվում է Արդարադատության նախարարության և Պրոբացիայի պետական ծառայության, ինչպես նաև այլ ներպետական շահագրգիռ կողմերի՝ ներառյալ քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, որոնք պրոբացիայի ոլորտում ակտիվ գործունեություն են ծավալում։

Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է հասնել հետևյալ արդյունքների՝

  • Բարելավել պրոբացիայի ծառայողների գիտելիքներն ու հմտությունները պրոբացիոն մեթոդների, ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի և վերականգնողական ծրագրերի վերաբերյալ՝ արդյունավետ և կայուն ուսումնական կենտրոնների և անձնակազմի կանոնավոր գնահատման միջոցով։
  • Բարելավել համագործակցությունը քրեական արդարադատության համակարգի բոլոր դերակատարների միջև՝ հիմնվելով պրոբացիայի ծառայության նոր գործառույթների և համապատասխան դերակատարության ու պարտականությունների ընդհանուր ըմբռնման վրա։
  • Բարելավել վերականգնողական/վերասոցիալականացման արդյունավետ ծրագրերին իրավախախտների հասանելիությունը։
  • Թարմացնել e-probation համակարգը և աջակցել հետագայում դրա գործարկմանը։

Ծրագրի հիմնական փաստաթղթերն են՝ Եվրոպայի խորհրդի պրոբացիայի կանոնների վերաբերյալ անդամ երկրներին ուղղված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ CM/Rec(2010)1 հանձնարարականը, CM/Rec(2017)3 հանձնարարականը համայնքային պատժամիջոցների և միջոցների վերաբերյալ եվրոպական կանոնների վերաբերյալ, CM/Rec(2014)4 հանձնարարականը էլեկտրոնային հսկողության մասին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ Rec(2003)22 հանձնարարականն անդամ երկրներին պայմանական ազատման վերաբերյալ, ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման եվրոպական եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների եզրակացություններն ու առաջարկությունները: