Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում
Սկիզբ՝ 01 հունվարի 2023թ․
Տևողություն՝ 24 ամիս
Բյուջե՝ 600 000 եվրո
Ֆինանսավորում՝ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագիր
Գործընկերներ՝ Պաշտպանության նախարարություն, Արդարադատության նախարարություն, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, Արդարադատության ակադեմիա, Պաշտպանության նախարարության Մարշալ Ա․Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարան, Պաշտպանության նախարարության Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարան, Ռազմական ոստիկանություն, Վճռաբեկ դատարան։
Կոնտակտային անձ՝ Արմեն Գրիգորյան, ծրագրի ղեկավար
Ծրագրի ակնկալվող ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ապահովել զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանություն, ամրապնդել զինծառայողների սոցիալական իրավունքները, կանանց դերը զինված ուժերում։
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է․
- կատարելագործել զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների նախականխմանը և դրանց արձագանքմանը վերաբերող իրավակարգավորումները և կառուցակարգերը՝ մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան,
- զինված ուժերի անձնակազմի կողմի իրականացնել մարդու իրավունքների քաղաքականություն, Եվրոպայի խորհրդի սկզբունքներին և առաջարկություններին համապատասխան՝ հատուկ ուշադրություն դարձնելով զինվորական անձնակազմի, այդ թվում՝ կանանց և վետերանների սոցիալական պաշտպանության և առողջապահական իրավունքներին առնչվող հարցերին։
Ծրագիրն ունի հետևյալ նպատակները․
- Պաշտպանության նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանը, իրավապահ մարմինները և դատարանները, Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ համատեղ, վերանայել են համապատասխան քաղաքականությունները, օրենսդրական և այլ իրավակարգավորումները՝ ա) ապահովելու զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների նախականխումը և դրանց արդյունավետ քննությունը, և բ) կատարելագործելու ներքին համակարգերը բանակում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները հայտնաբերելու, արձանագրելու և կանխելու նպատակով,
- Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները կատարելագործել են մասնագիտական գիտելիքները՝ վերանայելու կամ մշակելու ներքին կարգավորող փաստաթղթերն ու ընթացակարգերը՝ ապահովելու գենդերային հավասարության, առողջապահական և սոցիալական երաշխիքների արդյունավետ իրագործումը զինծառայողների առօրյա կյանքում,
- Զինված ուժերի անձնակազմը, իրավապահ մարմինները և դատարանները, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ամրապնդել են իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ իրենց գործառույթներն իրականացնելիս մարդու իրավունքների եվրոպական չափանիշները կիրառելու միջոցով բանակում մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիրներն արդյունավետորեն լուծելու համար,
- Ամրապնդվել են զինված ուժերում կանանց ներգրավման համար պատասխանատու ստորաբաժանումների մասնագիտական և գործառնական կարողությունները,
- Զինված ուժերում քաղաքականություն մշակողները և համապատասխան այլ դերակատարները զինված ուժերում, ռազմական կրթության, հետազոտությունների և իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքներում ներդնում և կիրառում են ԵԽ չափանիշներին համապատասխան իրավունքահեն մոտեցում։