Back «Վստահություն վաղվա օրվա հանդեպ»

Statement by Secretary General on Europe Day 2024
«Վստահություն վաղվա օրվա հանդեպ»

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մայիսի 5-ին նշվող Եվրոպայի օրվան ընդառաջ հետևյալ հայտարարությամբ է հասդես եկել. «75 տարի առաջ 10 եվրոպական երկիր հիմնեցին Եվրոպայի խորհուրդը։ Եվ այսօր, Եվրոպայի օրը մենք ամբողջ եռանդով ծարունակում ենք այն արտասովոր և եզակի դերակատուրումը, որը մեր կազմակերպությունը ունեցել է երեք քառորդ դարի ընթացքում․ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության իրավական չափանիշների սահմանում, որպեսզի մեր 46 անդամ երկրներում մարդիկ իրավունք ունենան ապրելու խաղաղության, անվտանգության և արժանապատվության պայմաններում:

«Ցավոք, այդ խոստումը միշտ չէ, որ կարողացել ենք պահել։ Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր մեր անդամ երկրում՝ Ուկրաինայում, որը շարունակում է իր խիզախ և կարևոր դիմադրությունը Ռուսաստանի սարսափելի ագրեսիվ պատերազմին։ Այնուամենայնիվ, կասկած չկա, որ մեր մայրցամաքում ապրող մարդկանց կյանքը փոխվել և փրկվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Եվրոպայի խորհրդի կողմից մշակված ավելի քան 200 իրավական փաստաթղթերի շնորհիվ:

«2024 թվականին, Եվրոպայի օրը առաջ նայելու հնարավորություն է: Ռեյկյավիկի օրակարգին համապատասխան՝ Ուկրաինայի ապագան, Արհեստական ինտելեկտի ազդեցությունը և շրջակա միջավայրի խնդիրները մեր ժամանակների կարևորագույն մարտահրավերներից են: Այժմ գործելը կենսական նշանակություն ունի ոչ միայն մեզ համար, այլև հաջորդ սերունդների համար:

«Մոտ ապագայում Եվրոպայի խորհուրդը պատրաստվում է անցկացնել երիտասարդական համաժողով՝ «Վստահություն վաղվա նկատմամբ» խորագրով: Միասին աշխատելով՝ կարող ենք արդարացնել այդ վստահությունը՝ մեր արագ զարգացող հասարակությանը ապահովելով լավագույն արժեքներով: Արժեքներ, որոնք առաջնորդել են մեր գործողությունները 75 տարի շարունակ։ Ի շահ բոլոր եվրոպացիների։

Շնորհավոր Եվրոպայի օրը»:

SECRETARY GENERAL STRASBOURG 3 MAY 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները