Back Քրեական արդարադատության խթանում. Հայաստանում այլընտրանքային խափանման միջոցների ուսումնասիրում

Քրեական արդարադատության խթանում. Հայաստանում այլընտրանքային խափանման միջոցների ուսումնասիրում

2024 թվականի փետրվարի 27-ին Երևանում կայացած այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ միջոցառումը նշանակալի քայլ է հանդիսանում Հայաստանի քրեական արդարադատության համակարգում առկա հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ։ Հանդիպումը, որին մասնակցում էին շահագրգիռ կողմերը՝ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները, Պրոբացիայի ծառայությունը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ազգային և միջազգային խորհրդատուները, ընդգծում է իշխանությունների վճռական ջանքերը նոր խափանման միջոցների և պատժամիջոցների արդյունավետ ներդրման հետ կապված խնդիրների նորարարական լուծումներ գտնելու ուղղությամբ:

Միջոցառման կարևոր կետերից մեկն էլեկտրոնային մոնիթորինգի միջոցների կիրառման շուրջ քննարկումն էր, հատկապես տնային կալանքի դեպքերում: Էլեկտրոնային մոնիթորինգը իրավախախտների նկատմամբ վերահսկողության ժամանակակից մոտեցում է, որը թույլ է տալիս նրանց պատիժը կրել հասարակության մեջ՝ էլեկտրոնային հսկողության ներքո, ինչը նվազեցնում է բանտային համակարգի ծանրաբեռնվածությունը և անհատներին հնարավորություն է տալիս կապեր պահպանել իրենց ընտանիքների և համայնքների հետ: Քննարկումների ընթացքում քննարկվել են էլեկտրոնային մոնիթորինգի գործնական ասպեկտներն ու հնարավոր խնդիրները:

Միջոցառումը նաև հնարավորություն ընձեռեց ծանոթանալու Եվրոպայի խորհրդի չափանիշներին և օգտվելու եվրոպական տարբեր երկրների փորձից՝ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու հարցում: Գիտելիքների և լավագույն փորձի այս փոխանակումը կարևոր նշանակություն ունի միջազգային չափանիշներին համապատասխան տնային կալանքի, վարչական հսկողության և ազատության սահմանափակման կիրառման գործում Հայաստանի մոտեցումը ձևավորելու համար։

Հավաքվածների մասնակցությունը հնարավորություն տվեց իրականացնել գաղափարների բաց փոխանակում և անդրադառնալ Հայաստանում առկա խնդիրների վերաբերյալ հարցերին և հիմնավորումներին՝ կարևորելով շահագրգիռ կողմերի միջև համագործակցության և համակարգման շարունակականությունը: Հանդիպման արդյունքները կօգտագործվեն ազգային և միջազգային խորհրդատուների կողմից մշակվող այլընտրանքային միջոցների օգտագործման ուղեցույցները լրամշակելու համար՝ հաշվի առնելով այլ երկրների լավագույն փորձը, որոնք համապատասխանում են տեղական համատեքստին: Սա առաջին փորձն է՝ օգնելու տեղական իշխանություններին ունենալ քայլ առ քայլ փաստաթուղթ, որը կօգնի էլեկտրոնային միջոցների համար պատասխանատու պրոբացիոն ծառայության աշխատակիցներին կողմնորոշվել այլընտրանքնային խափանման նոր միջոցների կիրառման հարցում:

Կիրառելով այլընտրանքային խափանման միջոցները և ուսումնասիրելով քրեական արդարադատության նորարարական մոտեցումները՝ Հայաստանը կարող է ևս մեկ քայլ կատարել դեպի ավելի վերականգնողական և մարդասիրական համակարգ, որտեղ առաջնային են ինչպես հանրային անվտանգությունը, այնպես էլ անհատի իրավունքները:

 

Հանդիպումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թվականների Գործողությունների Ծրագրի շրջանակներում։ 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 27 ՓԵՏՐՎԱՐԻ 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները