Back Կոռուպցիայի դեմ պայքարի օր. կառավարությունները պետք է պայքարեն շրջակա միջավայրի ոլորտում գոյություն ունեցող կոռուպցիայի դեմ

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, որը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 9-ին, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) նախագահ Մարին Մրչելան հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Բնապահպանական հանցագործությունները, որոնք սովորաբար պայմանավորված են հանցագործների կողմից ստացվող վիթխարի անօրինական ֆինանսական շահույթով, հաճախ բխում են կոռուպցիոն գործելակերպից, այդ թվում նաև կաշառակերությունից և բարձրաստիճան պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների և իրավապահ մարմինների վրա ոչ համապատասխան ազդեցությունից: Մտահոգիչ է նաև այս ոլորտում մասնավոր հատվածում գոյություն ունեցող կոռուպցիան:

«Խոսքը վերաբերում է ապօրինի անտառտնտեսությանը, ապօրինի ձկնորսությանը, վայրի կենդանիների ապօրինի առևտրին, ապօրինի հանքարդյունաբերությանը, թափոնների ապօրինի կառավարմանը, վտանգավոր թափոնների ապօրինի տեղափոխմանը, ի թիվս այլ ապօրինի գործողությունների: Դրանք անուղղելի վնաս են հասցնում բնական ռեսուրսներին, առողջ շրջակա միջավայր ունենալու քաղաքացիների իրավունքին և ապագա սերունդների իրավունքներին։

«Կոռուպցիան հնարավոր է դարձնում իրականացնել բնապահպանական հանցագործություններ։ Պետությունները պետք է բարձրացնեն իրենց որոշումների և օրենսդրության ընդունման գործընթացների թափանցիկությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռեսուրսների օգտագործումը, թույլտվությունների և զիջումների, հավաստագրերը տրամադրման և կիրարկման գործընթացները, ինչպես նաև բնապահպանական ստուգումները: Աղտոտման իրավունքը և համապատասխան գործողությունները պետք է խստորեն կարգավորվեն, և իշխանությունները պետք է զգոն լինեն այս ուղղությամբ հնարավոր չարաշահումների նկատմամբ: Կոռուպցիայի կանխարգելման միջոցառումները նույնպես կարևոր են որպես այսպես կոչված կանաչ անցումային ոլորտի համար, որտեղ մեծ գումարներ են ներդրվում:

«ԳՐԵԿՈ-ի առաջարկություններն իր անդամ երկրներին լիովին կիրառելի են շրջակա միջավայրի ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ։ Դրանք ներառում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են լոբբինգը, պետական գնումները, թույլտվությունների ընթացակարգերի համարժեք կարգավորումը և դրանց արդյունավետ իրականացումը, ինչպես նաև ազդարարների պաշտպանությունը: Օրենսդրական գործընթացի թափանցիկությունը, այդ թվում նաև հանրային խորհրդակցությունների, մասնակցային իրավունքի և հանրային տեղեկատվության իրավունքի նկատմամբ հարգանքը կարևոր են չարաշահումները կանխելու համար:

«Քրեական իրավունքի միջոցով շրջակա միջավայրի պաշտպանության մասին կոնվենցիան, որը ներկայումս մշակվում է Եվրոպայի խորհրդի կողմից, թույլ կտա պետություններին ունենալ արդյունավետ գործիքակազմ՝ հանցագործներին հետապնդելու, այդ հանցագործությունների անպատժելիությանը հակազդելու և շրջակա միջավայրի ռեսուրսներն ավելի լավ պաշտպանելու համար:

«Պետությունները պետք է վճռական քայլեր ձեռնարկեն բնապահպանական կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքականության առաջնահերթություն դարձնելու համար: Բնապահպանական ոլորտում կոռուպցիոն գործելակերպը, ի վերջո, հանգեցնում է աշխարհի բնական ռեսուրսների նվազեցմնաը։ Մենք չպետք է թողնենք նման ժառանգություն մեր երիտասարդներին և ապագա սերունդներին»:

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ (GRECO), ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները