Back Ստամբուլյան կոնվենցիա․ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բարձրացնում են հանրային իրազեկվածությունը Հայաստանում

Ստամբուլյան կոնվենցիա․ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բարձրացնում են հանրային իրազեկվածությունը Հայաստանում

Քաղաքացիական հասարակության երեք կազմակերպություններ՝ Արմավիրի զարգացման կենտրոնը Արմավիրի մարզում, Մարտունու կանանց համայնքային խորհուրդը Գեղարքունիքի մարզում և Սոսե կանանց հիմնախնդիրներ ՀԿ-ն Սյունիքի մարզում հաջողությամբ ամփոփեցին 2023 թ-ի հունիսից 2024 թ-ի փետրվարն իրականացված  իրազեկման ծրագրերն ու արշավները։ Վերջիններս իրականացվել են Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ֆինանսավորմամբ՝ դրամաշնորհային մրցույթի հրավերի շրջանակներում ։

Ծրագրերն ուղղված էին ընտանեկան և գենդերային բռնության, «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին»  Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) արժեքների, նպատակների և դրույթների վերաբերյալ հայ հասարակության իրազեկվածության բարձրացմանը: Իրազեկման արշավներն իրականացվել են Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության բաժնի, Կանայք ընդդեմ բռնության եվրոպական ցանցի (WAVE) և «ՄԱԿ-կանայք» կառույցի կողմից մշակված մեթոդաբանության հիման վրա։   

Հանրության առավել լայն շրջանակների ներգրավման նպատակով իրազեկումներն իրականացվել են տարբեր մեդիա հարթակների միջոցով, այդ թվում՝ սոցիալական լրատվամիջոցների, փոդքասթերի, տպագիր նյութերի, հեռուստատեսային հաղորդումների և հանդիպում-քննարկումների ձևաչափով՝ ընդգրկելով ավելի քան 196 008 անձի։ Ծրագրերի բազմաթիվ մասնակիցներ, ներառյալ առողջապահության և կրթության ոլորտի մասնագետները, իրավապահ մարմինների ծառայողները, տեղական իշխանությունների ներկայացուցիչները, համայնքային աշխատողները, ակտիվիստները, իրավաբանները, ընտանեկան բռնություն վերապրած անձինք, երիտասարդները և համայնքների շահագրգիռ անդամները ընդգծել են իրազեկման արշավների մեծ ազդեցությունը և կարևորել կանանց անվտանգության և բարօրության ապահովման նպատակով օրենսդրութան հետագա բարելավման և ջանքերի համախմբման անհրաժեշտությունը:

Արմավիրում իրականացված իրազեկման արշավի մասնակից ուսուցիչներից մեկը նշել է. «Նախկինում ես սխալ պատկերացումներ ունեի Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, բայց սեմինարին մասնակցելուց հետո ես հասկանում եմ դրա կարևորությունը կանանց իրավունքների պաշտպանության գործում: Այժմ ես պատրաստ եմ կիսվել ձեռք բերված գիտելիքներով իմ համայնքի մյուս անդամների հետ»: 

Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի քաղաքացիական հասարակության իրզեկման ծրագրերը և արշավները՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակ (coe.int)։

Council of Europe Office in Yerevan YEREVAN, ARMENIA 17 MAY 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները