Back Գրասենյակի ղեկավարը հանդիպել է ՀՀ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների և ԵԽ հիմնական գործընկերների հետ

Գրասենյակի ղեկավարը հանդիպել է ՀՀ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների և ԵԽ հիմնական գործընկերների հետ

Մայիսի 14-ից 17-ը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար, Մաքսիմ Լոնգանգեն հանդիպումներ ունեցավ ՀՀ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների և ԵԽ հիմնական գործընկերների հետ: Հանդիպումների այս փուլը ներառում էր ռազմավարական քննարկումներ և ծանոթություններ՝ խթանելու Եվրոպայի խորհրդի և ԵԽ երևանյան գրասենյակի հետ ապագա համագործակցությունը:

Մաքսիմ Լոնգանգեի օրակարգը ներառում էր հանդիպումներ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի,  Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի,  Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի,  Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հետ։

Հանդիպումների ընթացքում Մաքսիմ Լոնգանգեն բարձր է գնահատել հայաստանյան գործընկերների հետ հաստատված ամուր աշխատանքային հարաբերությունները և վերահաստատել Եվրոպայի խորհրդի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական և իրավական բարեփոխումներին, ինչպես նաև ապագա համագործակցությանը և ԵԽ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ. ծրագրի իրականացումը։  

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵԽ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 18 ՄԱՅԻՍԻ 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները