Back Երեխաների ներգրավում, երիտասարդության հզորացում․ Տոնելով Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Երեխաների ներգրավում, երիտասարդության հզորացում․ Տոնելով Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը կազմակերպել էր ինտերակտիվ միջոցառում Անանիա Շիրակացու անվան ճեմարանում:

Եվրոպայի խորհրդի 75-ամյակի միջոցառումների շրջանակում անցկացված հանդիպման նպատակն էր բարձրացնել միջին և ավագ դպրոցի աշակերտների իրազեկվածությունը իրենց իրավունքների և Եվրոպայի խորհրդի մասին՝ ներգրավելով թեմատիկ ուսումնական խաղերի ու վարժություններ մեջ և միաժամանակ խթանելով բովանդակալից քննարկումները, ստեղծագործական ունակությունները և կարողությունների հզորացումը:

Եվրոպայի խորհրդի աշխատակիցները հանդես եկան ելույթներով երեխաների իրավունքների, իրավունքների պաշտպանության և խթանման գործում Եվրոպայի խորհրդի դերի և ազդեցության, ինչպես նաև տեղեկացված և պատասխանատու քաղաքացիներ դառնալու կարևորության մասին։

Աշակերտները հնարավորություն ունեցան նաև ցուցադրելու իրենց ստեղծարար հմտությունները:

Այս միջոցառումն անցկացվել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում։ 

Եվրոպայի խորհրդի գրասենյակ Երևանում - Անանիա Շիրակացու անվան ճեմարան ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 3 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները