Back Պրոբացիոն ծառայության հզորացում Հայաստանում թիրախային դասընթացի միջոցով

Պրոբացիոն ծառայության հզորացում Հայաստանում թիրախային դասընթացի միջոցով

Հայաստանում Պրոբացիայի շահառուների վերականգնման կարևոր ջանքերի շրջանակում Երևանում ս․ թ․ օգոստոսի 20-ից 22-ին անցկացվեց դասընթացավարների մասնագիտացված վերապատրաստում։ Այս միջոցառմանը համատեղ մասնակցում էին Պրոբացիայի ծառայության և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետները, ովքեր ամրապնդեցին իրենց գիտելիքները և վերապատրաստվեցին որպես դասընթացավարներ։

Դասընաթացավարների վերապատրաստման ինտենսիվ դասընթացը մշակվել էր Եվրոպայի խորհրդի փորձագետների կողմից, որպեսզի ապահովվի պրոբացիայում բռնի վարքի նվազեցման նկատմամբ միասնական մոտեցումը։ Մասնակիցները կատարեցին գործնական վարժություններ, այդ թվում նաև դերախաղեր և սիմուլյացիաներ, որոնց ընթացքում ներկայացրեցին իրենց մշակած դասի պլանները, նաև փորձագետներից և իրենց գործընկերներից ստացան կառուցողական հետադարձ կապ։ Դասընթացն ավարտվեց մասնակիցների շարունակաբար կատարելագործվելու պատրաստակամությունը ընդգծող լրացուցիչ սիմուլյացիաներով, խորքային քննարկումներով և գնահատմամբ։

Ծրագրի հիմնական հատկանիշներից է բռնի վարքի ծրագրի առաջիկա պիլոտավորման փուլը, որը կմեկնարկի պրոբացիայի ծառայության Երևանի և մարզային գրասենյակներում։ Դրա իրականացումը մասնակիցներին թույլ կտա նոր ստացած գիտելիքները կիրառել գործնականում, որի միջոցով նաև առաջ կմղվի Պրոբացիայի ծառայությունը կատարելագործելու և պրոբացիայի շահառուների մոտ դրական փոփոխություն խթանելու Հայաստանի հանրապետության առաքելությունը։

«Այս դասընթացը տվեց արժեքավոր մտքեր և կիրառելի գործիքներ, որոնք կարող եմ անմիջականորեն օգտագործել իմ աշխատանքում»,- ասաց պրոբացիայի ծառայությունից մասնակիցներից մեկը։ «Բռնի վարքի նվազեցման վրա կենտրոնացումը էականորեն կամրապնդի շահառուների հետ կապ ստեղծելու իմ կարողությունը և կաջակցի նրանց վերափոխումը»։

Այս միջոցառումը «Պրոբացիոն ծառայության հզորացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում է և Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջև շարունակական համագործակցության հիմնաքարերից է։ Ֆինանսավորվելով Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի շրջանակում՝ Ծրագիրը ի ցույց է դնում պրոբացիայի ծառայության զարգացման և արդյունավետ վերականգնողական փորձն առաջ մղելու հաստատուն հանձնառությունը։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 20-22 ՕԳՈՍՏՈՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները