Back Փախստականների պաշտպանության և ինտեգրման ամրապնդում Հայաստանում. մարտահրավերներ, ռազմավարություններ և համագործակցություն

Եվրոպայի խորհուրդը կազմակերպել է աշխատաժողով՝ նվիրված Փախստականների համաշխարհային օրվան
Փախստականների պաշտպանության և ինտեգրման ամրապնդում Հայաստանում. մարտահրավերներ, ռազմավարություններ և համագործակցություն

Ամեն տարի հունիսի 20-ին նշվում է Փախստականների համաշխարհային օրը՝ հարգելու և ոգեկոչելու փախստականներին ամբողջ աշխարհում: Այս օրը ընդգծում է նրանց իրավունքների և կարիքների պաշտպանության և ամրապնդման կարևորությունը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները տարբեր հանգամանքների պատճառով:

Այս առիթով Եվրոպայի խորհուրդը Երևանում 2024 թվականի հունիսի 17-ին կազմակերպել էր աշխատաժողով։ Միջոցառման նպատակն էր վերլուծել և անդրադառնալ փախստականների և տեղահանվածների առջև ծառացած մարտահրավերներին: Աշխատաժողովին մասնակցում էին կառավարության, ազգային և միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում համակողմանի քննարկումներ են ծավալվել փախստականներին և տեղահանվածներին անդրադարձող տարբեր հարցերի շուրջ: Թեմաները ներառում էին Հայաստանում պաշտպանության և ինտեգրման ծառայությունների բացերի բացահայտում և այն մարտահրավերների ուսումնասիրությունը, որոնց բախվում են փախստականները՝ օգտվելու հիմնական ծառայություններից, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, իրավաբանական օգնությունը և աշխատանքային զբաղվածությունը: Մասնակիցները նաև առաջարկեցին ռազմավարություններ և նախաձեռնություններ՝ բարելավելու հասանելիությունը Հայաստանում այս կարևոր ծառայությունների և հնարավորությունների համար:

Քննարկման հիմնական բանախոսներից էին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը, Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը, Բարձրագույն դատական խորհրդի Դատական ​​դեպարտամենտի արտաքին կապերի բաժնի պետ Գոհար Հակոբյանը, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառումը հարթակ հանդիսացավ առանցքային քննարկումներ սկսելու և գործողություններ ձևակերպելու համար՝ Հայաստանում փախստականներին ավելի արդյունավետ կերպով աջակցելու և ինտեգրելու համար:

Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Հայաստանի գործողությունների ծրագրի շրջանակներում:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 20 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները