Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (ՍԻԵԿ) հրապարակում է իր 2023թ․ եզրակացությունները՝ կապված երեխաների, ընտանիքի եւ միգրանտների վերաբերյալ Եվրոպական սոցիալական Խարտիայի հոդվածների հետ:
Եվրոպական սոցիալական Խարտիան Եվրոպայի խորհրդի համաձայնագիրն է, որը երաշխավորում է հիմնարար սոցիալական և տնտեսական իրավունքները՝ որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համարժեք, որը երաշխավորում է քաղաքացիական և քաղաքական իրավունքները: Այն ներկայացնում է մարդու ամենօրյա իրավունքների լայն շրջանակ՝ կապված աշխատանքի, բնակարանի, առողջության, կրթության, սոցիալական պաշտպանության և բարեկեցության հետ:
Հաշվետվության ընթացակարգի շրջանակներում ՍԻԵԿ-ն ընդունել է 799 եզրակացություն,որից 415 եզրակացություն Խարտիայի համապատասխանության և 384-ը անհամապատասխանության եզրակացություններ հետևյալ կողմերի վերաբերյալ՝ Անդորրա, Հայաստան, Ավստրիա, Ադրբեջան, Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Վրաստան, Գերմանիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոլդովայի Հանրապետություն, Չեռնոգորիա, Նիդեռլանդներ, Նիդեռլանդներ Արուբա, Նիդեռլանդներ Կուրասաո, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակ Հանրապետություն, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Թուրքիա և Միացյալ Թագավորություն:
Երեխաների եվ երիտասարդների պաշտպանության իրավունքի վերաբերյալ Կոմիտեն մի շարք անդամ պետություններում նկատել է 15 տարեկանից ցածր անչափահասների զբաղվածության ոչ համարժեք արգելք և երեխաների աշխատանքի անբավարար մոնիտորինգ: ՍԻԵԿ-ը հիշեցնում է, որ բացառությունները վերաբերում են սահմանված թեթև աշխատանքում զբաղված երեխաներին, որոնք որևէ վտանգ չեն ներկայացնում երեխաների առողջության, բարոյական բարեկեցության, զարգացման կամ կրթության համար: 15 տարեկանից ցածր երեխաների համար նման աշխատանքի ամենօրյա և շաբաթական տեւողությունը չափազանց մեծ էր մի քանի անդամ պետություններում՝ թույլատրելով օրական 6 ժամից ավելի, իսկ դպրոցական արձակուրդների ժամանակ շաբաթական 30 ժամից ավելի: Բացի այդ, Կոմիտեն որոշ անդամ պետություններում պարզել է, որ դեռևս պարտադիր կրթության ենթակա երեխաների համար չի երաշխավորվել երկու շաբաթ անընդմեջ հանգիստ դպրոցական արձակուրդների ընթացքում:
Կոմիտեն ափսոսանք է հայտնում, որ երեխաների՝ աշխատանքային միջավայրում ու դրանից դուրս ֆիզիկական և բարոյական վտանգներից պաշտպանվելու իրավունքի համատեքստում, շատ երկրներ չեն կարողացել պատշաճ կերպով զեկուցել տարբեր հարցերի վերաբերյալ, որոնցից ամենատարածվածը վերաբերում էր երեխաներին թվային միջավայրում բռնության բոլոր ձևերից, շահագործումից և չարաշահումից պաշտպանելուն, մասնավորապես՝ սեռական շահագործումից, բռնությունից և սեռական նպատակներով չարաշահելուց (գրումիգ):
Ինչ վերաբերում է աշխատող կանանց հղիության ծննդաբերության արձակուրդի եվ նպաստ ստանալու իրավունքներին, ՍԻԵԿ-ի կողմից հայտնաբերված անհամապատասխանության հիմնական հիմքերը վերաբերում էին հղիության ընթացքում կամ ծննդաբերության արձակուրդում աշխատանքից ազատվելիս ոչ պատշաճ պաշտպանությանը և փոխհատուցման չափի սահմանաչափերին՝ ապօրինի կերպով աշխատանքից ազատվելու դեպքում:
Ընտանիքի սոցիալական, իրավական ու տնտեսական պաշտպանության իրավունքի (հոդված 16) վերաբերյալ Կոմիտեն նշել է, որ մի շարք երկրներում այլ անդամ պետությունների քաղաքացիների հավասար վերաբերմունքը ընտանեկան նպաստների վճարման հարցում երաշխավորված չէ՝ կացության չափից ավելի երկարաժամկետ պահանջի պատճառով և որ ընտանեկան նպաստները չեն ներառում զգալի թվով ընտանիքներ: Բացի այդ, նաև մտահոգություն է հայտվել նաև վտարման վտանգի տակ գտնվող մարդկանց/ընտանիքների թույլ իրավական պաշտպանվածության վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Խարտիայի 31-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներին, Կոմիտեն Կոմիտեն արձանագրել է սոցիալական բնակարանների հատկացման միջին սպասման ժամանակի, ինչպես նաև սոցիալական բնակարանների անբավարար մատակարարման, սոցիալական բնակարանների սպասման չափազանց մեծ ժամանակի անարդյունավետ միջոցների կամ սոցիալական բնակարանների հասանելիության հարցում խտրականության վերաբերյալ տվյալների հավաքագրման ձախողում:
Ավելին, Կոմիտեն եզրակացրել է, որ որոշ երկրներում առկա է անբավարար պաշտպանություն՝ կապված թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց աշխատանքային ու անձնական կյանքի համատեղման հետ, և որ ընտանեկան պարտականություններ ունեցող աշխատողների աշխատանքից բացակայելու ժամանակահատվածները կենսաթոշակային չեն համարվում:
Այնուամենայնիվ, ՍԻԵԿ -ը գոհունակությամբ արձանագրել է դրական տեղաշարժեր օրենսդրության վերաբերյալ, որն ուղղված է ընտանեկան բռնության մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն: Որոշ երկրներում ընտանեկան բռնության զոհերին և վերապրածներին տրվում է հատուկ վճարովի արձակուրդի իրավունք՝ ընտանեկան բռնության հետևանքով առաջացած խնդիրները լուծելու համար: Նաև շատ երկրներում դրական տեղաշարժեր են արձանագրվել արտագաղթող և ներգաղթող պետությունների սոցիալական ծառայությունների համագործակցության վերաբերյալ:
Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (ՍԻԵԿ) հրապարակել է նաև 2023 թվականի իր արդյունքները ութ պետությունների (Բելգիա, Բուլղարիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Հունաստան, Իռլանդիա, Իտալիա և Պորտուգալիա) վերաբերյալ, որոնք ընդունել են կոլեկտիվ բողոքների ընթացակարգը։
ՍԻԵԿ -ը պարզել է, որ թեև որոշ ոլորտներում առաջընթաց է գրանցվել իրավիճակը համապատասխանեցնելու ջանքերում, ի թիվս այլ հարցերի, գենդերային աշխատավարձի տարբերությունը, գնչուների բնակարանային պայմանները, առողջապահական խտրականությունը ու մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթությունը մնում են շարունակական խնդիրներ, որոնց համար անհրաժեշտ է հասնել չափելի առաջընթացի՝ այդ երկրներում իրավիճակը Խարտիային համապատասխանեցնելու համար։
ՍԻԵԿ -ն ընդգծում է շարունակական ջանքերի կարևորությունը Եվրոպական սոցիալական խարտիայի դրույթներին ամբողջովին համապատասխանեցնելու համար՝ ապահովելով բոլոր քաղաքացիների սոցիալական իրավունքների պաշտպանությունն ու առաջխաղացումը: