Հինգ երիտասարդ եվրոպական դեսպաններ (ԵԵԱ) այցելեցին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակ՝ քննարկելու Հայաստանում խտրականության դեմ պայքարի ոլորտում ընթացիկ գործունեություն: ԵԵԱ-ները մանրամասն ծանոթացան «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրին՝ հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդների ներգրավվածության բաղադրիչին, որի նպատակն է նպաստել հավասարության և հանդուրժողականության բարձրացմանը:
Մինչ այս հանդիպումը, Հայաստանի ԵԵԱ-ները մասնակցել են ատելության խոսքի և խտրականության արդյունավետ հաղթահարման մեթոդների վերաբերյալ միջտարածաշրջանային դասընթացներին, որոնք կազմակերպվել են 2023 և 2024 թվականներին:
Հանդիպման ընթացքում ԵԵԱ-ները հաստատեցին, որ վերոնշյալ դասընթացների շնորհիվ ձեռք բերված հմտությունները նպաստել են բազմազանության և ներառման վերաբերյալ իրենց գիտելիքների բարձրացմանը: Նրանք նաև ընդգծեցին Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան տարածաշրջանների երիտասարդների միջև փորձի փոխանակման կարևորությունը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև երիտասարդների և տեղական համայնքների միջև խտրականության կանխարգելման ուղղությամբ համագործակցության հեռանկարները։ ԵԵԱ-ները հաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակելու ակտիվությունը և հետագա աշխատանքը իրենց հասարակության մեջ հավասարության և բազմազանության խթանման ուղղությամբ:
Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: