Մայիսի 2-3-ը Ծաղկաձորում կայացավ համատեղ աշխատաժողով, որը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի շրջանակներում և համախմբել էր տարբեր ոլորտների առանցքային շահագրգիռ կողմերին: Մասնակիցների թվում էին Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության, Պրոբացիայի ծառայության և «Իրավական կրթության և վերասոցիալականացման ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները:
Աշխատաժողովի ընթացքում քննարկումներ կազմակերպվեցին աշխատանքի տարբեր ոլորտներում համագործակցության հիմնարար հարցերի շուրջ, ներառյալ վերասոցիալականացման ցիկլը, պայմանական ազատումը, ազատազրկման այլընտրանքային միջոցները, տվյալների հավաքագրումն ու փոխանակումը և անձնակազմի վերապատրաստման նախաձեռնությունները: Մասնակիցները ակտիվ ներդրում ունեցան՝ կիսվելով իրենց փորձով և հեռանկարներով, լիարժեք դարձնելով քննարկումը և ամրապնդելով ընդհանուր պատասխանատվության զգացումը երկրի քրեական արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացման համար:
Աշխատաժողովը մասնակիցներին տրամադրեց համապարփակ հարթակ՝ կարծիքների փոխանակման, լավագույն փորձի փոխանակման և ընդհանուր խնդիրների լուծման նորարարական ռազմավարությունների ուսումնասիրության համար: Տարբեր ոլորտների մասնագետները կառուցողական երկխոսություն ձևավավորեցին՝ ուղղված նրանց միջև համագործակցության ընդլայնմանը, դրանով իսկ ամրապնդելով Հայաստանի՝ մարդու իրավունքների վրա հիմնված քրեական արդարադատություն առաջ տանելու հիմքերը:
Հանդիպումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի « Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի շրջանակներում։ Ծրագրերը ֆինանսավորվում են Հայաստանի համար 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում և իրականացվում են Եվրոպայի խորհրդի կողմից։