Back Բուժաշխատողներին հոգեբանական աջակցության տրամադրումը Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում

Բուժաշխատողներին հոգեբանական աջակցության տրամադրումը Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում

Կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի ընթացքում փախստական բուժաշխատողներն ամրապնդել են իրենց գիտելիքներն ու հմտությունները պացիենտակենտրոն հաղորդակցության և փափուկ հմտությունների վերաբերյալ

Բուժաշխատողների շրջանում մասնագիտական այրումը առանցքային խնդիր է, իսկ արտակարգ իրավիճակներում այդ խնդիրն առավել արտահայտիչ է դառնում։ Որպես առողջապահական արտակարգ իրավիճակներում առաջամարտիկներ՝ բուժաշխատողները ոչ միայն հոգ են տանում պացիենտների առողջության մասին, այլ նաև իրենց վրա են կրում արտակարգ իրավիճակների հոգեբանական ծանր բեռը։

Հաշվի առնելով Ղարաբաղի բուժաշխատողների հոգեբանական և զգայական ահռելի բեռը, Եվրոպայի խորհուրդը, որպես Հայաստանում փախստականների հոսքին իր համապարփակ արձագանքման փաթեթի մաս, և նպատակ ունենալով աջակցել ՀՀ կառավարությանը՝ Ղարաբաղի բուժաշխատողներին՝ Հայաստանի առողջապահական համակարգում ինտեգրելու ջանքերում, սերտ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի հետ, մշակել է միջոցառումների շարք՝ ուղղված բուժաշխատողներին հոգեբանական աջակցության ապահովման վրա:

Պացիենտակենտրոն հաղորդակցության և փափուկ հմտությունների վերաբերյալ կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի շրջանակներում 2024 թվականի հուլիսի 27-28-ին շուրջ 35 բուժաշխատողներ հնարավորություն ունեցան հարստացնել իրենց գիտելիքները։ 

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանը և ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Կարեն Բազիյանը։ Կողմերն ընդգծեցին կարողությունների զարգացման այս դասընթացների կարևորությունը Ղարաբաղի բուժաշխատողների՝ ՀՀ առողջապահական համակարգին ինտեգրվելու գործընթացին նպաստելու տեսանկյունից։

Միջոցառումը մշակված էր՝ բուժաշխատողներին ապահովելու գիտելիքներով և հմտություններով՝ իրենց հոգեկան առողջության մասին հոգ տանելու, ինչպես նաև գործընկերներին և պացիենտներին աջակցելու համար։ Եվրոպայի խորհրդի ազգային և միջազգային փորձագետները ներկայացրեցին պացիենտակենտրոն հաղորդակցության, արդյունավետ ինքնաներկայացման, ինչպես նաև առողջապահական հարցերի շուրջ արդյունավետ հանրային քննարկումների առանձնահատկությունները։

Առաջնային նպատակ ունենալով բուժաշխատողներին ապահովելու հիմնական գիտելիքներով և հմտություններով՝ կարողությունների զարգացման այս նախաձեռնությունը նաև ընդլայնեց նրանց մասնագիտական ​​ցանցը՝ դրանով իսկ նպաստելով նրանց սոցիալական ինտեգրմանը:

Կարողությունների զարգացման դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝  «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։

Հանքավան, Հայաստան 27-28 հուլիսի
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները