Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը ազգային իշխանությունների հետ համատեղ անցկացրեցին Տեղական համակարգող հանձնաժողովի երկրորդ հանդիպումը՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երրորդ փուլի շրջանակներում:
Այս համատեքստում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Եվրոպայի խորհուրդը ազգային իշխանությունների և շահառու կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկեցին և ամփոփեցին 2023 թվականին իրականացված երկրին հատուկ և տարածաշրջանային ծրագրերի արդյունքները, ինչպես նաև փոխանակվեցին 2024 թվականի մարտահրավերների հաղթահարման առաջնահերթություններով և ուղիներով։
«Այսօրվա հանդիպումը Հայաստանի, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի միջև երկարամյա գերազանց գործունեության ապացույցն է, ինչպես նաև լավ հնարավորություն է 2023 թվականի ԳԼԿ նախագծերի արդյունքները ներկայացնելու, կարծիքներ փոխանակելու, մարտահրավերները բացահայտելու և դրանց լուծումները գտնելու համար», - նշեց իր խոսքում Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրինության ղեկավար Կլաուս Նոյկիրխը։
«Մարդու իրավունքները Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) համատեղ ծրագրի հիմնաքարերից են։ ԳԼԿ ծրագիրը համընկնում է Հայաստանի ներկայիս բարեփոխումների օրակարգի հետ և Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Հայաստանում դատական համակարգի, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին»,- նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը։
«Ինձ համար պատիվ է այսօր լինել այստեղ և կիսվել մեր առաջընթացով: Հուսադրող է տեսնել ազգային շահագրգիռ կողմերին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին միասին՝ ի ցույց դնելու ԳԼԿ ծրագրերի առաջընթացը, ինչպես նաև փոխգործակցությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում: ԳԼԿ I-ի և ԳԼԿ II-ի հաջողված պատմությունները ծառայում են որպես Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համագործակցության ապացույց», - ընդգծեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը։
Հայաստանում իրականացվում է երկրին հատուկ երեք ծրագիր՝ 2,36 մլն եվրո ընդհանուր բյուջեով, որոնք համաֆինանսավորվում են Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից։ Դրանք հիմնվում են ծրագրի նախորդ փուլերի արդյունքների վրա և նպատակ ունեն աջակցել Հայաստանի իշխանություններին երկրում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը, տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման եվ դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացմանը և հավասարության խթանմանը և խտրականության բացառմանը:
Տարածաշրջանային մակարդակով Արևելյան գործընկերության երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, իրականացվում են երեք ծրագիր՝ ուղղված տնտեսական հանցագործության դեմ պայքարին, հավասարության խթանմանն ու խտրականության դեմ պայքարին և արդարադատության հասանելիությունը կանանց համար: Ծրագրերի նպատակն է խրախուսել հաղորդակցությունը, հարթակ տրամադրել փորձի փոխանակության համար և անհրաժեշտության դեպքում, համալրել երկրի հատուկ նախագծերը:
Find Իմացեք ավելին Հայաստանում Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի մասին
Այցելեք Գործընկերություն հանուն լավ կառավարման վեբ էջը
Այցելեք Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կայքը
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) համատեղ ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում Եվորպայի խորհրդի կողմից։