Սույն թվականի մարտի 21-22-ն իրականացվեց առցանց միջոցառում, որն ուղղված էր Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության տարածաշրջանների իրավահավասարության մարմինների միջև համագործակցության խորացմանը և գիտելիքների փոխանակմանը ՝ ուղղված ատելության խոսքի դեմ պայքարին: Այս միջոցառումը հավասարության մարմինների միջև ձևավորված հարթակի շարունակությունն է, որը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի նախկին ծրագրերի շրջանակներում:
Այս անգամ քննարկումների առանցքում էին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ատելության խոսքի վերաբերյալ վերջին հանձնարարականի կատարումը և եվրոպական օրենսդրական դաշտի ուսումնասիրությունը։ Միևնույն ժամանակ, հանդիպումը նպաստեց իրավահավասարության մարմինների դերի մեծացմանը՝ ատելության խոսքի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների գործում։ Միջոցառման ընթացքում հերթական անգամ շեշտվեց նաև իրավահավասարության մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ համապատասխան դերակատարների հետ համագործակցության կարևորությունը:
Մասնակիցները նաև վերլուծեցին մեդիայի կարգավորման գործող շրջանակները, որոնք կիրառելի են ինչպես ավանդական, այնպես էլ առցանց լրատվամիջոցների համար: Նրանք տեղեկացան ԶԼՄ-ների և ատելության խոսքի դեմ պայքարի հարթակների միջև համագործակցության լավ փորձի, օրինական և վնասակար բովանդակության հեռացման և կրթական ոլորտի հետ համատեղ նախաձեռնությունների մասին՝ խտրական բովանդակությունը դպրոցական ծրագրերից հեռացնելու համար:
Մասնակիցները եզրակացրեցին, որ պետք է ակտիվացնել շահերի պաշտպանության ջանքերը սոցիալական համախմբվածության սպառնալիքներին անհապաղ արձագանքելու համար՝ անհատներին հնարավորություն տալով օգտվելու իրենց իրավունքներից, միաժամանակ ապահովելով արդյունավետ փոխհատուցման մեխանիզմներ այն անձանց համար, ում իրավունքները խախտվում են: Հարթակի հաջորդ հանդիպումը կկայանա 2024 թվականի հուլիսին՝ կենտրոնանալով ատելության և ատելության հիմքով հանցագործության հրահրման դեմ ուղղված միջոցառումների վրա։ Կայանալիք հանդիպումը նպատակի ունի նաև նպաստելու իրավահավասարության մարմինների կարողությունների հետագա ընդլայնմանը` արձագանքելու իրենց հասարակություններում ռասիզմին և անհանդուրժողականությանը եվրոպական չափանիշներին համապատասխան:
Սույն առցանց սեմինարը կազմակերպվել է «Հավասարության խթանում և խտրականության բացառում. դեպի ավելի ճկուն և ներառական հասարակություններ» և «Հավասարության խթանում և ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքար Արևմտյան Բալկաններում» ծրագրերի շրջանակներում, որոնք իրականացվում են Եվրոպական միություն և Եվրոպայի խորհրդի համատեղ, համապատասխանաբար՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» և «Հորիզոնական հնարավորություն Արևմտյան Բալկանների և Թուրքիայի համար» ծրագրային ձևաչափերի շրջանակներում։
Նկարի սկզբնաղբյուր՝ EnvatoElements